Ինչու՞ են համաճարակի տարածմանը զուգահեռ նվազում օրական արվող թեստերի քանակը
Դիտել նաև
«Ալիևը չի կարողանա այնպես փայլուն պաշտպանել Ադրբեջանի շահերը, ինչպես Նիկոլը». Վրթանեսյան
Սամվելը եթե քաղբանտարկյալ չէ, ապա միանշանակ քաղհալածյալ է․ Կարեն Վրթանեսյան
Ալենը ճիշտ կանի երկրից դուրս գա և ապահով ինչ-որ երկրից հայտարարի հրաժարականի մասին․ Վրթանեսյան
Կարեն Անդրեասյանը շատ հարցերում ավելի նիկոլական է, քան Նիկոլը. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)
Պորտուգալիայի վարչապետը հրաժարական է տվել, քանի որ կասկած է եղել, որ կոռուպցիոն գործարքի մաս է. Վրթանեսյան
Երեկ գրել էի, որ անհասկանալի պատճառներով վերջին օրերին՝ համաճարակի տարածմանը զուգահեռ, նվազում է օրական արվող թեստերի քանակը։
Ու եթե 3 օր առաջ արվել է 1317 թեստ, 2 օր առաջ՝ 1197, ապա երեկ արվել է ընդամենը 960 թեստ։
Պարզ չէ, թե ինչն է խնդիրը... Թեստերն էլի վերջանո՞ւմ են, որ խնայում եք։ Ռեակտիվնե՞րն են վերջանում։ Լաբորատորիանե՞րն են փակվում։ Թեստ անողնե՞րն են վերանում։
Այս ֆոնին ահավոր ցինիկ է հնչում առողջապահության համակարգի չինովնիկներից մեկի երեկվա հայտարարությունը, թե ընդլայնվել են լաբորատոր կարողութունները և «ախտորոշման պրոցեսում ներառվել են թե մարզային մակարդակի լաբորատորիաներ, թե առանձին բժշկական կազմակերպությունների լաբորատորիաներ»։
Մայիսի 21-ից օրական արվող թեստերի թիվը նվազում է՝ հինգ օրում կրճատվելով համարյա երկու անգամ (1832-ից 960), իսկ իշխանությունները հայտարարում են թեստավորման կարողությունների ընդլայնման մասին։