Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը Հարկեր ու տուգանքներ՝ հանուն մի խմբակի ամանորյա տժժոցների «Մայր Հայաստանը» դեմ է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացմանը․ բանավեճ «Մայր Հայաստանի» և ՔՊԿ-ի միջև (տեսանյութ)
11
Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են». ՀՀԿ ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ) Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. դրանում ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Օսկանյան (տեսանյութ) Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան ՊԵԿ-ը հորդորում է ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաները մաքսազերծել հնարավորինս շուտ Ալիևը փորձում է նոր պատերազմի առիթ ստեղծել. Արա Պողոսյան (տեսանյութ) Ադրբեջանն իր հաշվարկներն ունի. Արմեն Ռուստամյան (տեսանյութ) Փաշինյանի փոխարտգործնախարարը խույս տվեց լրագրողներից Քաղաքացին թալանի մատերիալ չէ Պատերազմ Արցախում
Լարսը բաց է Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 521 է Եվրամիությունը մտադիր չէ Հայաստանի հետ համատեղ զորավարժություններ անցկացնել. Ստանո ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Հռոմի պապն անդրադարձել է հայ և ադրբեջանցի գերիների ազատ արձակմանը ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ Վերահաստատում ենք մեր հանձնառությունը՝ տեր կանգնելու Արցախի ժողովրդի իրավունքներին. Արցախի ԱԺ-ի հայտարարությունը Մարդու իրավունքները Հայաստանում «մահացել են». ՀՀԿ ակցիան՝ ՄԻՊ գրասենյակի մոտ (տեսանյութ) Հարկեր ու տուգանքներ՝ հանուն մի խմբակի ամանորյա տժժոցների Խաղաղության պայմանագիրը մոտ է ստորագրման. դրանում ընդհանրապես Արցախի մասին խոսք չկա. Օսկանյան (տեսանյութ) «Քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերադառնա «Քանի բուն Հայաստանը Ադրբեջանի վերահսկման տակ է, դուք երբեք Արցախ չեք վերադառնա «Մայր Հայաստանը» դեմ է կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների թանկացմանը․ բանավեճ «Մայր Հայաստանի» և ՔՊԿ-ի միջև (տեսանյութ) Ինչու է Ալիեւը գնում արտահերթ ընտրությունների «Հենց այն պահից, երբ կենդանին հայտնվեց փողոցում՝ պետությունն ունի պարտավորություն» Երբ պետությունն իր գործառույթը պատշաճ իրականացնի, և՛ շները «երջանիկ» կլինեն, և՛ մարդիկ՝ անվտանգ (տեսանյութ) Բարձր տնտեսական աճի «փուչիկը» պայթում է․ Թադևոս Ավետիսյան Ոստիկանն ինքնասպանության փորձ է արել քննչական բաժնում․ ՔԿ-ն մանրամասներ է ներկայացնում Ոստիկանությունը բերման է ենթարկել «Զանգ» շարժման ակցիայի մասնակիցների Աղմկահարույց տեսանյութի օտարերկրյա քաղաքացիները ձերբակալվել են. ոստիկանության պարզաբանումը Երբ ախորժակն իսկապես էլ ուտելիս է բացվում. «Փաստ» Ալիևը չի համապատասխանում Ադրբեջանում Թուրքիայի պատկերացրած իշխանությանը․ քաղաքագետ (տեսանյութ) Բաքվի բռնապետի խոստումներին ու ստորագրություններին չպետք է հավատալ. Վարդան Ոսկանյան (տեսանյութ) Առանցքային գաղափարախոսությունը՝ ցինիզմ. «Փաստ» Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ՝ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Երևանի քաղաքապետարանը պայմանագիր է կնքել «ՍԵՄ 2017» ՍՊ ընկերության հետ` մեկ միավորի գինը 137 հազար դրամ արժողությամբ գնելով 75 նստարան՝ ընդհանուր 10 մլն 284 հազար դրամի Բանտը ինձ չի կոտրել, ոչ էլ իշխանության կիրառած պատիժները․ Տաթև Վիրաբյան Մոսկվայի օդանավակայաններում 21 չվերթ է հետաձգվել, ևս 2-ը` չեղարկվել Հայերը, ովքեր ցանկանում են ապրել Ղարաբաղում, պետք է դիմեն Ադրբեջանի քաղաքացիություն ստանալու համար․ Ալիև ՔՊ-ականը Ալավերդիում գաղտագողի երդվել է

60 մլն դրամ եկամուտ, ավտոմեքենա, 2 բնակարան. Արարատ Միրզոյանի ունեցվածքը (Տեսանյութ)

Zham.am-ը շարունակում է իր անդրադարձը բարձրաստիճան պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրերին: Այս հրապարակմամբ ներկայացնում ենք առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանի ունեցվածքի հայտարարագիրը:

Արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած վերջին մեկ տարվա գույքի և դրամական միջոցների հայտարարագրում Արարատ Միրզոյանը գրանցել է 7 մլն 150 հազար դրամ դրամական միջոց:

Եկամուտները կազմել են 59 մլն 725 հազար 291 դրամ, որը գոյացել է հետևյալ կերպ՝

3 մլն 488 հազար 857 դրամ՝ պատգամավորական աշխատավարձ,

7 մլն 846 հազար 434 դրամ՝ առաջին փոխվարչապետի աշխատավարձ,

13 մլն 600 հազար դրամ՝ գույքի օտարումից ստացված եկամուտ,

34 մլն 790 հազար դրամ՝ Հայբիզնեսբանկից ստացված փոխառություններ:

Որպես շարժական գույք գրանցված է 2004 թվականի արտադրության KIA SORENTO մոդելի ավտոմեքենա, որը Միրզոյանի միանձնյա սեփականությունն է:

Արարատ Միրզոյանը գրանցել է 2 բնակարան, որոնցից 1-ը գտնվում է Արշակունյաց պողոտայում և կազմում է 87 քառ. մետր, մյուսը գտնվում է Շինարարներ փողոցում և կազմում է 159 քառ. մետր:

Բնակարանները Միրզոյանը տնօրինում է համասեփականության իրավունքով:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած պատգամավորական պաշտոնի ստանձման հայտարարագրում Միրզոյանը գրանցել է 3 մլն դրամ դրամական միջոց և 500 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է ստացված փոխառություններից:

Որպես անշարժ-շարժական գույք հայտարարագրված է 2 բնակարան և KIA SORENTO մոդելի ավտոմեքենա:

2017 թվականի տարեկան հայտարարագրում, որը ներկայացվել ս/թ մարտի 23-ին, Արարատ Միրզոյանը գրանցել է 4 մլն 732 հազար 850 դրամ եկամուտ, որը գոյացել է պատգամավորական աշխատավարձից:

Տարվա սկզբում Միրզոյանը ունեցել է 66 հազար 75 դրամ, որը տարվա ավարտին աճել է՝  դառնալով 297 հազար 865 դրամ:

Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը 2017 թվականին ստացել է 5 մլն 150 հազար դրամ, որը գոյացել է պատգամավորական աշխատանքից:

Տարվա սկզբում Աբաջյանն ունեցել 250 հազար դրամ, որը տարվա ավարտին աճել է՝  դառնալով 410 հազար դրամ:

Պատրաստեց Ակաթի Վահանյանը

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan