Կհաստատվի վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը
««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում կհաստատվի վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը: Նշենք, որ ներկայումս վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանված է ՀՀ առողջապահության նախարարի 2009 թվականի մայիսի 20-ի և ոստիկանության պետի 2009 թվականի հունիսի 9-ի համատեղ հրամանով:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ վարորդի սթափության վիճակի զննության ուղեգրի ձևը սահմանելու լիազորությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում: