Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Առաջատար հանքարդյունաբերություն․ ո՞ւմ համար էր անսպասելի

Մեր տնտեսության անցած տարվա տվյալների ամփոփումը հատվածաբար հարուցեց իշխանությունների հրճվանքը: Տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշի 7.8 տոկոսանոց աճից հետո մակրոտնտեսական մյուս ցուցանիշը մեր վիճակագրության մեջ արդյունաբերական արտադրանքի ծավալն է: Այն պաշտոնապես կազմել է 9 տոկոս: Կազմել է, բայց արժանացել իշխանությունների անտարբերությանը: Պատճառը հավանաբար մեր արդյունաբերական արտադրանքի կառուցվածքն է:

Արդյունաբերությունը մեր վիճակագրության կողմից հաշվառվում է չորս ոլորտներով`

1. հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում,

2. մշակող արդյունաբերություն,

3. էլեկտրաէներգիայի, գազի գոլորշու և լավորակ օդի մատակարարում,

4. ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում:

Հաշվառվող 4 ոլորտներից միայն մշակող արդյունաբերությունն էր, որ անցած տարի մեկ-երկու անգամ արժանացավ իշխանությունների հրապարակային ուշադրություն-հպարտությանը: Հետո` ոչ: Պատճառը հավանաբար այն էր, որ մշակող արդյունաբերության աճի ցուցանիշը զիջում է արդյունաբերական արտադրանքի 9 տոկոսանոց աճին: Որովհետև տարեվերջին արձանագրեց ընդամենը 7.6 տոկոսանոց աճ: Արդյունաբերության 4 ոլորտներից միայն հանքահումքային ոլորտն է, որ աճի տեմպերով առաջանցիկ է: Ավելի ստույգ՝ արդյունաբերության 9 տոկոսանոց աճը առաջին հերթին (ու միմիայն) պայմանավորված է հանքարդյունաբերությամբ: Այս ոլորտի տարեկան աճը 23.9 տոկոս է: Հանքարդյունաբերւթյան բարձր ցուցանիշն իր հերթին «ածանցվել է» մետաղական հանքաքարի արդյունահանման ոլորտի 24.9 տոկոսանոց աճից:

Դառնանք մեր պաշտոնական «հպարտությանը»` 7.6 տոկոս աճած մշակող արդյունաբերությանը: Այս ոլորտի կառուցվածքում 63.2 տոկոսը բառացիորեն կարելի է համարել գյուղմթերքների վերամշակում: Ամենամեծ բաժինը սննդամթերքի մշակումն է` ընդհանուրի 37.2 տոկոսը: Ապա ծխախոտի մշակումը` 13.4 տոկոս և խմիչքի արտադրությունը` 12.6 տոկոս: Եթե շարունակենք ծանոթանալ հաջորդ խոշոր մասնաբաժիններին, գուցե պարզ դառնա, թե իշխանություններն ինչու մշակող արդյունաբերությունը չեն հայտարարել հպարտության առանձնահատուկ ոլորտ: Ոլորտի 4-րդ խոշոր հատվածը կազմում է հիմնային մետաղների արտադրությունը`11.4 տոկոս: Իսկ 5-րդը ոչ մետաղական հանքային արտադրատեսակներն են` ընդհանուրի 5.8 տոկոսը:

Մշակող արդյունաբերության ոլորտում զարգացման բարձր տեմպը նախորդ տարվա համեմատ արձանագրել են այնպիսի ոլորտներ, որոնց հաջողություն-բարձր աճի տեմպը մեր իշխանությունները չեն սիրում նկատել հրապարակավ: Անցած տարվա համեմատ ամենաբարձր աճի ցուցանիշներ մշակող արդյունաբերության ոլորտում գրանցել են պատրաստի մետաղական արտադրատեսակների ոչ մետաղական հանքային արտադրատեսակների արտադրությունները50 և 41.2 տոկոս՝ համապատասխանաբար: Եթե այս փաստերը չլինեին, մեզ հավանաբար կմատուցվեր (շատ բարձրագոչ կմատուցվեր) կահույքի արտադրության 36.9 տոկոսանոց աճը: Կամ հագուստի արտադրության 20 տոկոսանոց աճը: Բնականաբար նույնքան բարձրագոչ չնկատելով, որ քիմիական նյութերի արտադրությունն անցած տարվա համեմատ աճել է 13.8 տոկոսով:

Մշակող արդյունաբերության մյուս ոլորտը աճ չի արձանագրել: Ավելին` էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 2.5 տոկոսով: 4-րդ (ջրամատակարարում և այլն) հատվածը ևս կրճատվել է` նախորդ տարվա համեմատ 3.1 տոկոսով: Բայց այնքան փոքր մասնաբաժին ունի, որ էական չափով չի կարող ցածրացնել արդյունաբերության ոլորտի աճի տվյալները: Չնայած ջրի կորստի համարյա առասպելական (մոտ 80 տոկոսանոց) ցուցանիշին և վերջին մեկուկես տարում ոլորտի պետական կառավարչի (եթե հիշողությունս չի դավաճանում) եռակի փոփոխությանը, մեր արդյունաբերության ոլորտի աճի կառուցվածքի ուսումնասիրությունը պարզ-պարզ ի ցույց է դնում այն, որ տնտեսության այս ոլորտը «կանաչ» չես համարի: Հետևաբար այն պետք է թաքցնել: Թաքցնել նույն կանաչներից ու հասարակությունից, թաքցնել թե՛ առանձին-առանձին, թե՛ միասին վերցրած: Հավանաբար այսպես են կարծում մեր իշխանությունները։

Արա Գալոյան

Տնտեսական մեկնաբան

Աղբյուրը՝ politeconomy.org

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan