Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Միֆերի ապամոնտաժումը

«Իմ ձայնը» ՀԿ-ն սկսում է ուսուսմնասիրությունների շարք, որի նպատակն է պարզել 10-15 տարի շարունակ շրջանառության դրված հակաքոչարյանական լեգենդների ծագումը, էությունը, տիրաժավորման սխեմաները եւ այլն։

Ակնհայտ է, որ գործել է հստակ համակարգ. հորինվել են թեմաներ, դրանք տպագրվել են արտերկրի դեղին մամուլում, հետո արտատպվել հայաստանյան մամուլում, հետո որոշ շրջանակի գործիչների միջոցով տիրաժավորվել, որպես անհերքելի ճշմարտություն։ Հետո թեման քնեցվել է եւ պահի անհրաժշետությունից կախված կամ թարմացվել կամ հորինվել նորը։ 10-15 տարի նույն բանն անելիս՝ ակնհայտ է,որ հասարակության մեջ գոյացել է ծանր նստվածք, եւ մի պահից ճիշտը ստից տարբերելն ուղղակի դարձել է անհնար։ Չորս միլիարդ դոլարի լեգենդը ամենավառ ապացույցն է, ամենահայտի լեգենդը։ Բայց կան մեկ տասնյակի հասնող թեմաներ, որոնք «կարվել» են եւ այսօր էլ շարունակում են «կարվել» Քոչարյանի վրա։ Եւ դրանք նույնքան հեռու են ճշմարտությունից, իրականությունից, որքան չորս միլիարդի լեգենդը։ Եւ դրանք նույն փաստարկվածությամբ պետք է հերքվեն, այնպես, ինչպես «միլիարդների» պարագայում։

Հակաքոչարյանական լեգենդները բաժանվում են տնտեսական, քաղաքական, հանրային թեմաների։ Ինչո՞ւ է կարեւոր կեղծ լեգենդների, ստի համակարգի ապամոնտաժումը։ Ոչ-ոք չի ասում, թե Քոչարյանը սխալներ չի ունեցել կամ եղել է իդեալական ղեկավար։ Բայց դա այլ խնդիր է, այլ հարց, իսկ միտումնավոր կեղծ հրեշավոր լեգենդներ հորինելը եւ 15 տարի շարունակ տիրաժավորելը՝ բոլորովին այլ բան։ Լեգենդների ապամոնտաժումը երկրի առողջացման համար է շատ կարեւոր, այս եւ հաջորդ իշխանությունների համար է կարեւոր, որպեսզի երբեք նման բան մեր երկրում չլինի։

Լեգենդ 1. Քոչարյանի օրոք երկիրը դատարկվեց

Սա հանրային բնույթ կրող ամենատարածված լեգենդներից է. Քոչարյանի օրոք, մարդիկ հեռացան Հայաստանից։

2008 թվականի իրադարձությունների ժամանակ բարիկադների հակառակ կողմում կանգնած առաջին շարքի գործիչներից Լեւոն Զուրաբյանը, ըստ էության, մեկ նախասասությամբ հերքում է այս լեգենդը (տես՝ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսը Լեւոն Զուրաբյանի հետ՝ https://www.youtube.com/watch?list=PLMQcwD-eh6VhqoJgHCSjtU2TuD5D2QP93&v=NF917Up6fwI

Այլ կերպ ասած, անգամ երկրորդ նախագահի ոխերիմ հակառակորդ լեւոնական թեւի հիմնական դեմքերից մեկը համարվող Լեւոն Զուրաբյանն է խոստովանում․ «Ես Ռոբերտ Քոչարյանին կարող եմ մեղադրել հազար ու մի բանի մեջ... բայց իր օրոք գոնե, համենայնդեպս, հիմնական տարիներին արտագաղթ չի եղել»:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքում բաց դրված են նախորդ 30 տարիների արտագաղթի ցուցանիշներն ու մանրամասն վերլուծությունները, որոնց կարող է ծանոթանալ յուրաքանչյուր այցելու՝ https://www.armstat.am/am/?nid=586&year=2018 հետեւյալ հղմամբ՝ «Բնակչություն» ենթաբաժնում:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ նախագահ է եղել 1998 թվականի մարտից մինչև 2008 թվականի ապրիլ։

Այդ տվյալների ընդհանուր, մակերեսային դիտարկումից անգամ պարզ տեսանելի է, որ ՀՀ երեք նախագահների պաշտոնավարման շրջանում ամենից մեծ արտագաղթը եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի նախագահության ժամանակ (ավելի քան 550 հազար մարդ), որն համընկավ հետերկրաշարժյան եւ պատերազմական տարիների հետ, ապա՝ Սերժ Սարգսյանի (ավելի քան 300 հազար մարդ՝ ֆինանսատնտեսական ճգնաժամ), եւ հետո միայն՝ Ռոբերտ Քոչարյանի (մոտ 130 հազար մարդ)։

Այսինքն մոտ 2 անգամ պակաս, քան Սերժ Սարգսյանի եւ մոտ 4 անգամ պակաս, քան Լեւոն Տեր-Պետրոսյանի։

Ռոբերտ Քոչարյանի նախագահության վերջին տարիներին արդեն ունեինք բնակչության շարժի դրական դինամիկա, եւ եթե երկրում շարունակվեին նույն դրական գործընթացները, ապա մենք արդեն ընդգծված ներգաղթ կունենայինք նաեւ հետագա տարիներին:

Որպեսզի ավելի առարկայական լինի արտագաղթի պատկերը, ներկայացնենք այն թվերով։

Այսպես, միգրացիոն սալդոն (ժամանածների եւ մեկնածների միջև տարբերությունը) 1999 թվականին կազմել է -7 000 մարդ, 2000-ին՝ -18 700, 2001-ին՝ -22 000, 2002-ին՝ -2 700, 2003-ին՝ -10 200, 2004-ին՝ +2 100, 2005-ին՝ +12 500, 2006-ին՝ +21 800, 2007-ին՝ -2 900։

Փաստացի, 2004 թվականից սկսած՝ մենք ունեցել ենք մի պատկեր, երբ ժամանողների թիվը գերազանցել է մեկնողների թվին: Սա Հայաստանի պատմության մեջ բացառիկ եւ դեռևս կրկնությունը չունեցող ցուցանիշներ են։

Այսպիսի ակնհայտ վիճակագրական ցուցանիշների առկայության պայմաններում անգամ աբսուրդ է տարածվել անհեթեթ միֆն առ այն, որ 1998-ից մինչև 2008 թվականն ամենամեծ արտագաղթն է եղել եւ Քոչարյանի օրոք երկիրը դատարկվել է։ Սա ամոթալի, ստոր եւ նենգ հակաքարոզչության կեղտոտ դրսեւորումներից մեկն է եւ ուրիշ ոչինչ: Եվ սա ունեցել է պատվիրատու, աջակից մամուլ եւ աջակից տարածողներ։

Այս միֆը իր ազդեցությունն է թողել, թե երիտասարդների վրա, ովքեր չեն ապրել երեք նախագահների ժամանակաշրջանում եւ իրենց փորձով չեն կարող համեմատություններ անել, եւ միջին եւ բարձր տարիքի ներկայացուցիչների վրա, ովքեր ամեն ինչ տեսել են իրենց աչքերով։

Սա նշանակում է, որ միֆերի հերքումը, ապամոնտաժումը պետք է արվի նույն համառությամբ եւ նույն հետևողականությամբ։

Վիգեն Երեմյան

«Իմ ձայնը» նախագիծ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan