Փլվող դպրոցի համար 40 հազար դոլար չունեն, հանրաքվեի համար 7 միլիոն 300 հազար դոլար ունեն
Դիտել նաև
ԱԺ-ն ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ
ԱԺ-ին հանրաքվեն չեղարկելու լիազորություն վերապահելու փոխարեն նույն հաջողությամբ կարող էիք ԱԺ-ին վերապահել կորոնովիրուսի մուտքը Հայաստան արգելելու իրավունք
Որոշել են, որ ՏԻՄ-երի այս տարվա ընտրությունները կչեղարկվեն
Փաշինյանը հասկանում է,որ չի կարող հավաքել 650 հազար կողմ քվե. Ինչու՞ են իշխանությունները հրաժարվում հանրաքվեի անցկացումից
ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կարող է լուծվել առանց հանրաքվեի. Ռուբեն Ռուբինյան
Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի հիմնական դպրոցը շուտով կվերածվի փլատակների: Դպրոցի վերանորոգման համար 19 միլիոն դրամ էր հարկավոր (մոտ 40 000 դոլլար), դիմել էին կառավարություն և մերժում էին ստացել, գիտե՞ք ինչ պատճառաբանությամբ, որ քանի որ այս տարվա բյուջեով նախատեսված չէ այդ գումարի ծախսը, չեն կարող տրամադրել:
Ուրեմն ուշադրություն, այս հանրաքվե-խեղկատակության ծախսն էլ նախատեսված չէր այս տարվա բյուջեի մեջ, բայց այս կառավարությունը կարողանում է տրամադրել հանրաքվեին 7 միլիոն 300 000 դոլլար, իսկ դպրոցը փուլ գալուց փրկելու համար ընդամենը 40 000 դոլլար չի կարողանում:
Էլի չտա՞մ որակավորում էս կառավարությանն ու իրենց շեֆին:
Լավ, ժողովուրդ, սենց մինչև ու՞ր ու մինչև ե՞րբ:
Լուսինե Հարոյանի ֆեյսբուքյան էջից