Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը․ Տեսանյութ
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ քիչ անց ընթանալու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը՝ մեծաթիվ ոստիկաններ են կենտրոնացել։
Նշենք, որ այսօր երկրորդ նախագահը մուտք կգործի դատարան՝ կենտրոնական մուտքից։
Հիշեցնենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը հունիսի 18-ին բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման դեմ բողոքը։
Ռոբերտ Քոչարյանը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։
***
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, (Շենգավիթի նստավայր) հետաձգվեց Ռ․ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ «Հաշվի առնոլով, որ Յուրի Խաչատուրովի պաշտպանի բացակայությամբ դատական նիստը չի կարող շարունակվել, այն հետաձգվում է։ Հաջորդ նիստը տեղի կուեննա հունիսի 30-ին, ժամը 13։00-ին»,- հայտարարեց դատավորը։
Zham.am