Դրությունը սարսափելի է Արսեն Թորոսյանն իր հայտարարություններով ՀՀ անվտանգության համար սպառնալիքներ է ստեղծում Գազի գինը որոշվում է քաղաքական ամենաբարձր մակարդակում՝ բանակցությունների ժամանակ, իսկ այս ասպարեզում ՀՀ-ն ՌԴ-ի հետ ունի ակնհայտ խնդիր
25
Լարված իրավիճակ Կապանում. տեղի են ունենում ձերբակալություններ, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել. Ուղիղ. Տեսանյութ. Լուսանկար ՀՀ առողջապահության նախարարությունից ներողություն են խնդրել Արսեն Թորոսյանի հայտարարության հետևանքով ստեղծված իրավիճակի համար. վրաց ԱԳ նախարար Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 359, մահվան՝ 5 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 6661 է Փաշինյանի փող աշխատելու մոլուցքն անկառավարելի է, ՀՀ-ից մաքսանենգ ծխախոտով բեռնված նոր ինքնաթիռ է գնացել Սոչի, այնտեղից էլ՝ ՀՀ-ի կողմից չճանաչված Աբխազիա. Միքայել Մինասյան. Տեսանյութ Թբիլիսիից Արսեն Թորոսյանի հայտարարությունը որակել են ոչ դիվանագիտական ու զարմանալի Հեղափոխական և հակահեղափոխական չափալախներ Իմաստ չկա թաքցնելու վարակակիրների թիվը, Վրաստանում դեպքերը 728-ն են և վերջ. Թբիլիսիի Վարակաբանական հիվանդանոցի տնօրենի արձագանքը՝ Արսեն Թորոսյանին ՊԲ զորամասերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ Փաստաբան Տիգրան Աթանեսյանի ասուլիսը՝ իր տան և ընտանիքի անդամների վրա հարձակման մասին. Տեսանյութ Արա Գալոյան. ՀՆԱ-ն՝ համավարակի շեմին․ հեղափոխական փոփոխություններ չեն եղել Գլխավորը Կորոնավիրուսի մասին
Երկու օր առաջ 20 հոգու հետ նստել, քիթ-քթի տված, ուտում-խմում-ուրախանում էր, բաժակաճառեր ասում` դիմակի մասին չէր հիշում Սա կարող է ազդակ լինել, որ ահա այսպես են վարվելու բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք անհամաձայնություն են հայտնել կամ նոր իշխանությունների քիմքով չեն. Լ. Ալավերդյան Մի կողմից իշխանությունները մերժում են այլ հեռուստաընկերությունների հրավերները, մյուս կողմից նրանց մեղադում են միակողմանիություն ու կողմնապահության մեջ. «Մեդիա պաշտպան» Հզոր ամպրոպը մեր բիբլիական Արարատ լեռան լանջերին Ոստիկանությանը կոչ եմ անում ուժ չկիրառել Կապանում բողոքի խաղաղ ակցիա իրականացնող բնակչության դեմ Երեխան կարմիր գիծ է այ իդիոտներ, Կապանում ցուցարարների հանդեպ չփորձեք ուժ կիրառել. Նաիրա Զոհրաբյան «Հին Գյումրի»-ն ներկայացված է նամականիշների «Եվրոպա» ամենամյա մրցույթին Երկրի հակառակ կողմը. Լուսանկար Ոստիկանության զորքեր են շարժվել Կապան. Նարեկ Մալյան. Տեսանյութ Վերադարձ 90-ականներ. Սյունիքում ինչ-որ անհասկանալի բաներ են կատարվում Փաստորեն, Նիկոլի ընտանեկան թերթի կայքում պատկերված առանձնատունն էլ Սամվել Ալեքսանյանինն է. Լուսանկար Ունենք 230 ծանր և 52 ծայրահեղ ծանր պացիենտ. Արսեն Թորոսյանը հայտնեց ռեանիմացիոն մահճակալների թիվը Պարոն Փաշինյան, եկել է վեշերը հավաքելու եւ բնակարան վերադառնալու ժամանակը. Լուսանկար Եթե կորցրել ես ժողովրդի մեծամասնության աջակցությունը, դիմումդ գրելու «задержка»-ն ինչու՞մն է. Սամվել Ֆարմանյան. Տեսանյութ Երևանից ոստիկանական ուժեր են ուղարկվել Կապան Կրիմինալի ու կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու. Փաշինյանի կիրակնօրյա գրառումը Բոլոր ձերբակալվածներին բռնության են ենթարկել. Փարամազյանը դուրս եկավ ոստիկանությունից Կառավարումը գիլաս հավաքելու և անստորագիր հոդվածներ գրելու արանքում հիստերիկ լայվեր անելը չէ Ադրբեջանական հակահայկական քարոզչության արդյունքում՝ գերմանական տիրույթում գտնվող arzach.de կայքը, Արցախի ներկայացուցչի պաշտոնական էջը և մի շարք այլ էջեր փակվել են Գերմանիայի կողմից Սյունիքում դասական «рейдерский захват» է տեղի ունենում՝ Սիփան Փաշինյանի և Մաքսիմ Հակոբյանի որդիների հովանավորչությամբ Այս խոշտանգման հեղինակներն ու հրաման տվողները պետք է պատասխանատվության ենթարկվեն Կապանում ցուցարարները պահանջում են ՔՊ-ական փոխմարզպետի հրաժարականը Արտառոց իրավիճակ է. Հայաստանի Համայնքների Միություն՝ Կապանում և Քաջարանում տեղի ունեցածի մասին Դաժանաբար փակվելու է. Փաշինյանը՝ կորոնավիրուսի նոր բռնկման մասին. Տեսանյութ Պահանջում են Հունան Պողոսյանին. Կապանում դեռ լարված վիճակ է Գիշերը 4–ին զանգեցին տղայիս, 5–ին դուրս եկավ, դրանից հետո նրան չեմ տեսել. ձերբակալված քաջարանցու մայր Ընդդիմադիր պատգամավորի ծեծը վարչապետն արդարացրեց քաղաքականապես, իսկ ՀՔԾ-ն` իրավաբանորեն Մահացել է դերասանուհի Կարինե Բուռնազյանը «Արփի լիճ» ազգային պարկի անտառածածկ տարածքն ընդլայնվում է Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ը կնվազի 8-10 աստիճանով Քաջարանի ոստիկանությունում անազատության մեջ պահվող անձին առերևույթ խոշտանգելու փաստով անմիջապես քրեական գործ պետք է հարուցվի Սյունիքում ոստիկանությունը ձերբակալել և խոշտանգում է անհնազանդ համայնքապետերի մտերիմներին, գործեր են կարում նաև «Ադեկվադի» տեղի ներկայացուցիչների վրա Չե՛ք գտնի մի իշխանություն, որը չավարտված պատերազմի հերոսների համբավն արատավորող պայքար ծավալի և հովանավորի այն Նկարագրված տվյալների կապակցությամբ պետք է անմիջապես նախաձեռնվի քրեական գործ. ՄԻՊ-ը՝ Կապանում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Երբևէ չեմ ներգրավվել քաղաքական ինտրիգների մեջ, տուրք չեմ տվել երկրում ծավալված քաղաքական խաղիկներին. Քաջարանի համայնքապետ Նիկոլի քավորի բարեկամների թալանած ասֆալտի գործից նորություն կա՞. Լուսանկար ԱԺ պատգամավոր եղած ժամանակ էս տանն ապրած մարդը գյուղացուն կոչ է անում կոկիկ լինել. Լուսանկար Երկակի ստանդարտների կիրառումը հիմք է տալիս մտածելու՝ Ստյոպան իշխանության հովանավորության ներքո է Տունս «թքել-կպցրել են», սա բա՞ն է, որ արել են, սրիկաներ. ինձ ասել են, նկարվի, ասա, որ քեզ փող ենք տվել, բայց ինձ ոչ մի կոպեկ չեն տվել. Արտուշ պապիկ. Տեսանյութ Դա իմ՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի, առաջին որոշումն է. Արայիկ Հարությունյան. Լուսանկար Լարված իրավիճակ Կապանում. տեղի են ունենում ձերբակալություններ, մեծ թվով ոստիկաններ են հավաքվել. Ուղիղ. Տեսանյութ. Լուսանկար Երևանում Հնդկաստանի 30-ամյա քաղաքացին ցած է նետվել 4-րդ հարկի պատուհանից Ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում ՀՀ առողջապահության նախարարությունից ներողություն են խնդրել Արսեն Թորոսյանի հայտարարության հետևանքով ստեղծված իրավիճակի համար. վրաց ԱԳ նախարար Վերաքննիչ քրեական դատարանում կա 16 դատավոր և 1 Արմեն Դանիելյան Պուրակը պատնեշած շուրջ 30 կրպակ է ապամոնտաժվում Արաբկիրում. Երևանի քաղաքապետարան Ոչ մի պետություն երբեք չի շարժվում այլ ազգի շահերով Արսեն Թորոսյանը ոչ թե ներողություն է խնդրել, այլ էլի գցել է մամուլի վրա Ագրեսիվ Նիկոլի մուննաթները... Ձեզնից սկսեք վեթինգը, պահպանեք հերթականությունը՝ օրենսդիր, գործադիր, հետո նոր՝ դատական

