Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը ձեռնտու չի գործող իշխանություններին. Գևորդ Պետրոսյան. Տեսանյութ
Խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ թոշակի ուղարկելու վերաբերյալ նախագծի մասին, որն այսօր ամբողջությամբ ընդունվեց Ազգային ժողովում, ասաց, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը ձեռնտու չէ գործող իշխանություններին:
«ՍԴ այս կազմը ձեռնտու չէ գործող իշխանություններին, որովհետև այս կազմի պայմաններում հնարավոր չէ ի կատար ածել այնպիսի զանկություններ, ինչպիսին է օրինակ Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը: Դրա համար նրանք ուզում են ՍԴ-ն համալրել խոնարհ, հեզ դատավորներով, որպեսզի կարողանան կյանքի կոչել նման նախաձեռնությունները», - ասաց նա:
Նա նաև հավելեց, որ Սահմանադրական դատարանի և նրա նախագահ Հրայր Թոմվասյանի պաշտպանները չեն, բայց ցանկանում են հարցերը լուծել իրավական հարթության մեջ, «մենք անձնական շահ չենք հետապնդում: Այս իշխանությունները նախկիններին մեղադրում են մի բանի մեջ, ինչը հիմա իրենք են անում, ուզում են բոլոր կառուցյները ծառայեցնել իրենց: Միակ կառույցը մնացել է ՍԴ-ն»:
Zham.am