Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Տարոն Մարգարյանի թիմի աշխատանքը գնահատում էի. Հիմա չկա աշատանք. Թեհմինա Վարդանյան

Երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի Iravunk.am-ը զրուցեց Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ:

- Տիկին Վարդանյան, կարծես թե իշխանությունները ցանկանում են դպրոցական ծրագրերից հանել «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան: Ի՞նչ գնահատական կտաք այդ որոշմանը:

- Այդ ամենն իհարկե ողջունելի չէ և ես այդտեղ կոնկրետ միտում եմ տեսնում, նաև հարց է առաջանում, թե ինչո՞ւ են հենց այս խառնաշփոթի մեջ նման որոշումներ կայացնում: Պատասխանը շատ պարզ է, էլ ե՞րբ, եթե ոչ հիմա: Այս ընթացքում վավերացվեցին խայտառակ կոնվենցիաներ և պայմանագրեր: Կարելի է ենթադրել, որ արտակարգ դրությունը ծառայեց որպես ամենաթողության միջոց, որպեսզի խայտառակությունները գլուխ բարձրացնեն: Եկեղեցու պատմություն առարկայի մասով զարմանալի ոչինչ չկա, քանի որ սրանից հարմար իրավիճակ դժվար թե լիներ:

Ինչ վերաբերում է կոնկրետ առարկային, ես ինքս դպրոցում այն չեմ անցել, սակայն ուսումնասիրել եմ և ասեմ, որ ի նպաստ երկրի, ի նպաստ կրոնի և ի նպաստ աշակերտների շատ բաներ են դասագրքերում ներառված: Այսօր որոշ աթեիստներ քարոզում են, որ եկեղեցու պատմություն առարկան հանվի ծրագրից, ես չնայած հարգում եմ անգամ իրենց կարծիքը, սակայն պետք է ասեմ, որ ես լինելով ֆիզիկայից շատ հեռու մարդ, դպրոցում ֆիզիկա սովորել եմ:

- Դուք մի գրառում էիք արել, նշելով, որ Նիկոլ Փաշինյանի փոփոխական հայացքները ձեզ շատ են զարմացնում: Կմանրամանե՞ք մի փոքր:

- Նիկոլ Փաշինյանին շատ վաղուց եմ ճանաչում, և ծանոթ եմ նրա պոռթկումներին: Նա, այո, փոփոխական է և դա ինձ համար նորություն չէ, բայց որ պետական մասշտաբով կարող է կարևոր հարցերի մասին հեղհեղուկ դիրքորոշումներ հայտնել, սա արդեն չափազանց է: Գրոծող իշխանությունը մոռացել է, թե նախկինում ինչ էր ասում, հիմա ինչ:

- Եթե համեմատական անցկացնենք Երևանի գործող քաղաքապետ Հայկ Մարությանի և նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի միջև ո՞ւմ աշխատանքն առավել դրական կգնահատեք:

- Անձերի միջև ոչինչ ասել չեմ կարող, սակայն ինչ վերաբերում է աշխատանքին, պետք է ասեմ, որ այսօր բազմաթիվ ոլորտներում ունենք հետքայլ: Կանաչապատումից սկսած վերջացրած նախկին ընդդիմության կողմից բարձրաձայնված կրպակների խնդրից: Այսօր մենք հետ ենք քայլում: Քիչ է մնում Հայկ Մարությանին շնորհակալություն հայտնենք, որ լույսը բացվեց, կամ մութն ընկավ: Գործող քաղաքապետարանը բազմաթիվ աշխատանքներ չի իրականացնում: Տարոն Մարգարյանի թիմի աշխատանքը գնահատում էի, որը կար, իսկ Մարությանի թիմում չկա աշխատանք :

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan