Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Թրամփի աշխարհաքաղաքական ապտակը Փաշինյանին

ԱՄՆ-ն Արցախին այս տարի օգնություն չի տրամադրի. նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշում է կայացրել վերացնել Արցախին տրվող 1.5 միլիոն դոլարի աջակցության ծրագիրը... Սա առաջին դեպքն է ԽՍՀՄ փլուզումից հետո, երբ ԱՄՆ-ն չեղարկում է պետական մակարդակով Արցախին տրամադրվող օգնությունը... Եթե որևէ մեկն իրեն անհասկացողի տեղ է դնում կամ ձևացնում, որ ոչ մի արտառոց բան չի եղել, ապա ասեմ, որ սա քաղաքական մեսիջ է Հայաստանի իշխանություններին և Թրամփի կողմից Փաշինյանին հասցված ապտակ...

Վաշինգտոնի այս դեմարշը նաև ցույց է տալիս, թե ինչ խայտառակ վիճակում են գտնվում հայ-ամերիկյան հարաբերությունները, երբ նույնսիկ ԱՄՆ-ում գործող բավականին ազդեցիկ հայկական լոբբին չկարողացավ համոզել Թրամփի աշխատակազմին վերանայել այս որոշումը...

1,5 միլոն դոլարը "սիմվոլիկ" և չնչին գումար է ԱՄՆ-ի համար, բայց այն այնքանով էր ծանրակշիռ, որ Հայաստանից զատ Արցախին միայն ԱՄՆ-ն էր պետական մակարդակով օգնություն տրամադրում՝ դրանով դե-ֆակտո ճանաչելով Արցախը, որը սարսափելի նյարդայնացնում էր Բաքվին և Անկարային, որոնք բավական երկար ժամանակ է աշխատանք էին տանում այս օգնությունը չեղարկելու ուղղությամբ...

Սակայն Թրամփի այս որոշման հետևում ոչ միայն կանգնած են թուրք-ադրբեջանական լոբբիստները, այլև սա զուտ Վաշինգտոնի պատասխանն է Փաշինյանին, ով իրեն թույլ էր տալիս այնպիսի բաներ, որոնք Վաշինգտոնում աննկատ չմնացին...

Նախ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ապացուցելու նպատակով, որ նա իբրև թե Տեր-Պետրոսյանից, Քոչարյանից և Սարգսյանից ավելի ռուսամետ է, որոշում ընդունեց Սիրիա ուղարկել հայ խաղաղապահներին, որին պաշտոնական Վաշինգտոնը բավական բացասական արձագանքեց... Խնդիրն այն է, որ "ռուսամետ" Փաշինյանին նույնիսկ Մոսկվայում չհավատացին, բայց այդ քայլով Վաշինգտոնի հետ հարաբերությունները Երևանը բավականին փչացրեց...

Այդ նույն "օպերայից" էին նաև Փաշինյանի այն հայտարարությունները, որ Հայաստանում Միացյալ Նահանգներին երբեք որևէ իշխանություն այնքան չի քննադատել, որքան ինքը... Հայաստանի վարչապետը նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ն զրոյական աջակցություն է ցուցաբերել հետհեղափոխական Հայաստանին... Զավեշտալին այն է, որ պարոն Փաշինյանը, կտրվելով իրականությունից, մտածում է, որ եթե նա քննադատի պաշտոնական Վաշինգտոնին, ապա Թրամփը վախենալու էր իրենի՞ց... Կամ սեփական հասարակությանն իր գեղջկական ճարպկությամբ մոլորեցնող Փաշինյանը մտածում էր, որ Սպիտակ տանը կամ Պետքարտուղարությունում պրիմիտիվներ են նստած, որ նրա իշխանության գալուց հետո ինչ-որ ձևաչափով օգնություն տրամադրեին Երևանին, երբ վերջինս չի փոխում իր արտաքին քաղաքական վեկտորը... Հետաքրքիր է, իր տարածքում ռուսական ռազմաբազա պահող Փաշինյանն ի՞նչ էր ակնկալում ստանալ Վաշինգտոնից... Վաշինգտոնում և Բրյուսելում նստած պաշտոնյաները շատ պրագմատիկ ու մերկանտիլ են և չեն հավատում Փաշինյանին...

Ամեն դեպքում, Հայաստանի բոլոր նախագահներին մինչև հիմա հաջողվել էր այնպիսի հարաբերություններ պահպանել Վաշինգտոնի հետ, որոնց արդյունքում ԱՄՆ-ն շարունակում էր ուղղակի օգնություն տրամադրել Ստեփանակերտին, որն ավելի շատ աշխարհաքաղաքական նշանակություն ուներ, քան մարդասիրական...

2019 թ-ին Փաշինյանի ամերիկյան այցի ձախողումը, երբ վերջինիս Վաշինգտոնում դաշնային մակարդակով որևէ մեկը չընդունեց, ցույց էր տալիս, որ Թրամփի վարչակարգն ավելի ցավալի ապտակ է հասցնելու, ինչն իրեն ուշացնել չտվեց...

Չի բացառվում, որ Թրամփի աշխատակազմի այս որոշումը կապ ունի նաև Արցախյան հիմնահարցի բանակցություններում տեղի ունեցող ինչ-ինչ գործընթացների հետ, որի մասին հայաստանյան հասարակությունը տեղյակ չէ...

Հ.Գ. Հուսանք, պարոն Փաշինյանին սատարող բազմաթիվ մեր հայրենակիցները, որոնք, բնակվելով ԱՄՆ-ում, շատ են սիրում Հայաստանը հեռվից և փորձում են իրենց կարճ ու պրիմիտիվ դատողություններով մեզ այստեղ խելք խրատ տալ և ամենավերջին փողոցային վիրավորանքներին են դիմում Փաշինյանին քննադատողների հասցեին, նույնն էլ կանեն Թրամփին, ով իր այս քայլով բավականին ուժեղ հարված հասցրեց իրենց կուռքին...

Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan