Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը և անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրո՞ւմ

Մարտի 31-ի ուշ երեկոյան Ազգային ժողովի «Իմ Քայլը» խմբակցության ուժերով արտահերթ նիստ գումարեց, որում այն կարողացավ ի վերջո ընդունել «ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՌԵԺԻՄԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» օրենքի խիստ վիճահարույց նախագիծը։ Այս օրենքին արդեն անդրադարձել եմ, ու շարունակում եմ կարծել, որ նրա ընդունումը հիմնավորված չէր, և որևէ շոշափելի դրական արդյունք չի տալու, փոխարենը անհիմն սահմանափակելով մեր իրավունքները։ Մինչ նախագծի ընդունումը սակայն, տեղի ունեցան մի շարք ուշագրավ ելույթներ։ Ուշադիր հետևելով դրանց՝ ես իշխող մեծամասնության հարգարժան ներկայացուցիչներին կուզեի մի քանի հարց տալ․

Ա) Համարյա բոլոր ելույթներում հնչում էր այն միտքը, որ իշխող մեծամասնությունը գործում է զուտ մարդկանց առողջության և կյանքի անվտանգությունից ելնելով, և պետք չի նրա գործողություններում այլ ենթատեքստ փնտրել։ Սակայն իրականությունը այն է, որ վարակման առաջին դեպքը Հայաստանում հայտնի է դարձել դեռևս մարտի 1-ին, տասնյակ մարդիկ են մեկուսացվել Ծաղկաձորում, այդ նույն ընթացքում համավարակը արդեն մեծ քանակությամբ զոհեր էր տանում Չինաստանում և Իտալիայում, սակայն իշխող ուժը համառորեն դեռ երկու շաբաթ շարունակվում էր հանրաքվեի քարոզարշավը, ի հեճուկս բազմաթիվ կոչերի (ներառյալ իմ կողմից)՝ այն դադարեցնել և լրացուցիչ վտանգներ չստեղծել մարդկանց առողջության համար։ Հարց՝ իսկ այն ժամանակ մարդկանց առողջությունը և անվտանգությունը ձեզ չէր հետաքրքրում՞, ինչու էիք շարունակում համառել, թեև իրավիճակը աշխարհում արդեն սպառանալից էր դառնում՞։

Բ) Հայաստանում արտակարգ դրություն հաստատվեց մարտի 16-ին։ Այդ պահի դրությամբ երկրում կար պաշտոնապես 45 վարակված։ Երեկվա դրությամբ, 15 օր անց, կար պաշտոնապես 532 վարակված, աճը՝ 12 անգամ։ Նույն ընթացքում, հարևան Վրաստանում վարակվածների թիվը հասել ընդամենը 110 մարդու, Հայաստանից 5 անգամ պակաս։ Դուք ունեիք այս ընթացքում արտակարգ դրությամբ պայմանավորված, ընդարձակ գործիքակազմ՝ սահմանափակելու մարդկանց տեղաշարժը, մեկուսացնելու վարակակիրներին, սակայն վարակը այնուամենայնիվ սրընթաց տարածվեց։ Հարց՝ կարող եք բացատրել, թե ինչը՞ խանգարեց ձեզ հաստատված արտակարգ դրության պայմաններում սահմանափակելու վարակի սրընթաց տարածումը, և ով՞ է դրա համար մինչ այժմ պատասխանատվություն կրել։

Գ) Այս պահի դրությամբ, Հայաստանում իրականացված է 3000-ից էլ պակաս թեստավորում, այն դեպքում, երբ հարևան երկրները օրական հազարավոր և տասնյակ հազարավոր թեստավորում են իրականացնում: Արագ թեստերը արժեն ընդամենը հատը 2000-3000 դրամ, դրանց վրա ընդհանուր ծախսը անհամեմատելի է վարակի տված վնասների հետ։ Հարց՝ ինչն՞ էր ձեզ խանգարում կարգով ավելի շատ թեստավորում իրականացնել մինչև հիմա, և դրանով հայտանշել և սահմանափակել պոտենցիալ վարակակիրներ շրջանակը։ Համոզված եք՞, որ առանց թեստավորման մարդկանց տեղաշարժը սահմանափակելն ավելի արդյունավետ է, քան թեստավորումը։

Դ) Եվ վերջապես՝ տարբեր ելույթներում բազմիցս հնչեց այն միտքը, որ վարակի արագ տարածման պատճառը մեր ժողովրդի ցածր ինքնագիտակցությունն է և անպատասխանատու վերաբերմունքը։ Yandex ընկերության կողմից կատարված հետազոտությունը սակայն ցույց է տալիս (հղումը ստորև), որ ԱՊՀ բոլոր խոշոր քաղաքներում, որտեղ գործում է այդ ընկերությունը, Երևանն ունի ինքնամեկուսացման ամենաբարձր գործակիցը, որը ինքնին արդեն կասկածի տակ է դնում այդ պնդումը։ Տառացիորեն մեկ ամիս առաջ, նույն պատգամավորները սակայն պնդում էին, որ մեր երկրում ժողովրդի կամքը բարձրագույն արժեք է, և նրա խոսքը պետք է օրենք լինի բոլորի համար։ Հարց՝ ինչ է փոխվել այդ մեկ ամսվա ընթացքում, ինչու է հանկարծ այն ժողովուրդը, որի խոսքը պետք է օրենք լիներ ձեր համար, դարձել անգիտակից և անպատասխանատու։ Իսկ գուցե ժողովուրդը նույն ժողովուրդն է, պարզապես դուք արտակարգ իրավիճակի պայմաններում սկսել եք խուճապի մատնվել, և փորձում եք հիմա էլ պատասխանատվությունը արդեն ժողովրդի վրա բարդել՞։

Ես արտակարգ դրության առաջին օրվանից ողջունել եմ այն՝ այն հույսով, որ դա թույլ կտա կանխել վարակի արագ տարածումը, և մեղմել հանրային առողջության և տնտեսության վրա բացասական ազդեցությունը, որն արդեն մի շարք այլ երկրներում սկսել է ազգային աղետի վերացվել։ Ես անկեղծ հույս ունեմ, որ մենք այդպիսի զարգացումներից կկարողանաք մեր երկրում խուսափել, և առաջիկայում կայունացնել համաճարակային իրավիճակը Հայաստանում։ Սա սակայն իշխանությունից շատ ավելի պատասխանատու գործելաոճ է ակնկալում՝ ներառյալ սեփական սխալներն ընդունելու և վերլուծելու կարողություն, մշտական երկխոսություն բնակչության տարբեր շերտերի, և համագործակցություն երկրի բոլոր կարող ուժերի հետ՝ իրենից դուրս պարբերաբար մեղավորներ փնտրելու փոխարեն։ Մինչ այդ, բոլորիս առողջություն, զգոնություն և համբերություն եմ ցանկանում, այս դժվար վիճակից դուրս գալու համար։

Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան էջից

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan