Լևոն Քոչարյան. Պատրանք են ուզում ստեղծել, թե հեսա կտեսնեք` ինչեր են լինելու, ուզում եմ հիասթափեցնել, ոչ մի բան էլ չի լինելու. Տեսանյութ
Մենք դատական նիստերը ձգձգելու նպատակ չունենք: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին` Լևոն Քոչարյանը` անդրադառնալով մեղադրանքներին, թե պաշտպանական կողմը փորձում է ձգձգել նիստերը:
«Շուտով այնպիսի բաներ են պարզվելու, այնպիսի բաներ է խոսացվելու, շատ ցուցմունքներ դուք տեսել եք, գրվեցին դրանց մասին, այսինքն միշտ այդ պատրանքն են ուզում ստեղծել, որ տեսեք հեսա չգիտեմ թե ինչեր է լինելու, ուզում եմ հիասթափեցնել, ոչ մի բան էլ չի լինելու: Եթե կհիշեք քանի ամիս ձգվեց միայն այն պատճառով, որ Դավիթ Գրիգորյանի հանդեպ գործ սկսցվեց, քանի ամիս անցավ, որը մեր պատճառով չէր, հիմա Աննա Դանիբեկյանը դատական նիստերը դնում է շաբաթը մեկ օր, ի՞նչի համար, չե՞ն ուզում բողոքել նոր Հայաստանի նոր դատավորի դեմ, թող ամեն օր դնեն, մենք դեմ չենք»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյան:
Հարցին, թե ինչ սպասելիքներ ունեք դատավոր Աննա Դանիբեկյանից նա ասաց, որ ակնկալում էր, որ դատավորը չի տրվի ճնշումներին ու իր լիազորությունների շրջանակում կիրականացնի արդարադատություն. «Սկզբում նման հույս ունեի, բայց հիմա տեսնում ենք, որ նա հետևում է իշխանության սպառնալիքներին ու կատարում է այն, ինչ ակնկալվում է իրենից: Մյուս դատավորների մասով էլ նույն է ակնկալիքս, որ դրսևորեն պրոֆեսիոնալիզմ, խիզախություն»:
Մանրամասն՝ տեսանյութում:
Zham.am