Ինչո՞ւ կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանը պարտվեց Վրաստանին

Երբ որոշում կայացվեց աստիճանաբար «բացել» տնտեսությունը, քննարկումները չեն դադարում՝ ճի՞շտ է, թե՞ սխալ գնալ այս քայլին, քանի որ վտանգ կա, որ կորոնավիրուսի ալիքը մեր երկրում կարող է շեշտակիորեն աճել:

Այս երկընտրանքի հետ միասին, մեր երկրում ընթանում են քննարկումները նաև այն մասին, թե ի՞նչ տվեց մեզ կարանտինի պահպանումը: Ո՞րն էր դրա նպատակը, երբ երկրի օրական վնասը ամենալավատեսական հաշվարկներով տատանվում էր 40 մլն դոլարի սահմաններում:

Երրորդ խնդիրը, որ հուզում է մեր հանրությանը՝ ինչո՞ւ մեզ մոտ վարակակիրների քանակն այսքան մեծ եղավ՝ համեմատած հարևան Վրաստանի հետ:

Այս հարցադրումների քննարկումը սկսենք վերջինից, քանզի այստեղից պարզ կդառնա, թե ինչ էֆեկտիվությամբ է ընթանում այս վիրուսի տարածման դեմ պայքարը և ինչո՞ւ մեզ մոտ բոլոր ցուցանիշները վատն են մեր հարևանների հետ համեմատ:

Նախ սկսենք ցուցանիշների համեմատությունից:

Ի՞նչ ցուցանիշներ են արձանագրված Հայաստանում և Վրաստանում

Մայիսի 5-ի դրությամբ, մեզ մոտ վարակվածների թիվը կազմել է՝ 2619: Հարևան Վրաստանում այդ թիվը ավելի քան չորս անգամ պակաս է՝ 604:

Մեզ մոտ մահացածների թիվը կազմել է 40, մեր հարևանների մոտ՝ 9: Մեզ մոտ բնակչությունը մոտ 20 տոկոսով պակաս է մեր հարևանի համեմատ: Արդյունքում մեկ մլն շնչին վարաքվածների ցուցանիշը մեր մոտ 884 մարդ է: Մինչդեռ վրացիների մոտ այդ ցուցանիշը կազմում է 151 մարդ: Այսինքն, այս ցուցանիշով մենք վրացիներից հետ ենք մոտ վեց անգամ: Իսկ մահացության ցուցանիշով նրանցից հետ ենք ավելի քան վեց անգամ: Մեր ցուցանիշը 13 է, նրանցը՝ 2: Միակ ցուցանիշը, որտեղ մենք առաջ ենք վրացիներից, թեստավորումների քանակն է: Մեզ մոտ այդ ցուցանիշը մոտ 26 հազար է, նրանց մոտ՝ 20 հազար:

Ինչպե՞ս ստացվեց, որ մենք նրանցից ունենք այս չափ վատ ցուցանիշներ:

Հավելենք, որ եթե վարակակիրների ցուցանիշներով մենք վրացիներից առաջ ենք մի քանի անգամ, ապա, օրինակ, նախորդ տարվա օտարերկրյա զբոսաշրջիկների ընդունման քանակով մենք նրանցից հետ ենք գրեթե հինգ անգամ: Այսպես, 2019-ին Վրաստան է այցելել մոտ 9,3 մլն զբոսաշրջիկ, մինչդեռ մեզ մոտ եղել է 1,9 մլն:

Ստացվում է, որ այս ցուցանիշով մենք նրանցից հետ ենք մոտ հինգ անգամ, իսկ վարակվածների ցուցանիշով նրանցից առաջ ենք նույնպես հինգ-վեց անգամ:

Եթե զբոսաշրջիկների քանակի տարբերությունը կարելի էր բացատրել օբյեկտիվ հանգամանքներով, նրանց աշխարհագրական դիրքով, այլ պայմաններով, ապա վիրուսակիրների մասով դա հնարավոր չէ բացատրել: Ավելին, մեզ մոտ այդ ցուցանիշը պետք է լիներ նրանցից նույնպես հինգ անգամ պակաս: Քանզի ինչքան բաց է երկիրը, այնքան մեծ է հավանականությունը, որ վարակվածների քանակը նույնպես մեծ լինի:

Բացի այդ, հիմնական վարակի կենտրոնների՝ Չինաստանի, Իրանի և Իտալիայի հետ Վրաստանի կապերն անհամեմատ ավելի մեծ են եղել, քան մեր հետ:

Սա նույնպես արձանագրում է վիճակագրությունը: Բացի այդ, Վրաստանն՝ իր «առանց վիզա» ռեժիմի առկայությամբ, ավելի լայն կապեր է ունեցել Եվրոպայի հետ, քան Հայաստանը:

Բոլոր այս ցուցանիշները համադրելով և կիրառելով պարզ մաթեմատիկական հաշվարկ՝ կարելի է եզրահանգել, որ եթե լիներ իշխանության աշխատանքի էֆեկտիվության գործակիցը, ապա մեր իշխանության գործակիցը վրացականի հետ համեմատ մոտ 10 անգամ ավելի վատը կլիներ այս կորոնավիրուսային հակաճգնաժամային պայքարի համատեքստում:

Փորձենք հասկանալ, թե ինչո՞ւ է այդպես ստացվել:

Առաջին

Վրացական իշխանությունները վիրուսի դեմ պայքարը սկսեցին դեռ սույն թվականի փետրվարի վերջից, մինչդեռ մեր իշխանությունները հանրաքվեի էին պատրաստում հանրությանը: Այսինքն, վրացի իշխանավորները մտահոգված էին իրենց հանրության շահերով, իսկ մեր «ազգընտիրները» բացառապես իրենց շահերի մասին էին մտածում: Ստացվում է, որ հանրությունը ինչքան շատ է վստահում իր իշխանությանը, այնքան շատ է առհամարհվելու, և դա քաղաքական բանաձևն է, որ գործում է մեր հանրային կյանքում:

Փաստացի Հայաստանի իշխանություններն ուշացան և սկսեցին իրենց պայքարը պանդեմիայի դեմ միայն այն բանից հետո, երբ դրա անհրաժեշտության մասին հայտարարեց ԱՀԿ-ն:Այսինքն մեր իշանությունները ստիպված եղան սկսել պայքարը վարակի դեմ:

Երկրորդ

Վրաստանի իշխանությունն արդեն հին՝ «մաշված» իշխանություն է, ով վախենում է հանրության դժգոհությունից: Այդ իշխանությունն արդեն 8 տարի է՝ իշխում է Վրաստանում: Մերը «նոր է», թարմ է, զգում է հանրության վստահության շունչը և այդ իսկ պատճառով էլ ավելի վստահ է փորձում առհամարհել հանրության շահը՝ մտածելով, որ հանուն իրենց նպատակների իրագործման՝ կարելի է նաև զոհաբերել իրենց վարկանիշի մի մասը: Սակայն այդ գործելաոճը հանգեցնում է նրան, որ իշխանությունն սկսում է կորցնել իրականության զգացումը և չզգալ, որ վստահության-անվստահության խնդիրը սկսվում է կախված մնալ մի բարակ թելից և ամեն պահի այն կարող է կտրվել: Իսկ եթե կտրվեց, ամեն ինչ կարող է ընթանալ այնպես, ինչպես եղավ 2018-ի ապրիլին:

Օրինակ, կոմունալ վճարների դիմաց կառավարության օգնության փաթեթի ձևավորման փիլիսոփայությունը հենց դա ցույց տվեց: Պարզվեց, որ կառավարության «մանր շուստրիությունները» հանրությունը նկատեց, և կառավարությունը ստիպված եղավ արագ սրբագրել իր նախորդ որոշումը:

Սա ցույց տվեց, որ իշխանությունը կարող է արհամարհել հանրությանը ճիշտ այնքան, որքան նրան դա թույլ կտրվի:

Վրացիները նման «շուստրիություն» չցուցաբերեցին, քանզի լավ էին գիտակցում, որ հանրությունը դա նրանց չէր ների:

Երրորդ

Վրաստանի ներկայիս իշխանությունն իր բնույթով պոպուլիստական չէ: Այստեղ արհեստավարժների մասը բավականին մեծ է: Վրաստանի իշխանությունները ոչ թե թատերական ներկայացումներով, այլ գործնական քայլերով պիտի կարողանան ապացուցել, որ իրենց պայքարը պանդեմիայի դեմ էֆեկտիվ կլինի և ուրեմն նաև կգնահատվի հանրության կողմից: Իսկ այդ գնահատման ցուցանիշները տեսանելի են այն թվերով, որոնք ունի այսօր Վրաստանը:

Հայաստանի իշխանության այսօրվա շարժիչը պոպուլիզմն է: Եվ եթե նույնիսկ կառավարության մեջ կան նաև արհեստավարժներ, միևնույն է նրանք կաշկանդված են իրենց որոշումներով, քանզի կարող են չհասկացված դառնալ կառավարության ղեկավարի կողմից:

Հենց դրա պատճառով է, որ մամուլում մերթընդմեջ տարածվում են լուրեր, ասենք, Փաշինյանի և Ավինյանի միջև հնարավոր տարաձայնությունների մասին: Ճի՞շտ են այդ տարաձայնությունները, թե՞ ոչ դժվար է ասել, սակայն այն միտումը, որ նման բան կարող է լինել, ցցուն է դարձնում վերը նշվածը:

Չորրորդ

Վրաստանի իշխանությունները այսօր չեն գնում հանրության պառակտման՝ բաժանելով մարդկանց սևերի և սպիտակների: Եվ դա այն դեպքում, երբ այս տարվա աշնանը նախատեսված է անցկացնել խորհրդարանական ընտրություններ:

Այսօր դժվար է ասել՝ կլինե՞ն այդ ընտրությունները, թե՞ ոչ: Սակայն, իշխանությունը կարող էր այս գործոնն օգտագործելով սկսել ցեխ շպրտել իր մրցակիցների վրա: Սակայն Իվանիշվիլին չգնաց այդ քայլին, քանզի հասկանում էր, որ դրանով կարող էր տակտիկական տեսանկյունից շահել, սակայն ռազմավարական առումով այդ քաղաքականությունը կխանգարեր Գախարիայի կառավարությանը միասնական մթնոլորտում որոշումներ կայացնել: Ցանկացած արհեստավարժ վարչարար գիտի, թե ինչ է նշանակում պետական «մեքենան» աշխատեցնել պառակտված հանրության մեջ և հակառակը:

Հայաստանի իշխանությունների քաղաքականության ռազմավարությունն է հանրության պառակտման խնդիրը: Ընդորում, դա հիմնականում գալիս է կառավարության ղեկավարից, նրա աշխարհընկալումից և խիստ տոտալիտար հայացքներից: Վերջինիս համար բացի իրենից և վերացական «հանրությունից» այլ քաղաքական սուբյեկտներ գոյություն չունեն: Նույնիսկ սեփական քաղաքական ուժն այդպիսին չի համարում: Սա մոտավորապես այն է, ինչն առկա էր ԽՍՀՄ-ի ժամանակներում: Պարզապես 21-րդ դարի գործոնը թույլ չի տալիս ամբողջովին իրականացնել այդ պատկերացումները:

Հասկանալի է, որ այս պայմաններում կառավարության արհեստավարժ մասի աշխատանքն ունի բնական սահմանափակում, որն էլ նվազ է դարձնում նրա գործունեությունը: Եթե նույնիսկ այսօրվա կառավարության կազմում հայտնվեն արհեստավարժության մասով Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, միևնույն է մինչև երկրում այս մթնոլորտը չփոփոխվի, խոսել էֆեկտիվ կառավարման մասին անլուրջ կլինի:

Ամփոփելով նշենք, որ այսօրվա Վրաստանն իր ցուցանիշներով ավելի գրավիչ է դառնում նաև իր դրսի գործընկերների համար: Կորոնավիրուսային ցուցանիշներն այս հարցում նույնպես իրենց ազդեցությունն են թողնում: Եվ զարմանալի չէ, որ ներկայիս Վրաստանի վարչապետ Գախարիան արդեն հայտարարում է, որ «...ունի կոնկրետ պայմանավորվածություններ տարբեր երկրներից և միջազգային կազմակերպություններից՝ մոտ 3-5 մլրդ դոլարի չափ ներդրումներ բերել...»:

Ինչքանո՞վ են իրական այս ծրագրերը, դժվար է ասել: Եթե Գախարիային հաջողվի նույնիսկ մեկ միլիարդ էլ բերել, դա կլինի լուրջ հաջողություն: Դրա արդյունքում է, որ երկիրը կարող է Փաշինյանի ասած՝ «...հետկորոնավիրուսային նոր շուկաներ գրավել...»: Վրացիները հույս ունեն հասնել իրենց նպատակին այն խոսակցությունների համապատկերում, որ հետպանդեմիայի ժամանակաշրջանում շատ արևմտյան ընկերություններ կարող են դուրս բերել իրենց արտադրությունները Չինաստանից: Դա լինելու է Արևմուտքի ռազմավարությունը, որպեսզի հետկորոնավիրուսային նոր աշխարհակարգում Չինաստանի դերը իրենց համար վտանգավոր չափի չմեծանա:

Մեզ մոտ նման դիսկուրսներ չկան: Մեզ մոտ նույնիսկ ամաչում են խոսել դրսի հնարավոր ներդրումների մասին, քանզի հասկանում են, որ դրան ոչ ոք չի հավատալու: Նույնիսկ տեսականորեն այդպիսի աշխատանք էլ չի կատարվել: Ավելին, կա լուրջ մտավախություն, որ վերջին երկու օրենքները՝ կապված «բանկային գաղտնիքի» և «ապօրինի գույքի բռնագանձման» հետ, կարող են բերել երկրից կապիտալի մեծ քանակի արտահոսքի:

Դրանից հետո մենք ոչ միայն հետկորոնավիրուսային աշխարհում նոր շուկաներ չենք գրավի, այլ, հաշվի առնելով նաև մեր դրսի գործընկերների հետ հարաբերությունների վատթարացումը, կարող ենք հայտնվել նոր ստեղծվելիք աշխարհակարգի քաղաքակրթական «խորդանոցում»:

Վերը նշվածից հետո հասկանալի են դառնում նաև այն հարցադրումները, թե ճի՞շտ էր արդյոք կարանտինի քաղաքականությունը և ճի՞շտ է արդյոք այդ ռեժիմից դուրս գալը:

Կարանտինը՝ որպես ժամանակավոր միջոց, ճիշտ էր, որպեսզի վարակի արագ տեմպը կանխվեր, սակայն այդ ժամանակահատվածը ոչ էֆեկտիվ օգտագործվեց հանրության մեջ վարակակիր թիրախային խմբերի հայտնաբերման և մեկուսացման համար: Իսկ ներկայիս տնտեսական ոլորտների «բացումն», ըստ էության, լուրջ այլընտրանք չուներ: Թեև չի բացառվում, որ կարճ ժամանակ անց հանրությունը կարող է հայտնվել հումանիտար լուրջ աղետի առջև:

Տնտեսությունը չբացելու դեպքում հումանիտար աղետից խուսափել չէր լինի, պարզապես դրան կգումարվեր նաև տնտեսական և սոցիալական աղետը:

Իսկ ելքը երկրում պառակտման մթնոլորտի վերացումն է, համերաշխության մթնոլորտի հաստատումը, կապիտալի արտահոսքին նպաստող և պոպուլիստական, սակայն հանրությանը ոչ մի օգուտ չտվող գործելաոճից հրաժարումը: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք խուսափել տնտեսական, սոցիալական և առողջապահական աղետից։ Հակառակ դեպքում, հաշվի առնելով նաև մեր աշխարհաքաղաքական դիրքը, վերջնաարդյունքում կարող է հանգենք նաև մեր անվտանգության համակարգի փլուզմանը՝ դրանից բխող լրջագույն հետևանքներով:

Երվանդ Բոզոյան

Քաղաքական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan