Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ
21
ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է առևտրի առարկա․ Անդրանիկ Թևանյան. Տեսանյութ 23 հարց` ԱԺ հերթական նիստերի օրակարգում. Ուղիղ Լավրովը համեմատել է Ղարաբաղի և Դոնբասի խնդիրները. «Ղարաբաղցիներին մոտավորապես նույն իրավունքներն են անհրաժեշտ». Տեսանյութ Արևմուտքը փորձում է կռվացնել ՌԴ-ին ու ՀՀ-ին․ իրերը պետք է իրենց անուններով կոչենք․ Լավրով. Տեսանյութ Այսօր Հայաստանին պետք են այնպիսի պետական գործիչներ, ինչպիսին Արամ Մանուկյանն էր «Широко шагаешь — штаны порвёшь» Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. ՀՀ ՊՆ Շան սիրտը Պատերազմ Արցախում
Դատարանը տուգանել է Ստյոպա Սաֆարյանին Մոլորված զինծառայողը Խնձորեսկ գյուղից է Ադրբեջանի կառավարությունը հավաքագրում է ուսանողների՝ Լաչինի միջանցքի արգելափակմասն համար․ Լինդսի Սնել Հայաստանն առավել լուրջ խնդիրներ ունի անվտանգության ուժերի կողմից խոշտանգումների, բանտային ծանր պայմանների, կամայական ձերբակալությունների, դատական անկախության ոլորտներում. Պետդեպ Բլինքենն Ալիևի հետ քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը Ադրբեջանի իշխանությունները բացահայտ ձևով ցույց են տալիս, որ մերժում են բանակցությունները․ Արցախի ԱԳՆ ՔՊ-ի քաղաքականությունը հիշեցնում է մատնոց ֆռցնողների վարքագիծը. Անդրանիկ Թեւանյան. Տեսանյութ Մահացած հայտնաբերված նորածինը մասնակի ծածկված է եղել պոլիէթիլենային պարկերով․ ՔԿ Որտեղ է Փաշինյանի խաղաղությունը՝ ժամեր առաջ գերեվարված հայ զինվորի ծառայության վայրո՞ւմ. Խամոյան. Տեսանյութ «Չզարմանաք, եթե վաղը Երևանից գերի վերցնեն». Ալվինա Աղաբաբյան Արցախի 100 օր շրջափակման սոցիալ-տնտեսական հետևանքները. Տեսանյութ Զինծառայողը մոլորվել է տեղանքում ու մեքենայով հայտնվել ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքում. ՀՀ ՊՆ Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն շարունակում է թանկանալ Բունդեսթագում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը քայլ էր՝ խթանելու ճանաչման գործընթացը. Ռյոսներ ԱԺ-ն քննարկում է հրավառությունները սահմանափակող օրինագիծը Ամերիաբանկը ճանաչվել է 2023թ. Լավագույն ներդրումային բանկը Հայաստանում՝ ըստ Global Finance ամսագրի 81 մլն դրամ արժեքով գույքը կդառնա ՀՀ սեփականությունը. կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը Ես լսել եմ, որ ադրբեջանցիները գյուղի բնակչի են առևանգել, մեկնում եմ դեպքի վայր․ Խնձորեսկի գյուղապետ «Հայտնի չէ՝ Ալեն Սիմոնյանի եղբոր ընկերությունը ե՞րբ կավարտի նորոգումը». Ոսկան Սարգսյան Իրանի դեմ թշնամանքը ԱՄՆ քաղաքականության անփոփոխ մասն է. Իրանի ԱԳՆ խոսնակ ՀՖՖ ներկայացուցիչը աֆրիկացի մարզչին մեղադրեց երախտամոռ լինելու մեջ Երբ իմացար, որ պիտի թողնես քո հայրենի Դադիվանք գյուղը, ի՞նչ զգացիր... Տեսանյութ Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի Ձեզ թվում է, որ ՌԴ-ն մեզնից ավելի հայամե՞տ պետք է լինի. իրենք ամենաշատն են խոսում ինքնորոշման մասին. Տեսանյութ «Հայաստանի անվտանգության փլուզված համակարգը» թեմայով քննարկում․ ՈւՂԻՂ Բուհերում վճարովի տեղերի քանակը նվազեցվել է 6000-ով Դատախազների աշխատավարձը կրկնակի կբարձրանա. Տեսանյութ Ադրբեջանցի «ակտիվիստը» խոստանում է Նորուզի առթիվ հայերի դեմ հաշվեհարդար տեսնել. Տեսանյութ 309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե Ոսկյա զարդերը կշարունակեն հարկվել ԱԱՀ-ով․ Արման Պողոսյան. Տեսանյութ

Երևանը կաթվածահար է լինելու

«Հայոց աշխարհ» թերթը գրում է. «Երեւանի բնակիչները դեռ նախորդ տարվանից անհամբեր սպասում էին այս տարեվերջին մայրաքաղաքի տրանսպորտային նոր ցանցի ներդրմանն ու շահագործմանը, ինչի շնորհիվ վերջապես հնարավոր կլիներ քաղաքով մեկ երթեւեկել անհամեմատ հարմար, անվտանգ ու քաղաքակիրթ տրանսպորտային միջոցներով ու համակարգով:

