Կուզե՞ս արդարությունը մի զանգով վերականգնեմ, գնաս Նիկոլի բանակ
Դիտել նաև
Չլինի ռուսական հովանոցը, թուրքերը գիտեն՝ ինչպես են վարվելու մեզ հետ. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
Փաշինյանի քաղաքականության տապալումը. Տեսանյութ
Էրդողանը ճիշտ է ասում՝ 2025թ․ ուրվագծվում է հայերի ցեղասպանության առաջին փուլը․ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
Տնտեսական աճի փուչիկի վտանգները. Տեսանյութ
Հայաստանի քաղաքական համակարգը չի համապատասխանում հանրության պահանջներին. «Մայր Հայաստան» շարժման անդամ Երվանդ Բոզոյան. Տեսանյութ
Երիտասարդ ազգական ունեմ, որ թեև վերջին երկու տարում միայն հոր բիզնեսի գործերն են վատացել, մեկ էլ հին վատ ռեժիմի ժամանակ հոր գնած բազմաթիվ բնակարանների գույքահարկն է ավելանում, բայց ինքը, հեղափոխությունից հետո հեղափոխական դարձած, ահագին ոգևորված է։
- Շատ լավ է, թող բոլորին բոմժացնեն, փռեն ասֆալտներին, սաղ պտի պատասխան տան, արդարությունը պտի վերականգնվի, - մի օր ասաց նա։
- Դու է՞լ, - ժպտացի ես...
- Ե՞ս, ես ի՞նչ եմ արել։
- Փողով կեղծ հիվանդ ես ձևակերպվել, բանակից չարամտորեն խուսափած ֆռֆռում ու արդարություն ես փնտրում։
- Ես Սերժի բանակից եմ թռել։
- Կուզե՞ս արդարությունը մի զանգով վերականգնեմ, գնաս Նիկոլի բանակ...
Չուզեց, ու ինքն ինձ ակնհայտորեն էլ չի սիրում:
Երվանդ Վարոսյանի ֆեյսբուքյան էջից