Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Սահմանադրական փոփոխությունների նպատակն է լուծել ՍԴ հարցը, նաև՝ ուժեղացնել սեփական իշխանությունը. Ռուբեն Հակոբյան

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման, հնարավոր սահմանադրական փոփոխությունների, ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի և այլ ներքաղաքական հարցերի շուրջ Tert.am-ը զրուցել է քաղաքական գործիչ Ռուբեն Հակոբյանի հետ:

 - Պարոն Հակոբյան, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով է ստեղծվում, նոր սահմանադրական փոփոխություններ են մեզ սպասում, ինչո՞ւ, ի՞նչ խնդիր է ուզում լուծել իշխանությունը:

- Ցանկացած փոփոխություն, այդ թվում՝ սահմանադրական, եթե պատճառաբանված է, եթե իսկապես միտված է լինելու պետության զարգացմանը, ուղղակի անհրաժեշտություն է դառնում, սակայն այս պահին ես չեմ տեսնում այդ անհրաժեշտությունը: Եթե հաշվի առնենք, թե իշխանափոխությունից հետո ինչ փոփոխություններ են արվել, և որքանով են դրանք նպաստել պետության զարգացմանը, հասարակության մեջ նորմալ մթնոլորտի ձևավորմանը, կտեսնենք, որ որևէ փոփոխություն դրական արդյունքի չի բերել: Հիշո՞ւմ եք, թե Նիկոլ Փաշինյանն ինչպես էր պայքարում նախորդ գումարման ԱԺ-ի դեմ՝ համոզելով, թե այդ ԱԺ-ն խանգարում է  պետության զարգացմանը անհրաժեշտ օրենքների ընդունմանը, և նա կարողացավ արտահերթ ընտրությւոնների միջոցով ձևավորել իրեն անհրաժեշտ խորհրդարանը, բայց որոշակիորեն այս մեր նորանկախ պետության պառլամենտական կենսագրությանը տեղյակ լինելով՝ ասեմ՝ մենք երբեք չենք ունեցել այսպիսի անդեմ խորհրդարան: Խորհրդարանական մեծամասնությունը ձևավորվել է մեկ անձի շուրջ, դա պետք է փաստել և ասել, որ շատ վտանգավոր է, երբ ԱԺ-ն մատաղացու է դարձել վարչապետի ձեռքին:

Մեր օրենսդրական մշակույթին ոչինչ չտվեց այս խորհրդարանը: Նույնը կարող եմ ասել կառավարության մասին: Երբեք այսպիսի մեկ անձին ենթարկվող կառավարություն չեմ հիշում: Դատական իշխանությունն էլ, որը օրենքով որոշակիորեն պաշտպանված է, խնդիր է դրվել մեկ մարդու բռունցքի մեջ դնել, սակայն դա չի հաջողվում: Միակ բաստիոնը, որ մնացել է և չի ենթարկվում իրեն՝ ՍԴ-ն է: Այսինքն մինչ հիմա ինչ արվել է բարեփոխումների անվան տակ, օգուտ չի տվել, եթե չասեմ՝ հակառակը: Ինչո՞ւ հիմա սահմանադրական փոփոխություններ. ինձ համար միանշանակ է, դա արվում է իշխանությունն ուժեղացնելու համար, սահմանադրական փոփոխությունների իմաստը իշխանություն պահելն ու ուժեղացնելն է:

- ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարել է, որ ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հնարավոր տարբերակներից մեկը համարում է սահմանադրական փոփոխությունները, ի՞նչ կասեք այս հայտարարության մասին:

- Սա այն դեպքն է, որ իր հետ կհայաձայնեմ: Իսկապես, սահմանադրական փոփոխությունների կարևոր նպատակներից մեկն այն է, որ լուծեն ՍԴ հարցը, կարծում եմ՝ ուզում են ամերիկյան տարբերակը որդեգրել, որտեղ ՍԴ չկա: Եթե ՍԴ նախագահը, դատավորներն ուղղակի այնպիսի պահվածք որդեգրեին, ինչպես ԿԸՀ-ն է, հավատացե՛ք, որևէ պռոբլեմ չէր լինի, առավել քան համոզված եմ դրանում: Այսօր ՍԴ-ն միակ բաստիոնն է, որ չի ենթարկվում վարչապետին: Նրանք ամենատարբեր ճանապարհներով փորձեցին ազատվել ՍԴ դատավորներից, և դրանցից ամենախայտառակն այդ վաղ կենսաթոշակի անցնելու օրենքն էր, որով փորձում են կաշառակերությունը, կոռուպցիան լեգիտիմացնել:

Հիշենք հարձակումները ՍԴ նախագահի, նրա հարազատների վրա, ամեն ձևով փորձեցին ենթարկեցնել ՍԴ-ն ու ՍԴ նախագահին, չստացվեց, և չի ստացվի: Հիմա խնդիր են դրել սահմանադրական փոփոխություններով փոխել ՍԴ-ի կարգավիճակը: Այստեղ շատ անձնավորված, շատ նպատակային, պետության շահից չբխող քայլ է կատարվում:

- Մամուլում գրվեց, որ ՍԴ դատավորների հանդեպ կոմպրոմատներ են հավաքում, որ հասնեն նրանց հրաժարականին:

- Ես շատ կցանկանայի բանավիճել այս հարցի շուրջ, չհավատալ, չհամաձայնել հրապարակվող այս տեղեկությունների հետ, բայց իրենց ձեռագրին ծանոթ լինելով, տեսնելով՝ ինչի են դիմել ու ինչերի կարող են դիմել, ինչ էլ ասեն՝ կհավատամ: Այն, որ տոտալ ճնշում է գնում Հրայր Թովմասյանի վրա, դա բոլորն են տեսնում: Ավելի քան վստահ եմ՝ լուրջ ճնշում է գնում նաև ՍԴ մյուս 7 դատավորների նկատմամբ: Այս ամեն ինչն անբարո է, հատկապես, երբ հոտոտում են նրանց անձնական անկողինը: Ես վստահ եմ, որ այդպիսի հրահանգ տրված կլինի ուժային կառույցներին: ՍԴ նախագահն ու դատավորներն հերոսներ են, որոնք կարողանում են իսկապես չենթարկվել և պահպանել իրենց ոլորտի արժանապատվությունը:  

- Պարոն Հակոբյան, երկուշաբթի օրվանից ՀՔԾ-ն սկսել է օրինական հիմքերով գաղտնալսել Հրայր Թովմասյանի զանգերը և համապատասխան բջջային օպերատորից առգրավել է նրա նախկին հեռախոսազանգերի վերծանումները, սա ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ:

- Չպետք է զարմանալ: Հրայր Թովմասյանին ոչ միայն հիմա են լսում, այլ նախկինում էլ են լսել: Հրայրն այդքան միամիտ չէ, որ չիմանա՝ իրեն անօրինական ճանապարհներով վաղուց են լսում: Հիշեցնեմ՝ երբ դատարանը Փաշինյանին չենթարկվեց, նա հրահանգեց հաջորդ օրն արգելափակել բոլոր դատարանները, դրանից հետո մտածել, որ օրենքի դաշտում կարող է գործել այս իշխանությունը, միամտություն է: Ես վստահ եմ, որ իրենք բազմաթիվ հակասահմանադրական, հակաիրավական հանցագործություններ են այսօր գործում, և դա կբացահայտվի: Օգտվելով առիթից՝ դիմում եմ և՛ ԱԺ-ին, և՛ կառավարությանը, և՛ ուժային կառույցներին՝ այսօր դուք մատաղացուներ եք Նիկոլ Փաշինյանի ձեռքին: Իրենք պարտավոր են հասկանալ, որ պետության ստրուկտուրաներ են ներկայացնում և իրավունք չունեն դառնալ մեկ անձի կապրիզն իրականացնողներ, ի վերջո վաղը բոլորս ենք պատասխան տալու մեր արածների համար: Արդեն իսկ երևում է, որ այսօրվա իշխանությունը պատասխան է տալու այն բոլոր հակասահմանադրական քայլերի համար, որի ականատեսն ենք այսօր մենք:

- Անդրադառնանք սահմանադրական փոփոխություններին, հնարավո՞ր է կառավարման համակարգ փոփոխվի:

- Ես միշտ կողմ եմ եղել պետական կառավարման խորհրդարանական համակարգին, իհարկե, ոչ այս ձևին, 60-ից ավել խորհրդարանական կառավարման համակարգի ձև կա: Հիշեցի, որ «սուպերվարչապետական» համակարգի դեմ ամենասուր քննադատներից մեկը Նիկոլ Փաշինյանն էր: Հիմա պարզվում է, որ այնքան է «սուպերվարչապետությունն» իրեն ձեռք տալիս, այնքան է կարողացել մտնել այդ կոստյումի մեջ, որ նույնիսկ Սերժ Սարգսյանը չէր կարող այդպես տեղավորվել: Երբ իշխանությունը փոխվեց, թվում էր՝ նա առաջիններից մեկը պետք է հրաժարվեր սուպեր վարչապետի կարգավիճակից: Պարզվեց՝ չէ, շատ է իրեն դուր եկել «սուպերվարչապետությունը»: Հիմա թող նախագիծը տրվի, ցանկացած առաջարկություն ու փոփոխություն պետք է հիմնավորված լինի, այնուհետև արդեն կփորձենք խոսել այդ մասին: Ինձ համար միանշանակ է՝ այս սահմանադրական փոփոխությունների նպատակը իշխանությունը պահելն է:

- Բացառո՞ւմ եք, որ այդ «սուպերվարչապետական» համակարգը փոխելու համար կարող են նախաձեռնվել սահմանադրական փոփոխությունները:

- Եթե մի քիչ ավելի խորանանք դրա մեջ, իշխանություն պահել ի՞նչ է նշանակում: Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ հաջորդ խորհրդարանական ընտրություններում կապ չունի արտահերթ, թե ժամկետի մեջ, ինքը կորցնելու է մեծամասնությունը:  Չեմ կարծում, որ տեսնելով այս խորհրդարանի դիմագիծը, մակարդակը, մարդիկ ցանկանան, որ այս ուժը մեծամասնություն ունենա: Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ավելի բարձր է, քան խորհրդարանական մեծամասնությանը: Ճանաչելով Նիկոլ Փաշինյանին, թե ինչ խաղեր կարող է կազմակերպել՝ կարծում եմ, որ նախագահականի դեպքում, երբ անձի ընտրություն է, ինքը կարծում է, որ ավելի է երաշխավորվում իր իշխանության հետագա պահպանումը: Ես չգիտեմ՝ պետական կառավարման ինչ համակարգ կառաջարկվի, բայց ենթադրում եմ, որ կհրաժարվեն խորհրդարանականից:

Եթե հետադարձ հայացքով նայենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր դաժանորեն ոչնչացնում է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանին: Հիշեք բոլոր այն ելույթներն ու մոտեցումները, որոնք ունեցել է ընդդիմություն եղած ժամանակ: Եթե հիշում եք՝ հաճախ էր հայտարարում՝ իշխանությունը մսխում է պետական բյուջեն, շռայլություններ է թույլ տալիս, բայց երբ գնաց իշխանական ամառանոց, պարզվեց՝ բորբոսնած է այդ շենքը և 2 մլն-ով պետք է վերանորոգվի կամ նույնը կարելի է ասել ծառայողական մեքենանների մասին, երբ քննադատում էին նախկինում, սակայն հիմա ընտանիքի անդամներն էլ ունեն մեքենաներ, շատ օրինակներ կան: Ես այսօր տեսնում եմ՝ արդեն սոցիալական բունտ է հասունանում, մսագործների ակցիան, բալային համակարգի հետ կապված դժգոհությունները և այլն, այսինքն՝ պատահական չեմ ասում, որ տեսնում եմ սոցիալական բունտի հասունացման ճանապարհները:

- Բայց չէ՞ որ ամեն ինչ կարողանում են զսպել և սոցիալական բունտ տեղի չի ունենում, նույն ֆերմերների դժգոհության համար ասվեց, որ լուծում են գտել:

- Գուցե լուծում գտնեն, բայց հարցն այն է, որ պետության զարգացման ընդհանուր ծրագիր գոյություն չունի, բացի դեկլարատիվ հայտարարություններից: Վաղը, մյուս օրն այս իշխանությունն ու Նիկոլ Փաշինյանը դառնալու են հրշեջներ, սոցիալական թեմաներով տարբեր բունտեր են լինելու, նրանք ուղղակի հրշեջի դեր են կատարելու: Հենց ժողովուրդը հարց բարձրացնի, ուղղակի հրշեջի նման գնալու են ու փորձեն հանգցնել, բայց դա երկար չի տևի: Ցավում եմ, որ այսօր պետությունը հայտնվել է այսպիսի քաոսային իրավիճակում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan