Ծառուկյանի կոպիտ սխալը
Քաղաքականությունը փող չի ու այնտեղ լրիվ այլ ձևով են հաշվարկներ անում:
Փոխանակ օգտվի, ոնց օգտվել է մինչև հիմա, ՀՀԿ- Փաշինյան դիմակայությունից ու դիվիդենտներ հավաքի, դիմակայության վեկտորը փոխեց ՀՀԿ-ԲՀԿ-ի, անգամ հանրապետականների համար ֆիզիկական անվտանգության հարց առաջացրեց:
Փաստորեն հանրապետականների անվտանգության երաշխավորը Նիկոլն է: Այդ դերը Ծառուկյանը իր վրա պետք է վերցներ, վերածվելով խորհրդարանի նայողի ու դա կապիտալիզացներ:
ՀՀԿ-ն ստիպված է խաղալ արդեն ԲՀԿ-ի դեմ` կամաց-կամաց դառնալով Նիկոլի այլընտրանքային հենարանը` ընդդեմ ԲՀԿ-ի` ուրիշ ձև չունեն:
Այն, ինչ ուներ ԲՀԿ-ն, հարվածի տակ դրեց, առավել ևս, որ եկող ընտրություններում խնդիրը ՀՀԿ-ն չի լինելու, այլ` ԲՀԿ-ն:
Ինչպես վրացիներն են ասում` քաղաքականությունը լոբի ուտել չի: Պարզ սխեմաներով մտածողը բարդ կոնստրուկցիներ չի կարող կառուցել:
Դե ինչ, լավ պրոցես է:
Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից