«Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Գյումրին պետք է լինի ոչ թե յոլա գնացող, այլ զարգացող քաղաք. ստորագրահավաք է սկսվել (տեսանյութ)
14
Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Գեղցու վրեժը և չարի վերջը Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) Իրենց նյարդային ջղաձգումները ցույց են տալիս, որ հասարակությունը մերժում է թանկացումները. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել «Մայր Հայաստանը» և քաղաքացիները շարունակում են բոյկոտը (ուղիղ) Պատերազմ Արցախում
Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը Վերադարձն Ուկրաինայի նախքան 2014-ը գոյություն ունեցած սահմաններին անիրատեսական է․ Պենտագոնի ղեկավար Փաշինյանի սնանկությունը՝ խորհրդարանում․ «Կարճ ասած» Արցախի ԱԺ պատգամավորները դատապարտում են Ալեն Սիմոնյանի հայտարարությունները Պուտինն ուրախ կլինի մայիսի 9-ին Թրամփին Մոսկվայում դիմավորել. Պեսկով Բարձր մակարդակով զգուշացվել է՝ հաջորդ Ուկրաինան լինելու է Ադրբեջանը. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Աննա Հակոբյանը «կաբլուկները» սրբել է Հայաստանի դիվանագիտական համայնքի դեմքին կամ համայնք-«подкаблучник» 50 դրամանոցահավաք՝ Ավինյանի համար. երիտասարդների ինքնատիպ ակցիան Օրվա «սենսացիան». հանուն Փաշինյանի ընդդիմադիրների վրա հարձակվող «ախուրյանցի Անոն»... փոշմանել է: Ահազանգ. Ադրբեջանի պետական վանդալիզմի հերթական թիրախը Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատն է «Նիկոլ հեռացիր, պրծնենք, ուզում ես մի կտոր հացից կտրե՞ս». Ակցիայի մասնակից Հերթական ահազանգը՝ բարեփոխիչները փոփոխությունների գնացել են առանց նախապատրաստվելու. Բաբկեն Պիպոյան «Թուրքական միջանցքով» ԵՄ հասնելն անհնար է Գյումրիում տանը հայտնաբերել են տղամարդու դի ու անգիտակից կնոջ, ում կյանքը փրկել չի հաջողվել Միջանցքի հարցը վաղուց լուծված է. Ալեն Ղևոնդյան Արցախի 3 նախագահներին դատում են Բաքվում, մյուսին` Երևանում. Իշխան Սաղաթելյան Հարյուրավոր գյումրեցիներ միանում են Կարեն Սիմոնյանի նախաձեռնած ստորագրահավաքին (տեսանյութ) Ապրանքը տանում լոմ ենք հանձնում՝ ամսվա ծախսը հոգում․ Թող վերանայեն օրենքը․ տնտեսվարող. Տեսանյութ Ադրբեջանը Հայաստանի դեմ հայց է ներկայացրել Հաագայի ​​արբիտրաժային դատարան Բաքվում այսօր շարունակվելու է Ռուբեն Վարդանյանի գործով կեղծ դատավարությունը Կենացային մակարդակով... կենացի մասին. «Փաստ» Ինչի՞ց են «մոլոքոր» ընկնում ադրբեջանական ու թուրքական քարոզչամեքենաները. «Փաստ» Գեղցու վրեժը և չարի վերջը «Ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ». Գագիկ Սուրենյան Հարկային տեռոր. ոչ թանկացումներին, ոչ տրանսպորտի թանկացմանը (տեսանյութ) Քաղաքացիները միանում են բոյկոտին (տեսանյութ) Տնտեսվարողները բողոքի ակցիա են անում Կառավարության դիմաց․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները միացել են նրանց (ուղիղ) Ուսանո՛ղ, միացի՛ր բոյկոտին (տեսանյութ) Վաղ առավոտից «Մայր Հայաստանն» ու քաղաքացիները շարունակում են բոյկոտը (տեսանյութ) ՔՊ-ում հասկացել են, որ անհետ կորածների հարազատների դժգոհությունները կարող են իրենց չներվել

«Քաղաքական պասյանսը» կփոխվի՞ Հայաստանում ԵՄ խոշոր երկրներում տեղի ունեցած փոփոխություններից հետո (տեսանյութ)

Արդյո՞ք ավարտվում է լիբերալ դեմագոգիայի դարաշրջանը:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանն Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

Այսպիսով, Եվրախորհրդարանի ընտրությունները (որոնք տեղի ունեցան հունիսի 6-ից 9-ը) հանգեցրեցին նրան, որ Ֆրանսիայի խորհրդարանը ցրվեց, Բելգիայի կառավարությունը հրաժարական տվեց, իսկ Գերմանիայում իշխող կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց։ Ավստրիայում աջերը նույնպես զգալիորեն ամրապնդել են իրենց դիրքերը։

Համաշխարհային լրատվամիջոցներն արդեն մանրամասնորեն մեկնաբանել են այս թեման։ Այսպես, Washington Post-ը գրել է, որ նույնիսկ առաջին հաշվարկները ցույց էին տվել, որ ընտրողները «պատժել են» Եվրոպայում իշխող ցենտրիստներին և աննախադեպ աջակցություն են ցուցաբերել աջակողմյան կուսակցություններին։

Իսկ անգլիական The Guardian-ը կարծում է, որ եթե ֆրանսիական աջերը նոր ընտրություններից (խորհրդարանի ընտրությունները տեղի կունենան հունիսի 30-ին և հուլիսի 7-ին) հետո վստահ մեծամասնություն ստանան խորհրդարանում, ապա Ֆրանսիայի ներքին քաղաքականությունը գրեթե ամբողջությամբ դուրս կմնա նախագահի վերահսկողությունից:

Տեղի ունեցածն իրոք առանձնանում է «քաղաքական պասյանսի» պատկերից, որը բնորոշ էր Եվրոպային երկար տասնամյակներ շարունակ։ Ավելին, պետք է հասկանալ, որ նացիստական ​​Գերմանիայի փլուզումից հետո տասնամյակներ շարունակ քաղաքական ծայրահեղ աջերըը գրեթե համընդհանուր «մարգինալ» տարր էին, սակայն ներկայիս ընտրական ցիկլը ցույց տվեց հասարակական տրամադրությունների փոփոխություն:

Արժե անմիջապես ընդգծել, որ աջերը հեռու են իրենց էլեկտորալ պիկից, ավելին, առաջին տեղը մնում է Եվրոպական ժողովրդական կուսակցությանը (ԵԺԿ), ինչը նշանակում է, որ Ուրսուլաֆոն դեր Լեյենը՝ ադրբեջանական ժողովրդի մեծ բարեկամը, կարող է կրկին գլխավորել եվրոպական հանձնաժողովը և շարունակելու է մնալ Ալիևի խոսափողը ԵՄ-ում:

Այնուամենայնիվ, հիմարություն կլինի չնկատել եվրոպական հանրության տրամադրությունների փոփոխություններ։ Փորձագետները ճշգրիտ են իրենց գնահատականներում, երբ պնդում են, որ ծայրահեղ ձախ լիբերալ պոպուլիզմը փոխարինվում է աջակողմյան պոպուլիզմով։

Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրախորհրդարանն ինքը դասական խորհրդարան, և փաստացի զրկված է քաղաքականություն և օրենսդրական նախաձեռնություններ մշակելու միակողմանի լիազորություններից (Եվրախորհրդարանը կիսում է օրենսդրական գործառույթները ԵՄ խորհրդի հետ, որը նաև ընդունում է օրենքներ): Ընտրություններն իրականում դարձան մի տեսակ հասարակական կարծիքի հարցում, որն ի վերջո ցույց տվեց եվրոպական տրամադրությունների փոփոխություն։ Ֆրանսիայում և Բելգիայում կայանալիք ընտրությունները լավ փորձություն կլինեն այս երկրների իշխող վերնախավերի և ընդդիմադիրների համար՝ կկարողանա՞ն ամրապնդել իրենց հաջողությունը, թե՞ դա պատահականություն կստացվի։

Կրկին կարող ենք փաստել, որ շատ առումներով, Հայաստանում ծավալվող գործընթացները տեղավորվում են ոչ միայն տարածաշրջանային գործընթացների տրամաբանության մեջ (հարևան Վրաստանում տեղի եկեղեցին գնալով ավելի կարևոր դեր է խաղում երկրի քաղաքական կյանքում), իսկ ԵՄ-ում ձախ-լիբերալ պոպուլիզմը կորցնում է իր դիրքերը։

Իսկ Բագրատ արքեպիսկոպոսի գլխավորած քաղաքական գործընթացն ըստ էության ոչ միայն պոպուլիզմի դեմ ուղղված գործընթաց է, այլեւ յուրօրինակ «հակամայդան» է։ Հետխորհրդային տարածքի համար եզակի գործընթաց:

Մեր երկրի համար ընդհանուր առմամբ իրավիճակը շատ յուրորինակ է. իշխանություններն ամեն օր հայտարարում են, որ «շարժումը մարել է», իսկ ոստիկանությունը գնալով ավելի ու ավելի կոպիտ են վերաբերվում ցուցարարներին, բայց գործընթացները չեն դադարում, բայց Բագրատ Գալստանյանը քայլերի մի շարք է շարունակում անել, որպեսզի Հայաստանում դե ֆակտո երկիշխանություն ձևավորվի: Որտեղ առանձին մի քաղաքական քաղաքական սուբյեկտ է հայտնվել, ով անգամ շփվում է արևմտյան լրատվամիջոցների և Հայաստանի Հանրապետությունում արևմտյան դիվանագիտական ​​ներկայացուցչությունների հետ, ու դրանով իսկ արժեզրկում է հենց Նիկոլ Փաշինյանի կարգավիճակը։ Սակայն պարզ է նաեւ, որ «մրցակից կողմերի» միջեւ նյարդերի խաղի ենք ականատես լինում, որտեղ առաջին խոշոր սխալ թույլ տվողը կպարտվի։

Մտածե՛ք այդ մասին…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan