Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

ՍԴ գործող կազմից ազատվելու միտքը հակաիրավական և հակասահմանադրական է. Դավիթ Հարությունյան. Տեսանյութ

Սահմանադրական դատարանի դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքն ունի մեկ նպատակ՝ գործող քաղաքական իշխանության կողմից նշանակել ՍԴ նոր դատավորներ, իսկ այդ նպատակը հակասահմանադրական է: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդմանը նման կարծիք է հայտնել ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Իշխանության մտահոգությունը ոչ թե այն է, որ, օրինակ, Հրայր Թովմասյանը քավոր-սանիկական կապեր ունի Արամ Օրբելյանի հետ, այլ այն, որ Սահմանադրական դատարանը կյանքի կոչի կառավարության պատկերացումները: Նախկինում, անգամ ամենավատ տարիներին, եղել են ՍԴ-ի այնպիսի դատական ակտեր, որոնք անվավեր են ճանաչել շատ կարևոր օրենքների դրույթներ: Դրանք անհարմարություններ են ստեղծել օրենսդիր և գործադիր իշխանության համար»:

Ըստ Հարությունյանի՝ նախկինում եղել են, այսօր էլ կան իրապես անկախ դատավորներ, որոնք գործադիր իշխանության համար անհաճո որոշումներ են կայացնում. «Դատավորը պետք է կտրվի օրվա քաղաքական իշխանությունից: Իսկական դատավորն այդպիսին պետք է լինի: Դատավորների հասցեին սպառնալիք ու վիրավորանք պարունակող քաղաքական հայտարարություններ են հնչում գործադրի կողմից, մինչդեռ դատական իշխանությունը հնարավորություն չունի արձագանքելու, նրան արգելված է: Անգամ առանձին դատավորներ շատ զուսպ են արձագանքում»:

Նախկին նախարարի կարծիքով՝ Բարձրագույն դատական խորհուրդը՝ իբրև դատավորների և դատարանների անկախությունը երաշխավորող սահմանադրական մարմին, պետք է արձագանքի նման քաղաքական հայտարարություններին:

«Իրավունքն այսօր մեկնաբանվում է ընտրողաբար, և դատավորների բարեվարքության կանոնները կարող են գործիք դառնալ անցանկալի դատավորների դեմ: Դատավորների հետ գործադիր իշխանության ուղղակի շփման կարիք չկա, նախկինում էլ նման՝ այսպես կոչված «զանգովի արդարադատություն» չի եղել: Դատավորը, ենթադրելով, թե ինչ է իրենից ակնկալում օրվա իշխանությունը, կայացնում է նրա կամքին համահունչ վճիռ: Այսօր գործադիր իշխանությունը փորձում է հուշել դատավորներին, թե ինչ վճիռներ է ակնկալում»,-ասել է Հարությունյանը:

Դավիթ Հարությունյանի պնդմամբ՝ Սահմանադրական դատարանի գործող կազմը փոխելու հարցադրումը հակաիրավական և հակասահմանադրական է, այն հակասում է իրավական պետության հիմքերին:

«Ուրախ եմ, որ Հրայր Թովմասյանն ու մյուս դատավորները բավականաչափ համառ գտնվեցին: ՍԴ դատավորների ներքին ինքնագնահատականն էապես բարձրացել է: Նրանք դիմակայում են ճնշումների, զգում են, որ հատուկ առաքելություն են իրականացնում»,-ասել է նախկին նախարարը:

Հարությունյանի կարծիքով՝ Սահմանադրական և Վճռաբեկ դատարանների հնարավոր միավորմամբ Գերագույն դատարան ստեղծելու նպատակը ևս մեկն է՝ ազատվել ՍԴ գործող կազմից, ինչը հակաիրավական և հակասահմանադրական քայլ է:

Tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan