Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Պատերազմ Արցախում
Գյուղից հետևում են դիրքերի քանդմանը «Եթե Փաշինյանը մնա, պետականություն չի լինի, կլինի Երևանի վիլայեթ»․ Տարասով Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից․ «Ժողովուրդ» Դատարանը քաղբանտարկյալ Մամիկոն Ասլանյանին թողեց կալանքի տակ ԿԳՄՍՆ-ում լուծարվելու է Սփյուռքի բաժինը Երևանում առավոտից անհնազանդության ակցիաներ են սկսվել «Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ)

Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական կարծիք է, և այն պարտադիր բնույթ չի կրում. Լիլիթ Մակունց

«Ցանկացած առիթով, երբ մենք փորձում ենք Սահմանադրական դատարանից դուրս տեսնված խնդիրների թնջուկը բացել և այն հաղթահարել, չգիտես ինչու, ընդդիմությունն այն որակում է՝ որպես հակապետական քայլ: Ընդ որում, երբ դա փորձում էինք անել հանրաքվեի միջոցով, նույն որակավորումներն էին հնչում: Այն ժամանակ էլ կարծիքներ կային, որ լավագույն տարբերակն ԱԺ-ում որոշում կայացնելը կլինի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի հայտարարություններին, թե ՍԴ-ի վերաբերյալ նախագիծը հակասահմանադրական է, ուստի արտահերթ նիստին չեն մասնակցելու:

Ըստ Լիլիթ Մակունցի, ուրախ կլիներ, եթե ընդդիմության այն ներկայացուցիչները, որոնք նման կարծիք են հնչեցրել, ներկա լինեին նիստին և իրենց դիրքորոշումը հայտնեին քաղաքացիներին:

168.am-ի դիտարկմանը, որ կոնկրետ ԲՀԿ-ն հայտարարել է, որ չկա քաղաքական բանավեճ, այդ պատճառով էլ չեն պատրաստվում իրենց ասելիքը նիստին մասնակցելու միջոցով հայտնել, Լիլիթ Մակունցը նկատեց՝ բանավեճը ստեղծվում է այն ժամանակ, երբ ընդդիմության ներկայացուցիչները գտնվում են դահլիճում և հնչեցնում են հակառակ տեսակետ:

«Իրենք այստեղ չեն և չեն կարող հնչեցնել իրենց տեսակետը: Շատ ուրախ կլինեինք, եթե ընդդիմությունը՝ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն, ներկա գտնվեին և իրենց տեսակետը հայտնեին, թե այս իրավիճակը հաղթահարելու համար ընդդիմությունն ինչ է մտածում: Իհարկե, մեզ միշտ հետաքրքրում է ընդդիմության, քաղաքացիական հասարակության կարծիքը, նաև միջազգային գործընկերոջ կարծիքը, որի հետ խորհրդակցելու արդյունքում էլ ԱԺ  է ներկայացվել այն նախագիծը, որը ներկայացվել է»,- հավելեց Լիլիթ Մակունցը:

Հարցին, եթե պետք է չսպասեին Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, ինչո՞ւ էին դիմել այդ կառույցին, Լիլիթ Մակունցը պատասխանեց, որ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից մեջբերում անելիս պետք է հստակ լինի ամեն ինչ, որի արդյունքում էլ կստացվի հետևյալ միտքը. ընդհանուր առմամբ Վենետիկի հանձնաժողովը դրական գնահատելով այն մոտեցումները, որ անհրաժեշտ են լուծումներ, ընդգծել է, որ պետք է հաշվի առնվեր նաև իրենց այն առաջարկը, ըստ որի՝ նախատեսվում էր անցումային փուլ:

«Վենետիկի հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը մենք չենք ներառել մեր նախագծում: Այդ հատվածը չենք ներառել, որովհետև նախ՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական կարծիք է, և այն պարտադիր բնույթ չի կրում: Այս մասին նշված է հենց այն եզրակացության մեջ, որը հրապարակվել է: Բացի այդ, այնտեղ նաև նշվում է, որ  ՀՀ իշխանություններն իրավիճակը գնահատում են, ըստ այդմ էլ պետք է որոշումներ կայացնեն նաև անցումային փուլի տևողության առումով: 2018  թվականին, երբ ըստ էության ՍԴ նախագահ ունեցավ, այդ օրվանից անցումային փուլը սկսված է»,- ասաց Լիլիթ Մակունցը:

168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan