Խոսել շատ սիրող ՀՀ վարչապետի և ԱՆ նախարարի համար ճիշտ ժամանակն է հենց երկրի անվտանգությանը և առողջապահությանը վերաբերող հարցերով խոսելու
Կանադայում կորոնավիրուս են գտել երիտասարդ մի կնոջ մոտ, որը 6 օր առաջ Իրանից է ժամանել։ Հստակ պարզ չէ՝ հենց Իրանում է վարակվել, թե ճամփեքին, բայց էլի մտահոգիչ է։
Իր հերթին Քուվեյթը նույնպես սահմանափակել է Իրանից ու դեպի Իրան մարդկանց շարժը, ինչպես նաև չեղարկել են դեպի Իրան բոլոր թռիչքները։
Բոլոր հղումները՝ մեկնաբանություններում։
Ինձ երեկվանից մի հարց է հետաքրքրում. ի՞նչ է անում Հայաստանը։ Ի՞նչ միջոցներ են ձեռնարկվում Իրանի հետ սահմանին։ Մենք ունենք մի վարչապետ, որը շատ է սիրում բոլոր թեմաներով խոսել։ Ունենք նաև առողջապահության նախարար, որը նույնպես շատ է սիրում ամեն ինչից խոսել։ Հիմա ճիշտ ժամանակն է երկրի անվտանգությանը և առողջապահությանը վերաբերող հարցով խոսելու։
Ալո՞։
Հ.Գ. Ի դեպ, խնդիրը ոչ այնքան և ոչ միայն հիվանդության լրջությունն է, այլ այն, որ հենց Հայաստանում դեպքեր բացահայտվեն, որոշ երկրներ կարող են Հայաստանից մուտքը փակել։ Նույն Վրաստանը, Ռուսաստանը, եվրոպական երկրները։ Հասկանում եք, չէ՞, թե դա ինչ լուրջ խնդիր կարող է դառնալ։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից