ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք
Դիտել նաև
ԱԺ-ն ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ
Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն
Փաշինյանը հասկանում է,որ չի կարող հավաքել 650 հազար կողմ քվե. Ինչու՞ են իշխանությունները հրաժարվում հանրաքվեի անցկացումից
ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առանց հանրաքվեի. Ռուբեն Ռուբինյան
Հանրաքվեի հարցում երկմտում են. ինչ կորոշի իշխող ուժը
ԱԺ այսօրվա նիստին իշխանական պատգամավորների ելույթների ճնշող մեծամասնությունը երեսպաշտության և լկտիության տոնավաճառ էր:
Ժողովրդին կորոնավիրուսի հետ один на один թողած, սովի մատնող, գործազուրկ դարձնող իշխանությունը հայտարարում է, որ "հանրաքվեն չեղարկում ենք, քանզի մտահոգ ենք հանրության առողջության համար":
ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք: Նույն աբսուրդի ժանրից է:
Ժողովրդի ցասումից վախեցող, կաբինետներում ծվարած մանդատավորներին թվում է, թե քանի մարդկանց գլուխը խառն է չմահանալու և օրվա հացը վաստակելու հարցով, կարող են սղացնել երկրի հետ կապ չունեցող ցանկացած օրակարգ: