Ռուսաստանի փոխվարչապետի սենսացիոն հայտարարությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի միջոց գտնելու մասին
Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան սենսացիոն հայտարարություն է արել ՌԴ նախագահի հետ կառավարության խորհրդակցության ժամանակ: Հաղորդում է Rusvesna.su-ն:
Նա պատմել է, որ ռուսաստանցի գիտնականները հետազոտել են տարբեր մարդկանց արյան սիճուկի 226 փորձանմուշ, որոնք հիվանդացել են SARS-CoV-2 և COVID-19-ով: Նրանց օրգանիզմում հակամարմիններ են ի հայտ եկել վիրուսի նկատմամբ: Ավելի ուշ «Вектор» պետական կենտրոնում կորոնավիրուսի էքսպրես թեստ են հայտնագործել, որը պետք է գրանցվի ապրիլի 15-ին:
Նույն այդ բուժկենտրոնում կորոնավիրուսի դեմ մի քանի պատվաստանյութ է փորձարկվել: Մինչկլինիկական փորձարկումները նախատեսվում է ավարտել հունիսի վերջին: Արդեն իսկ կան կամավորներ պատվաստանյութը փորձարկելու համար:
Եթե ամեն բան բարեհաջող ավարտվի, ապա Ռուսաստանում ստեղծված պատվաստանյութը կփրկի աշխարհը:
Zham.am