Խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվել են նվազագույն մակարդակի. Փաշինյան. Տեսանյութ
Մենք կատարեցինք փոփոխություններ արտակարգ դրություն հայտարարելու որոշման մեջ եւ խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի: Այս մասին, այսօր՝ մարտի 26-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Դրանք վերաբերվում են բացառապես առողջապահական թեմաներին եւ սա կարեւոր արձանագրում է: Բայց կարծում եմ՝ այդ ռեժիմը, որ գործում էր, շատ կարեւոր էր ընդհանուր առմամբ որոշակի հավասարակշռված դաշտ պահելու իմաստով»,-ասաց վարչապետը:
Մանրամասները՝ NEWS.am-ի տեսանյութում