ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով
13
Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Իսրայելը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, Թեհրանն իրավունք ունի արձագանքել հարվածներին. Իրանի ԱԳՆ Իրանի գերագույն առաջնորդ. Իսրայելը կբախվի դառը և սարսափելի ճակատագրի Իսրայելը հարձակում է սկսել Իրանի վրա. միջուկային օբյեկտները ռմբակոծվել են, ԻՀՊԿ ղեկավարը սպանվել է Պատերազմ Արցախում
Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Իրանի գլխավոր շտաբի պետը սպանվել է Իսրայելի հարձակման հետևանքով Գյումրիում կայանալու է «Գյումրիի գավաթ 2025» միջազգային լրագրողական ֆուտբոլային մրցաշարը (տեսանյութ) Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը Ի՞նչ նախորդեց Իրանին Իսրայելի հասցրած հարվածին․ Հակոբ Բադալյան ՀՀ ԱԳՆ-ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում դադարեցնել ռազմական գործողությունները Իրանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ է պահանջում Իսրայելի հարվածից հետո

Ինչի՞ համար է իրականում 335 միլիոն դոլար վճարվել Փաշինյանին (տեսանյութ)

Կարելի է ՀԱԿԱՌուսաստան լինել առանց ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին անդամակցելու:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․

«Ապրիլի 5-ին մենք ականատես եղանք հայկական պետականության դեմ տեղեկատվական հատուկ գործողության հրապարակային հատվածներից մեկին։ Ինչի՞ մասին է խոսքը։
Անցած ուրբաթ՝ ապրիլի 5-ին, Բրյուսելում Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի, ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենի և եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ։ «Խորհրդակցությունների» արդյունքում Բրյուսելն ու Վաշինգտոնը խոստացել են Հայաստանին տրամադրել համապատասխանաբար՝ 270 միլիոն եվրո և 65 միլիոն դոլար։

Հրապարակայնորեն ասվել է, որ ԵՄ-ն ցանկանում է դրական օրակարգ մշակել Հայաստանի համար և, միավորելով ջանքերը Միացյալ Նահանգների հետ, ցուցաբերել ամուր հավատարմություն հանրապետության ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը և կայունությանը։ Ընդ որում, ոչ մի խոսք չի ասվել անվտանգության ոլորտում հնարավոր համագործակցության մասին, որը խաղաղության բացակայության կամ Բաքվի հետ բանակցությունների բացակայության պայմաններում Հայաստանի համար առանցքային հարց է:

Եթե թողնենք բոլոր պարզեցված ձևակերպումները վերջնական փաստաթղթում, որն ընդունվել է «խորհրդակցությունների» արդյունքում, ապա պետք է ասել, որ այս քաղաքական ակտի էությունը շատ կոնկրետ և հակիրճ նկարագրել է Բորելը: ԵՄ դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Եվրամիությունը կօգնի Հայաստանին դիմակայել «օտար ազդեցությանն ու մանիպուլյացիաներին»։ «Դիվանագիտականից» համամարդկային լեզվով թարգմանելով՝ մենք հասկանում ենք, որ ԵՄ-ն միջոցներ է հատկացնում Հայաստանում հակառուսական քարոզչամեքենայի հետագա զարգացման համար, ինչը պետք է արդարացնի ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանից դուրս բերելու «կենսական անհրաժեշտությունը»։
Այլ կերպ ասած՝ 335 միլիոնը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս բերելու գինն է։ 335 միլիոնը ներդրում է, որով Արևմուտքը փորձելու է հաշվեհարդար տեսնել Ռուսաստանի Դաշնությունից Ուկրաինայում ձախողման համար։ Ընդ որում, հաշվեհարդար և՛ Մոսկվայի, և՛ Թեհրանի նկատմամբ։

Բայց ինչո՞ւ տեղի ունեցածն անվանեցինք «տեղեկատվական հատուկ օպերացիա»։ Մի պարզ պատճառով՝ բրյուսելյան հանդիպմից առաջ, ՀՀ իշխանությունները և Հայաստանի «արևմտամետ» (իսկ իրականում քարանձավային ռուսատյաց) «փորձագիտական շրջանակների» կողմից Հայաստանում մեծ սպասելիքներ էին բորբոքվում։ Հայտարարվում էր, որ «Հայաստանի կյանքում մինչև ապրիլի 5-ը և դրանից հետո կա մեծ տարբերություն», որ Փաշինյանը Բրյուսելից միլիարդներ կբերի, և ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցության երաշխիքներ, որ բրյուսելյան հանդիպումը Հայաստանին կբերի նաև խաղաղություն։

Ոմանց մոտ, ի դեպ, կարող է տրամաբանական հարց առաջանալ՝ ինչո՞ւ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը չեն լռեցնում իրենց «հաճախորդներին», որոնք ուռճացված սպասումներ են ստեղծում հասարակության մեջ։ Միգուցե այն պատճառով, որ և՛ Բրյուսելը, և՛ Վաշինգտոնն արդեն մտովի «փակել են հայկական պետականության նախագիծը» և, հետևաբար, չեն ցանկանում ռազմավարական պլանավորում իրականացնել՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հանդեպ հանրային վերաբերմունքի համատեքստում։ Միգուցե դա է պատճառը, որ թույլատրվում է այդքան լկտիաբար խաբել ժողովրդին։

Իսկ ժողովրդին խաբել են։ Խաբեցին շատ ցինիկ ու սառնասրտորեն. նշված գումարներից ՀՀ ժողովուրդը գրեթե ոչինչ չի ստանա, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին նույնպես ոչ ոք չի ապահովի երկրին (Ուկրաինայի փորձը ցույց տվեց, որ հետխորհրդային երկրների էլիտաները համաձայն են գործիք դառնալ ՌԴ-ի դեմ պայքարելու համար նաև առանց նշված կառույցներին անդամակցելու)։ Ավելին, Իլհամ Ալիևը, վերջնականապես հասկանալով, որ Բրյուսելը և Վաշինգտոնը մտադիր չեն ՀՀ-ին էական ռազմական օգնություն ցուցաբերել, անմիջապես սկսեց գրոհել ՀՀ տարածքը (ապրիլի 5-ից հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ է նկատվում): Իսկ Եվրահանձնաժողովի արտաքին հարաբերությունների գծով մամուլի քարտուղար Պիտեր Ստանոն արդեն ապրիլի 6-ին հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող միջնորդի դեր խաղալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չի կարող օգտագործել ճնշման լծակներ (այս դեպքում Բաքվի վրա), և այն, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք պայմանավորվեն:

Ցավոք սրտի, Հայաստանում այսօր ավելի շատ քննարկում են ԵՄ-ի և ԱՄՆ-ի աջակցության չափը, և իրականում հիասթափված են քննարկում (հետաքրքիր է, եթե եվրաբյուրոկրատները խոստանային վճարել 3-4 միլիարդ եվրո, դժգոհները կբավարարվեի՞ն)՝ առանց հասկանալու, որ ինչպես 2022 թվականի հոկտեմբերի 6-ից հետո ոչ բոլորն էին գիտակցում՝ աշխարհաքաղաքական զոհասեղանին է դրվել Արցախը, այնպես էլ այսօր գրեթե ոչ ոք չի հասկացել, որ նույն զոհասեղանին է դրվել նաև Հայաստանը …
Մտածե՛ք այդ մասին․․․»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan