«Բա ի՞նչ ա ասում ձեր ամուսինը, ե՞րբ կհաղթահարենք վիրուսը»․ վարչապետը՝ թոշակառու կնոջը
Արդեն հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում զանգահարում ու զրուցում է քաղաքացիների հետ, փորձում պարզել նրանց տրամադրությունները սահմանափակումների հետ կապված, հետաքրքրվում՝ ի՞նչ խնդիրներ կան:
Թոշակառուներից մեկի հետ զրույցում, երբ վերջինն ասաց՝ ամուսինը ժամանակին ինֆեկցիոնիստ է աշխատել, վարչապետը կատակեց․
«Բա ի՞նչ ա ասում՝ երբ կկարողանանք էս վիրուսը հաղթահարենք»։
«Ի՞նչ պտի ասի, հիմա 90 տարեկան ա»,- եղավ արձագանքը։ Կինը շարունակեց․ «Դժվար ա էս վիրուսի պայմաններում, մի քիչ մակարոն, բան ունեմ պահած, էտա, դուրս չենք գալիս։ Ճիշտ ա՝ մարդս 90 տարեկան ա, կարող ա ինքը հելնի, մակարոն խաշի։ Ես չեմ կարում, պառկած եմ, կուզեի մի քայլակ հատկացվեր ինձ, շատ դժվար է ինձ համար»։
Մեկ այլ հեռախոսազանգի ժամանակ, երբ վարչապետը հարցրեց՝ ինչպե՞ս են, դիմանո՞ւմ են այս սահմանափակումներին, կինն ասաց․
«Մի կերպ դիմանում ենք։ Ճիշտն ասած՝ շուկա էի ուզում գնալ, վախեցա, կարո՞ղ եմ գնալ։ Չէ, էսօր չէ, վաղը՝ էս ժամերին․․․»։
Zham.am
Մանրամասները՝ տեսանյութում։