Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Թուրքիան և Ադրբեջանը չեն պատրաստվում «բավարարվել Ղարաբաղով»

Հայ-ադրբեջանական սահմանին վերջին սրացումը հատկանշական էր ոչ միայն այն տեսանկյունից, որ հայկական ուժերին հաջողվել է գրավել մի քանի դիրք, որոնք արդեն կահավորվում են մեր զինվորների կողմից, այլ նաև այն պատճառով, որ Թուրքիան վերջին տարիների համար աննախադեպ ձևով սատարեց ադրբեջանական սադրանքը: Հասավ անգամ նրան, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ իրենք պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի:

Իրավիճակը այնքան սրվեց, որ պաշտոնական Մոսկվան կոշտ հայտարարություն արեց և հորդորեց Թուրքիային չսպառնալ Հայաստանին: «...Ռուսական կողմը կարևորում է, որ Մինսկի խմբի բոլոր անդամները զերծ մնան այնպիսի հայտարարություններից, որոնք կարող են էլ ավելի սրացման հանգեցնել առանց այն էլ լարված իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանում...»,-հայտարարեցին ՌԴ-ում: Ամեն դեպքում, Անկարայի գործունեությունը անսպասելի էր հայ հասարակության լայն հատվածի համար:

Այնուամենայնիվ, մեր կողմից ավելացնում ենք, որ դեռ մայիս ամսին մենք մեր ընթերցողներին տեղեկացրել էինք, որ թուրքական և ադրբեջանական շրջանակներում բավականին ակտիվ քննարկվել է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության լուծման սցենարը, այլև այն սցենարը, որի համաձայն ամբողջ Հայաստանը պետք է ներառվի Ադրբեջանի կազմում որպես ինքնավարություն:

Դեռ ամիսներ առաջ Բաքվում և Անկարայում քննարկվեց թեզը, որ հայ-ռուսական հարաբերությունների սրացումից հետո միայնակ հայկական կողմը չի կարողանա ապահովել Ղարաբաղի անվտանգությունը:

Ադրբեջանում ու Թուրքիայում բացահայտ գրում էին, որ ինչպես որ գերմանացիները` 1917-ին աջակցում էին բոլշևիկներին Լենինի գլխավորությամբ, որպեսզի դրանով Ռուսաստանը պարտության մատնվի Գերմանիայի հետ պատերազմում, ինչպես որ 1920-ին թուրքական հետախուզությունն աշխատում էր Հայաստանի, ծագումով հայ «թրքաբոլշևիկների» հետ, որպեսզի հայկական բանակը պարալիզացվի և, որի արդյունքում Կարսը առանց կրակոցի հանձնվեց թուրքական բանակին այնպես էլ այսօր Բաքվում և Անկարայում մեծ հույս ունեն, որ Փաշինյանի իշխանության գալուց հետո, երբ նրա ջանքերի արդյունքում հայ հասարակությունը ամբողջովին և վերջնականորեն պառակտվի, նրանք կկարողանան լուծել ոչ միայն Ղարաբաղի, այլև Հայաստանի խնդիրը:

Ըստ նրանց` Հայաստանի պարտությունից հետո այստեղ պիտի ձևավորել «Նոր Հայաստանի կառավարություն», որը պիտի «խնդրի» Ադրբեջանին իր կազմի մեջ մտնելու համար:

Որպես առաջին քայլ` արդեն ստեղծվել է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի/Հայաստանի/ վտարանդի կառավարություն, Թուրքիայի Կեյսարիայի համալսարանի պրոֆեսոր, հայագետ Գաֆար Չախմաղլիի գլխավորությամբ: Ըստ այս ծրագրի` սկզբնական փուլում նույնիսկ կարելի կլինի Փաշինյանի միջոցով կատարել առաջին քայլերը և որից հետո նրան կարելի կլինի «դուրս գրել» և Հայաստանի ղեկին նշանակել Չախմաղլիին: Նա էլ իր հերթին կհայտարարի Հայաստանում ապրող հայերի անունից, որ նրանք «երազում են միանալ Ադրբեջանին` ինքնավարության կարգավիճակով»:

Վերոնշյալ բոլորը և «թուրքական ծափահարությունների» ներքո ադրբեջանական ագրեսիան ևս մեկ անգամ գալիս են ապացուցելու, որ Հայաստանի հարևանները մեր երկրի նկատմամբ ունեն «հեռահար պլաններ» և նման պայմաններում, Հայաստանի տնտեսական զարգացումը, մարտունակ բանակն և մեր երկրում հասարակական համաձայնության հաստատումը մեր տարածաշրջանում կարևորագույն տարրեր են: Միևնույն ժամանակ, կարևոր է գիտակցել, որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ոչնչացումը ոչ միայն բխում է Թուրքիայի և Ադրբեջանի շահերից, այլ հենց դա են սպասում Բաքվում և Անկարայում՝ իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար:

Այս փաստի գիտակցումը պետք է լինի սթափեցնող գործոն մեր հասարակության համար:

Հատկանշական է նաև այն փաստը, որ Հայաստանում թուրքական շահերը սպասարկող շրջանակները փորձում էին այլ լույսի ներքո ներկայացնել ադրբեջանական ագրեսիան: Նրանք փորձեցին այս դրվագի շրջանակներում քննադատել ՀԱՊԿ-ին և կրկին կասկածի տակ էին դնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների կարևորությունը: Ինչպես երևում է վերը նշվածից, այս տրամաբանության մեջ են ինչպես Անկարան, այնպես էլ Բաքուն, ովքեր իրենց համար հնարավորություն են տեսնում հայ-ռուսական հարաբերությունների խզման մեջ:

Մեր երկրում իրավիճակը հնարավոր է փոխել ՝ քաղաքական նոր էլիտայի իշխանության գալով, իսկինչպես դա անել, մենք կներկայացնենք մեկ այլ անգամ:


Սևակ Դանիելյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan