Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակը, ՀՀ ԱԽ քարտուղարի օգնականը և դեսպաններ մասնակցել են ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսին (տեսանյութ, ֆոտոշարք)

2018թ. օգոստոսի 17-ից 21-ը ք. Ծաղկաձորում (ՀՀ) անցկացվել է «Հանրային դիվանագիտության կենտրոն» ՀԿ-ի կողմից կազմակերպված, արդեն ավանդական դարձած ՀԱՊԿ երրորդ մոդել-կոնֆերանսը` Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամի, Հայաստանում Գիտության և մշակույթի ռուսաստանյան կենտրոնի և Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի Քաղաքագիտության ամբիոնի օժանդակությամբ:

Կոնֆերանսին մասնակցել են բազմաթիվ փորձագետներ, քաղաքագետներ, դասախոսներ, երիտասարդ գիտնականներ, որոնք հանդիսանում են Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ պետությունների միջազգային կառույցների ներկայացուցիչներ: Միջոցառմանը ներկա էին մասնակիցներ Երևանի պետական համալսարանից (ԵՊՀ), Հայ-Ռուսական համալսարանից (ՀՌՀ), Արցախի պետական համալսարանից, Հետսովետական ուսումնասիրությունների կենտրոնից, Կովկասի խնդիրների և տարածաշրջանային անվտանգության կենտրոնից, Եվրասիական համագործակցության զարգացման հիմնադրամնից, Մոլդովայի երիտասարդ փորձագետների միությունից, ՌԴ նախագահին կից Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայից, Պ.Ա. Ստոլիպինի անվ. Պովոլժյայի կառավարման ինստիտուտից, Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայից, Ռուսաստանի մաքսային ակադեմիայից:

Կոնֆերանսի լիագումար նիստին մասնակցել են Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը, Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկը: Զեկույցներով են հանդես եկել նաև ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Արմինե Մարգարյանը, ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային հետազոտական համալսարանի գիտության գծով պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, ինչպես նաև «Հանրային դիվանագիտության կենտրոն»-ի նախագահ Նորայր Դունամալյանը:

Իր ելույթի ժամանակ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ի նշանակությունը մեր պետությունների, անվտանգության և միջպետական հարաբերությունների հարցում լայն իմաստով պարզ է և ակնհայտ:

«ՀԱՊԿ-ի նշանակությունը մեր պետությունների, նրանց անվտանգության և փոխհարաբերությունների համար լայն իմաստով պարզ և ակնհայտ է ձեզ համար, այլապես դուք այստեղ չէիք գտնվի: Այդ պատճառով ես չեմ խոսի թեմայի արդիականության մասին: Այս կոնֆերանսը խորը գործնական բնույթ է կրում, Կազմակերպության հիմնական, կանոնադրական մարմինների գործունեության օրինակով նրա աշխատանքի մեխանիզմին ծանոտանալուն է ուղղված», - նշել է Կոպիրկինը:
Ըստ դեսպանի` այս հարցերն ուսումնասիրելով, միջոցառման մասնակիցները հնարավորություն կստանան է՛լ ավելի խորը հասկանալ այն խնդիրները, որոնց առնչվում է ՀԱՊԿ-ը մեր ընդհանուր շահերը պաշտպանելու գործում:

Հայաստանում Բելառուսի դեսպան Իգոր Նազարուկն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ տվյալ միջոցառումը լավ հնարավորություն է հանդիսանում որոշ ժամանակով կտրվել հրատապ խնդիրներից և մասնակիցների ուշադրությունը սևեռել ՀԱՊԿ գործունեության և պաշտպանության խորացման վրա:

«Վստահ եմ, որ այսօրվա և հետագա քննարկումների արդյունքում բազմաթիվ հարցեր, որոնք կան, պարզ կդառնան ու հետին պլան կմղվեն: Եվ կառուցողական առաջարկներ կմշակվեն, որոնք կօգնեն ՀԱՊԿ-ի գործունեությունն ու անդամ-պետությունների միջև փոխհարաբերություններն էլ ավելի արդյունավետ դարձնել: Եվ, ամենակարևորը՝ կբարձրանա մեր քաղաքացիների տեղեկացվածությունը այս կարևոր կառույցի մասին, որ որոշակի անորոշության գոտիներ, ավելորդ հարցեր, որոնց պատասխանները պարզ են և որոշ դեպքերում անգամ պարզունակ, չառաջանան»,- հայտարարեց Նազարուկը:
Միջոցառմանը ներկա գտնվող Հայաստանում Ղազախստանի դեպսան Թիմուր Ուրազաևը վստահություն է հայտնել, որ նման միջոցառումը նպաստում է ՀԱՊԿ-ի առջև դրված, և, ցավոք, հասարակության լայն շրջանակների համար ոչ միշտ հասկանալի նպատասկների և խնդիրների ճիշտ ընկալմանը:

«Սա, իմ կարծիքով` շատ լավ նախաձեռնություն է: Առաջին հերթին, որովհետև նման կոնֆերանսերը նպաստում են Կազմակերպության առջև դրված նպատասկների և խնդիրների ճիշտ ընկալմանը, որոնք, ցավոք, ոչ միշտ են պարզ և հասկանելի հասարակության լայն շրջանակներին, այլ ոչ միայն մասնագետներին: Երկրորդը` Ղազախստանը նախագահություն է ստանձնել ՀԱՊԿ-ում, և դա լավ հնարավորություն է` էլ ավելի լայն տարածել մեր նպատակների մասին տեղեկատվությունը», - ասաց Ուրազաևը:

Նա նաև կոչ է արել կոնֆերանսի մասնակիցներին շատ մտացված մոտենալ բոլոր ծրագրային փաստաթղթերին և այն գործնական քայլերին, որոնք արվում են ՀԱՊԿ-ի շրջանակներում, քանի որ խնդիրների ճիշտ ընկալումը հնարավորություն է տալիս խուսափել չմտածված և կտրուկ քայլերից, որովհետև ցանկացած քայլ, որը սխալ է ընկալվելու գործընկերների կողմից, ինքնաբերաբար հանգեցնելու է արդյունավետության նվազմանը:

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի օգնական Արմինե Մարգարյանն, իր հերթին, նշեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում հնարավորություն է ստեղծված բարելավել մեր հնարավորությունները և կարողությունները տարբեր հարցերում, և ՀԱՊԿ-ն այդ առումով մեծ ներուժ ունի:

«Վստահ եմ, որ այս լսարանում բոլորը քաջատեղյակ են, որ Կազմակերպությունը կառուցված է տարածաշրջանային սկզբունքով, առկա է հավաքական անվտանգության երեք տարածաշրջան, որոնցում օբյեկտիվորեն մարտահրավերները և սպառնալիքները տարբեր են թե՛ բովանդակության առումով և թե՛ խորության տեսանկյունից: Եթե հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում գտնվող Հայաստանի Հանրապետության համար առաջնային է Ադրբեջանի կողմից հնարավոր ռազմական ագրեսիան կանխելու խնդիրը, ապա Կենտրոնասիական տարածաշրջանի մեր դաշնակիցների համար առաջնահերթ է Աֆղանստանից բխող սպառնալիքների և մարտահրավերների չեզոքացումը, ծայրահեղականության, ահաբեկչության և նարկոտրաֆիկի դեմ պայքարը:

Իր յուրահատկություններն ունի նաև արևելաեվրոպական տարածաշրջանը: Այս համատեքստում, օբյեկտիվորեն տարբեր հավաքական անվտանգության տարածաշրջանների պետությունների տեսլականները և մոտեցումները կազմակերպության հետագա զարգացման վերաբերյալ չեն կարող լինել նույնը, քանի որ, անվտանգության ապահովման գործում յուրաքանչյուր անդամ պետություն հաճախ ունենում է իր ուրույն հիմնախնդիրը, օրակարգը և ջանքեր է գործադրում դրանք բոլորի կողմից լսելի դարձնելու և հնարավորինս լուծումներ ստանալու ուղղությամբ:

Ըստ այդմ, մենք՝ դաշնակիցներս, չենք կարող ունենալ մեկ և անբեկանելի դիրքորոշում հարցերի վերաբերյալ, սակայն վստահաբար կարող ենք ամրապնդել ընդհանուր հայտագրի գալու մեր կարողությունն ու ունակությունը: Եվ հենց այս տեսանկյունից, ՀԱՊԿ-ը, որի շրջանակներում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով դեռևս զգալի ներուժ ունի որի մասին վկայում են Կազմակերպության շրջանակներում վերջերս ընդունվող փաստաթղթերը», - նկատեց Ա. Մարգարյանը:

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դրական գնահատեց նման կոնֆերանսի անցկացումը, և ընդգծեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել, այդ թվում նաև ՀԱՊԿ-ի գործունեության մասին հասարակության շրջանակներում տեղեկությունների ավելի լայն տարածման նպատակով:

ՀՀ ՊՆ Պաշտպանական Ազգային հետազոտական համալսարանի գիտության գծով պետի տեղակալ Բենիամին Պողոսյանը նշեց, որ այս միջոցառումը էական նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ տեղեկատվության տարածման գործում:

Անդրադառնալով տարածաշրջանում տիրող ռազմաքաղաքական իրավիճակին, փորձագետը նշեց, որ անկախությունից ի վեր, Հայաստանի Հանրապետությունը ջանքեր է գործադրում հավասարակշիռ արտաքին քաղաքականություն իրականացնելու համար, Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցությանը զուգահեռ փորձելով զարգացնել հարաբերություններ նաև ԱՄՆ-ի, Եվրամիության, ՆԱՏՕ-ի, իսկ վերջին տարիներին նաև Չինաստանի հետ:

«Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ Ադրբեջան-Թուրքիա ռազմավարական դաշինքի առկայության, և վերջինիս կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ իրականացվող բացահայտ թշնամական քաղաքականության պայմաններում Հայաստանն իրեն չի կարող թույլ տալ այդ դերակատարների հետ հարաբերությունների հետագա զարգացման նպատակով վտանգել Ռուսաստանի հետ իր ռազմավարական դաշինքը», - նկատեց Բ. Պողոսյանը:

«Հանրային դիվանագիտության կենտրոնի» նախագահ Նորայր Դունամալյանն իր ելույթում նշեց, որ միջոցառումն ունի երեք հիմնական գործառույթ: Առաջինը՝ հարաբերությունների ամրապնդումն է և ճշգրտումը փորձագիտական հանրության համար:

«Այստեղ, փորձի փոխանակման հետ մեկտեղ, մեծ կարևորություն է հաղորդվում գործընկերների, փորձագետների հետ քննարկմանը նոր գաղափարների շուրջ»:

Երկրորդը՝ ռեալ և հնարավոր սցենարների համադրումը դիվանագիտական խաղի շրջանակներում ուղղված են որոշ վտանգների և սպառնալիքների կանխատեսմանն ու կանխարգելմանը: Եվ երրորդը՝ որոշում կայացնելու գործընթացը ցույց է տալիս Կազմակերպության գործունեության շրջանակներում բոլոր առավելությունները և թերությունները:

«Այսպիսով, պետք է աշխատել այն ուղությամբ, որ միջոցառման արդյունքները ունենան իրենց հետագա ազդեցությունն ակադեմիական և գործնական ոլորտներում, դառնալով ևս մեկ շրջան մասնակիցների պրոֆեսիոնալ զարգացման գործընթացում»,- եզրափակեց Ն. Դունամալյանը:

«Հանրային դիվանագիտության կենտրոն»

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan