Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
26
Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Պատերազմ Արցախում
«Սա ներկայացում չի՛, սա իրական մարդկանց տներ ու ճակատագրեր են, ա՛յ ոչնչություններ»․ Գառնիկ Դանիելյանը՝ Ալեն Սիմոնյանին Խմբագիր Անժելա Թովմասյանին ոստիկանները բռնի ուժով փորձում են բերման ենթարկել (video) Հասկացան, որ ո՛չ նախկինն է մեղավորը, ո՛չ ռուսը և ո՛չ ոք․ այլ միայն էդ մեկ հոգին. «Կարճ ասած» (տեսանյութ) Փաշինյանի հերթական վնասատվությունը. ականազերծման խայտառակ հրամանը կատարելիս զինվորական է ծանր վիրավորվել ««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան Ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է Կիրանցի այս դպրոցը չի կարող անվտանգ լինել և ոչ մի պարագայում․ Վարդան Ոսկանյան Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ Ձեռքերդ քե՛զ պահիր, գնացե՛ք սահմանին ձեր մկաններն օգտագործեք․ Լարիսա Ալավերդյանը՝ ոստիկաններին (տեսանյութ) «Ես ոստիկան եմ, ընգեր»․ անհնազանդության ակցիա Մարտունիում Մի կայծ է մնում ընդամենը, 25-30 հանգույց փակվելու դեպքում քաղաքը կպարալիզացվի. Կարեն Քոչարյան «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները Տավուշի մարզում են (լուսանկար) Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը տիվանդանոցից ելել է ու գնում է միանալու ընդվզողներին Չէի մտածում, որ էս տարիքում ստիպված կլինեմ փողոց փակել․ քաղաքագետը միացել է ակցիային Օրվա կադր. «Երևա՛ն, ոտքի, քանի չի հանձնել» Լևոն Քոչարյանը գնացել է Վեդիի ոստիկանության բաժին, ուր բերման ենթարկվածներ կան «ՈՏՔԻ՛ ՔԱՆԻ ՉԻ ՀԱՆՁՆԵԼ». Պաստառներ Երևանի վարչական շրջաններում Հայաստանի տարբեր հատվածներում ճանապարհներ են փակվում․ ուղիղ «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Գառնիկ Դանիելյանը տեղափոխվել է Նոյեմբերյանի հիվանդանոց. Տեսանյութ Նիկոլ Փաշինյանին պետական դավաճանության հոդվածով քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն «Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին. Տեսանյութ Փաշինյանի ու Էրդողանի տեքստերը նո՞ւյն մարդն է գրում (տեսանյութ) Զախարովան հերքել է ՀՀ իշխանությունների պնդումները, թե Պուտինը դեռևս 2020 թվականին Արցախը ճանաչել է ադրբեջանական Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը Երևանում փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը Հայաստանում նախահեղափոխական վիճակ է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը Հայաստան–Իրան ճանապարհին ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին Մենք միշտ Հայոց ցեղասպանության ողբերգությունն ընդունել ենք որպես մեր սեփական ցավը. Զախարովա

Պատմական, բայց անտեր հնարավորություն Հայաստանի համար

«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ԱԺ-ն միաձայն վավերացրեց Հայաստանի և Եվրոպական Միության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, որը պայմանականորեն ուժի մեջ կմտնի հունիսի 1-ից։

Համաձայնագիրն ամբողջությամբ կգործի Եվրամիության բոլոր երկրների և Եվրոպական Խորհրդարանի կողմից վավերացնելուց հետո։

Ասել, որ սա խորքային իմաստով պատմական իրադարձություն է Հայաստանի համար, նշանակում է՝ ոչինչ չասել։ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, առանց չափազանցության, Հայաստանի փրկության բանալին է՝ ոչ միայն ու գուցե ոչ այնքան այդ փաստաթղթի քաղաքական ու տնտեսական դրույթների գործարկման, այլ շատ ավելի լայն, քաղաքակրթական ու աշխարհաքաղաքական առումով։

Այս համաձայնագրի նշանակությունն առավել խորությամբ գնահատելու համար, թերևս, արժե խնդրին մոտենալ հակառակ կողմից։ Ինչ կլիներ, եթե Հայաստանը ստորագրած չլիներ Եվրամիության հետ մեր կենսագործունեության գրեթե բոլոր ոլորտներին առնչվող այս համաձայնագիրը։ Եթե հակիրճ, ապա Հայաստանը շատ արագ կխրվեր ավտորիտարիզմի ճահճի մեջ։

Անցած 5 տարիներն ու հատկապես վերջին ամիսները ցույց են տալիս, որ Հայաստանում ևս բավական տեսանելի ու շոշափելի դրսևորումներով տեղի են ունենում ավտորիտար կառավարման ոճին հատուկ որոշ երևույթներ՝ սկսած հանրային-քաղաքական մթնոլորտից՝ մինչև պրակտիկ քաղաքական գործողություններ։

Եվ ուրեմն, եթե չլիներ ԵՄ-ի հետ համաձայնագիրը, Հայաստանն ավտորիտար պետություն էր դառնալու առանց այն արգելքների, որոնք, հուսանք, գործելու են Եվրոպայի հետ ստորագրված այս փաստաթղթով։ Ամենակարևոր խնդիրը, իհարկե, ոչ թե համաձայնագրի վավերացումն է, այլ դրա իրագործումը։

Իսկ այստեղ առաջանում է շատ ավելի կարևոր հարց՝ ո՞վ կամ ովքե՞ր են այդ համաձայնագրի իրագործման ու դրանից բխող իրական բարեփոխումների կատարման պահանջատերերը՝ որպես սուբյեկտներ։ Միանշանակ է, որ դա իշխանությունը չէ, որը միայն ֆորմալ առումով է այս համաձայնագրի շահառուն։ Դա իշխանությունը չէ, որովհետև այն բարեփոխումներն ու այն պետությունը, որը կարող ենք ունենալ ԵՄ-ի հետ համաձայնագրի լիարժեք իրագործման արդյունքում, ուղղակիորեն, օրգանապես հակասում է Հայաստանի իշխանական համակարգի ներքին տրամաբանությանն ու կանոններին։

Այս համաձայնագրի, իսկ ավելի լայն իմաստով՝ եվրոպական մոդելի պետություն ունենալու պահանջատերը կարող էր դառնալ ընդդիմությունը, որն այսօր ապրում է քաղաքական օրակարգի բացակայության ճգնաժամ, սակայն ցավով պետք է արձանագրել, որ ընդդիմությունը ևս այս համաձայնագրի իրագործման պահանաջատերը չէ, որքան էլ դեկլարատիվ մակարդակում խոսում են դրա կարևորության մասին։

Այն դեպքում, երբ հենց դա կարող էր դառնալ ընդդիմության երկարաժամկետ, ռազմավարական քաղաքական օրակարգը։ Դժբախտաբար, այս համաձայնագրի իրագործման պահանջատերը չէ նաև հասարակությունը, որը դրա ամենամեծ շահառուն կարող է դառնալ առնվազն երկարաժամկետ հեռանկարում։

Ու ստացվում է, որ մենք ֆորմալ առումով ունենք Հայաստանի համար զարգացման ու, որ ավելի կարևոր է՝ ավտորիտարիզմի էլ ավելի խորացումն արգելակելու ներուժ ունեցող փաստաթուղթ, սակայն չունենք քաղաքական ու հանրային սուբյեկտներ, որոնք մինչև վերջ ու ամենայն նախանձախնդրությամբ կլինեն դրա իրագործման պահանջատերը։ Մեծ հաշվով, այդ դերում միակ տեսանելի սուբյեկտը Եվրոպական Միությունն է, որը, սակայն, առանց հայաստանյան սուբյեկտների համարժեք վարքագծի՝ չի կարող ամբողջությամբ ապահովել Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի իրագործումը։

Հետևաբար՝ ԵՄ-ի համար, փաստաթղթի իրագործումից առաջ, թերևս, ավելի կարևոր խնդիր է Հայաստանում այդպիսի սուբյեկտների փնտրտուքը կամ նման միավորների կայացմանն ուղղված աջակցությունը։ Այլապես այս համաձայնագիրը կդառնա հերթական հռչակագրային փաստաթուղթը, որը միջազգային կամ առնվազն եվրոպական լեգիտիմություն կհաղորդի բովանդակությամբ ավտորիտար Հայաստանի իշխանությանը։

Եվ, հակառակը, համաձայնագրի իրագործման դեպքում դա կլինի ամենամեծ հարվածը Հայաստանի գործող իշխանությանը՝ ըստ էության հեռանկարում դառնալով Հայաստանում իշխանափոխության իրականացման իրական գրավական, քանի որ ԵՄ-ի հետ համաձայնագրի տեսլականում հաստատ չի կարող գոյություն ունենալ այն իշխանությունը, որը Հայաստանում գոյություն ունի այսօր»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan