Շառլ Ազնավուրի ծննդյան օրվա առթիվ օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Լա բոհեմ» բալետը
Դիտել նաև
«Խաղաղության պայմանագիրը կունենա՞ հատուկ երաշխավոր». Շառլ Միշելը խուսափել է ուղիղ պատասխանից
«Հայ ազգը կորցրել է իր ամենահզոր ձայնը, որի կարիքը մենք այդքան ունենք». Քրիստինա Ազնավուր
ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը պետք է վստահելի կերպով երաշխավորված լինեն․ Շառլ Միշել
«Մի խայտառակ երևույթ». զայրույթ ու հիասթափություն՝ Բրյուսելից հետո. Տեսանյութ
Արժե՞ ինչ-որ բան սպասել բրյուսելյան հերթական հանդիպումից
Կոմպոզիտորի, բանաստեղծի, դերասանի և ի վերջո մեծ հայի՝ Շառլ Ազնավուրի ծննդյան 96-ամյակի կապակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացվի «Լա բոհեմ» բալետային ներկայացումը:
Արվեստասերները ներկայացման տեսաձայնագրությունը կարելի է դիտել մայիսի 22-ին՝ ժամը 20։00-ին օպերային թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Ներկայացումը բեմադրված է Ազնավուրի 12 երգի հիման վրա: Բալետը նրա կերպարի, անցած կյանքի ու զգացմունքների այլաբանությունն է:
«Լա բոհեմ»-ի սցենարի հեղինակ և բեմադրող խորեոգրաֆը Ռուդոլֆ Խառատյանն է, բեմադրության և զգեստների նկարիչը՝ Աստղիկ Ստեփանյանը: Ներկայացման մեջ զբաղված են Գարեգին Բաբելյանը, Տաթևիկ Գրիգորյանը և այլք:
Տեսաձայնագրությունը հասանելի կլինի 24 ժամ։