Դեռ նախկին քաղաքային իշխանությունները նման խոստում էին տվել՝ նշելով, որ նոր ցանցի մշակումն ամբողջապես ավարտված է, այն հնարավոր է աստիճանաբար կյանքի կոչել ու վերափոխել հին տրանսպորտային համակարգը:

Բայց, ինչպես ասում են, այս դեպքում նույնպես շաբաթն ուրբաթից շուտ եկավ. այդ հարցում եւս երեւանցիներին մեծ հիասթափություն էր սպասում: Ինչպես քաղաքապետ Հայկ Մարությանը վարչապետի պաշտոնակատարի հետ զրույցում նշել էր, նոր ցանցի շահագործումը կհետաձգվի, ընդ որում՝ ոչ թե մի քանի ամսով, այլ 2-4 տարով:

Քաղաքապետի հայտարարությունը խոր դժգոհություն է առաջացրել ոչ միայն մայրաքաղաքի բնակչության, այլեւ սպառողների եւ ուղեւորափոխադրողների շահերը պաշտպանող կազմակերպությունների ներկայացուցիչների շրջանում:

Փորձագետների հավաստմամբ՝ նախկին քաղաքային իշխանությունների ժամանակ մշակված տրանսպորտային ցանցի փաթեթը բավական լավն է ու արդյունավետ, դրա իրագործումը նրանք իրատեսական են համարում՝ նշելով, որ ցանցը ներդնելու համար մի քանի մանր հարցեր էին մնացել հստակեցնելու:

Եվ հիմա իրենց համար անհասկանալի է քաղաքային նոր իշխանությունների հապաղումը, ժամանակ ձգելը, առավել եւս, որ այդ ցանցի մշակման համար միջազգային խորհրդատու ընկերությանը վարկային միջոցներով 850 հազար դոլար է վճարվել: Ստացվում է, որ այդ գումարը զուր կորչելու է, մինչդեռ Հայաստանի քաղաքացիներն են իրենց գրպանից հատուցելու դրա համար՝ փոխարենը ոչինչ չստանալով:
«Ուղեւորափոխադրումների միության» նախագահ ՀՐԱՆՏ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ, որն ընդգրկված է եղել տրանսպորտային նոր ցանցի նախագծի մշակման ու քննարկման նպատակով ստեղծված խմբում, տեղեկացրեց, որ նոր տրանսպորտային ցանցը այս պահին կյանքի կոչվելու պատրաստ է՝ գոնե թե մասամբ, մինչեւ որ դեռ չպարզված այլ խնդիրներ հնարավոր լինի լուծել:

Իսկ դրանք փոքր հարցեր են, որոնք, ըստ նրա, կարելի է շատ կարճ ժամանակում, այլ ոչ թե տարիների ընթացքում հստակեցնել. «Կան որոշ բացեր, թերություններ, որոնք հեշտությամբ կարելի է հարթել: Օրինակ, մինչեւ վերջերս հստակեցված չէր տեղափոխի ժամանակահատվածը, այսինքն՝ թե որքան ժամանակահատվածում ուղեւորը կարող է մեկ տոմսով երթեւեկել մի քանի տրանսպորտային միջոցներով:

Հստակեցված չէր նաեւ՝ նո՞ւյն ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցներից է թույլատրվելու տեղփոխով երթեւեկել, թե՞ դա հնարավոր կլինի նաեւ հակառակ ուղղությամբ ընթացող տրանսպորտային միջոցների համար:

Կամ` ուսանողներին, սոցիալական հատուկ խմբերին զեղչեր նախատեսվելո՞ւ են, թե՞ ոչ: Նման հարցերը կարելի է շատ արագ հստակեցնել ու պարզել, եւ չեմ կարծում, որ դրանք են խոչընդոտել նոր ցանցի ներդրմանը»:

Հրանտ Եղիազարյանի կարծիքով՝ տրանսպորտային նոր ցանցն օր առաջ պետք է ներդրվի, հակառակ դեպքում եկող տարվանից հասարակական տրանսպորտի դաշտում լուրջ խնդիրներ են առաջանալու: Այս տարվա դեկտեմբերի 31-ից երթեւեկության ցանցում գործող 117 միկրոավտոբուսների շահագործման ժամկետը լրանում է, եւ այդ շարժակազմերը պետք է դուրս բերվեն շահագործումից: Իսկ նոր շարժակազմեր չեն նախատեսվում, քանի որ տնտեսավարողները միջոցներ չունեն, եւ նրանց համար նաեւ շահավետ չէ այսօրվա պայմաններում տրանսպորտային գծեր շահագործելը:

Մարդիկ նախընտրում են դուրս գալ այդ բիզնեսից: Հետեւաբար երթեւեկությունից դուրս բերված մեքենաների վարորդները կմնան անգործ, իսկ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցը կաթվածահար կլինի՝ մեքենաների սակավության պատճառով:

Նրա տեղեկացմամբ՝ արդեն 20 երթուղագիծ կրճատվել է, մնացել է 40-ը, որոնցում մոտ 2500 վարորդ է աշխատում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan