Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Հենց Դուք եք իրավասու փոխելու հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին․ «Իմ քայլ»-ի պատգամավորին

Այսօր «Այլընտրանքային նախագծեր» խումբը նամակ է ուղղել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության բոլոր 88 պատգամավորներին՝ կոչ անելով գիտակցել իրենց պատմական առաքելությունը և այս դժվար շրջանում կայացնել երկրի համար կարևոր որոշումներ։

«Իմ քայլը» խմբակցության հարգելի պատգամավոր,

Մի կողմ ենք դնում քաղաքական տարաձայնությունները, իսկ անձնական խնդիրներ, կարծես թե, երբեք չեն էլ եղել։

Կա այլ՝ մեծ խնդիր, որն ընդհանուր է։

Կառավարության մի քանի ճակատագրական սխալի պատճառով երկիրը հայտնվել է հումանիտար աղետի մեջ (բնորոշումը մերն է) կամ դժոխային վիճակում (բնորոշումը Ն. Փաշինյանինն է)։

Սխալների թվարկումը հիմա արդեն անիմաստ է։ Դրանց մեծ մասին մեր խմբի անդամներն անդրադարձել էին դեռևս մայիսի 6-ին մի շարք այլ, հանրությանը հայտնի գործիչների հետ միասին ստորագրած կոչ-հայտարարության տեքստում։ Մենք, ցավոք, ճիշտ էինք կանխատեսել այսօրվա ընթացքը անհրաժեշտ քայլերը ժամանակին չանելու դեպքում։ Այն ժամանակ կարևոր էր, որ Դուք չլռեիք, արձագանքեիք, առնվազն ներքին քննարկումների ընթացքում վարչապետին առաջարկեիք ուշադիր լինել տարբեր կողմերից հնչեցվող առաջարկների նկատմամբ։ Բայց հիմա դրա մասին խոսելն արդեն ուշ է։ Հիմա վիճակն այլ է։

Վստահ ենք՝ Դուք հոգու խորքում հասկանում եք ողբերգության ծավալները։ Վստահ ենք, որ, ինչպես ցանկացած կիրթ մարդ, այս օրերին Դուք նույնպես կորցրել եք հոգեկան անդորրն ու հանգիստը և մտածում եք ելքերի ու լուծումների մասին։ Դուք էլ եք շատ լավ հասկանում, որ ամեն օրվա հապաղման գինը մարդկային կյանքերն են։

Համավարակի դեմ պայքարում այսօր կա երկու ընդգծված հրամայական.

1. Պետության հակաճգնաժային կառավարում,

2. Առողջապահական համակարգի նոր՝ հակաճգնաժամային ռազմավարություն։

Եկեք սթափ նայենք։ Այսօրվա մեր մեծագույն խնդիրը հաղթահարելու համար անհրաժեշտ է ձևավորել միասնական ճակատ, սակայն իշխանությունը բարիկադավորվել է, անհասկանալի է, թե ում դեմ։ Այսօր պետք է փոխել համաճարակի դեմ պայքարի ողջ տրամաբանությունը, ողջ մենեջմենթը։ Ցանկացած գործողություն կամ անձ, որը խանգարում է լուծումներ գտնելուն և համաճարակի դեմ ռացիոնալ, գրագետ պայքարին, պետք է անցնի երկրորդ պլան, և առաջնահերթ պետք է դառնան այն գործողությունները կամ անձինք, որոնք կարող են օգուտ տալ և կարևոր դեր խաղալ առողջապահական, ապա նաև սոցիալ-տնտեսական և անվտանգության խնդիրների լուծման համատեքտում։

Միասնական ճակատը նշանակում է նաև խնդիրների լուծման միասնական մոտեցում և առաջնահերթությունների հստակ, խելամիտ սանդղակ։

Այս ամենը պետք է արվի շատ արագ։ Հիմա ամբիցիաների ժամանակը չէ։ Հիմա թիմերի, մերոնք-ձերոնքի ժամանակը չէ։ Երկու ուղղությամբ՝ առողջապահական և պետական ռեսուրսների հակաճգնաժամային կառավարման, այլ մոտեցումներ, այլ դեմքեր են պետք։

Դրանց ցանկը մեծ չէ։ Առողջապահական ոլորտում կան նման մենեջմենթի լուրջ փորձ ունեցող անհատներ՝ իրենց արդեն կայացած թիմերով, մասնագետներով։ Նրանցից շատերն այսօր էլ, որպես պրոֆեսիոնալներ, իրենց գործն անում են առանց որևէ պայմանականության, և եթե ձևավորվի աշխատանքային միասնական ճակատ, վստահաբար, կներգրավվեն, կներդնեն իրենց կարողությունները։

Նույնը կարելի է ասել պետական համակարգի, ռեսուրսների, ենթակառուցվածքների հակաճգնաժամային կառավարման մեծ փորձ և պոտենցիալ ունեցող տարբեր անհատների մասին։ Նրանց բոլոր առաջարկները և զգուշացումներն արդեն երկար ժամանակ ցուցադրաբար անտեսվում են։

Տեխնիկական լուծումներ կան, որոնց կառավարությունը չի գնում անհասկանալի պատճառներով։ Բազմիցս հայտարարելով թեստերի, բուժսարքավորումների, բուժանձնակազմի, հիվանդանոցային տեղերի և այլ կարևորագույն համակարգերում դեֆիցիտի մասին՝ կառավարությունը չի դիմում աջակցության համար գործընկեր, բարեկամ պետություններին։

Հայաստանում կան մարդիկ, որոնք անձնական կապերով և սեփական հեղինակությամբ կարող են մեծ խնդիրներ լուծել, Հայաստան բերել ցանկացած աջակցություն։ Դիմեք նրանց համագործակցության համար, ոգևորեք, ներգրավեք, պետք չէ բոլորի մեջ թշնամի տեսնել։

Օր օրի ակնհայտ է դառնում, որ ձեր կողմից ձևավորած կառավարությունը չունի հակաճգնաժամային ռազմավարություն, և իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից։

Դուք նախ ինքներդ Ձեզ, հետո՝ վարչապետին, առողջապահության նախարարին, պարետին հարցրեք. սրանից առնվազն տասն օր առաջ արդեն պարզ էր այսօրվա սցենարը, ուրեմն ինչո՞ւ այդ ընթացքում տարբեր շինություններ չվերակազմակերպվեցին՝ որպես ժամանակավոր հիվանդանոցներ, ինչո՞ւ պակասող բուժսարքավորումները որպես շտապ օգնություն չխնդրեցինք միջազգային հանրությունից, ինչո՞ւ շնչառական սարքեր (դրանց շատ տարատեսակներ կան) օր առաջ չկարողացանք բերել։ Մարդիկ են մեռնում՝ առանց բուժօգնություն, խեղդվում են տարրական թթվածնի պակասից։

Եթե Դուք 10 օր առաջ չլռեիք, այսօր այլ վիճակ կլիներ, եթե գոնե հիմա չլռեք, հնարավոր կլինի զգալիորեն փոխել վիճակը։ Առաջին ամենադժվար քայլը ինքներդ ձեզ հարցնելն է, թե ինչո՛ւ չեն արվել անհրաժեշտ ակնհայտ գործերը։ Դրանից հետո առանց վախենալու այդ հարցերը կկարողանաք տալ վարչապետին։

Դիմում ենք ձեզ մեկ կոչով՝ մի՛ լռեք։ Հենց Դուք եք իրավասու փոխել հակաճգնաժամային կառավարման ողջ տրամաբանությունը և կառավարիչներին։ Կարևոր է, որ, որպես երկրի թիվ մեկ կառույցի ներկայացուցիչ, այսօր գիտակցեք Ձեր պատմական դերը, Ձեր պատասխանատվության ողջ չափը և իրավիճակի պատանդը դառնալու փոխարեն ստանձնեք որոշումներ կայացնողի և իրավիճակը փոխողի դերը։

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan