«Կորոնավիրուսի ամենահրաշալի վիրուսներից է»․ Ելենա Մալիշևան
ՌԴ հաղորդավարուհի, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Մալիշևան, Instagram սոցկայքի իր էջում ուղիղ եթերի ժամանակ պատասխանելով հարցին, թե որքանով է նոր տեսակի կորոնավիրուսը վտանգավոր, նշել է, որ այն ամենահրաշալի վիրուսներից է։
«Ասում էիք, որ այն վտանգավոր չէ։ Այժմ կառավարության լեզվով եք խոսում՝ նշելով, թե այն շատ վտանգավոր է։ Ո՞րն է ճշմարտությունը»,- գրել է Մալիշևայի հետևորդներից մեկը, ինչին ի պատասխան հաղորդավարուհին ասել է․ «Ես ինչպես կարծել եմ, որ սա ամենահրաշալի վիրուսներից է, այնպես էլ հիմա եմ կարծում» և իր կարծիքը բացատրել այն հանգամանքով, որ երեխաներն այս վիրուսով չեն վարակվում, իսկ դրանից մահացողների միջին տարիքը 79,5-ն է։
«Այնպիսի վարակ գտեք, որի դեպքում մահացողների նման միջին տարիք լինի»,- նշել է Մալիշևան՝ մանրամասնելով, որ չի կարծում, թե մեծահասակները պետք է մահանան, և որ իր մայրը 86 տարեկան է։
Zham.am