Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ)
13
Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Մակրոնին իսկի իր կինը չի ընդունում, ուր մնաց՝ ֆրանսիացին, հերիք չէ՝ մի հատ էլ հայը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հեռացնե՛լ Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ) Ըստ Myśl Polska պարբերականի՝ Հայաստանը կարող է դառնալ Իրանի համար թիրախ, իսկ Եվրոպայի համար՝ պրոբլեմ Գագիկ Ծառուկյանը Բյուրեղավանում է (տեսանյութ) Պատերազմ Արցախում
2026 թ․ հունվար-մարտ ամիսներին Հայաստան է այցելել 10 ադրբեջանցի Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) Ադրբեջանը ՀՀ-ում «իշխանություն է նշանակում». Ստեփան Դանիելյան Կրակոց Երևանում․ մեքենայի կայանման հարցը վերածվել է միջադեպի Պուտինն անցնում է բացահայտ վերջնագրերի. Ինչո՞ւ հիմա ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Ինքնաոչնչացման ուղի. ինչպես է Փաշինյանը Հայաստանը վերածում «Արևմտյան Ադրբեջանի» «Բեռնաթափված» Երևանը՝ անվերջ խցանումներով (տեսանյութ) Սա արտաքին քաղաքականության իրականացման մակարդակի «պերճախոս» վկայությունն է. քաղաքագետ Ինչպես երեք թուրք դիվանագետներ այցելեցին Հայաստան. Վարուժան Գեղամյան ԵԱՏՄ-ի դեպքում այդ նույն տեխնոլոգիան կարող է շատ արագ բախվել սոցիալական իրականության պատին. Քաղաքագետ «Դեմոկրատիայի» փայլատակում՝ Փաշինյանի ոստիկանները հարձակվել են նրան մերժող հայ մարդու վրա, սա ռեժիմի հոգեվարքն է Կտրուկ շրջադարձի առարկայական վտանգները. «Փաստ» Հայաստանը, հայ ժողովուրդը փոփոխություններ են ուզում Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Ժողկոնցլագերի վերակացուն մերժված է Երևանում ու խոշոր քաղաքներում Հատիսի գագաթն այս անգամ հյուրընկալել էր Աշտարակ համայնքի Սասունիկ գյուղի բնակիչներին (տեսանյութ) Արխային անդարդությունը մեր վրա շատ ծանր է նստելու (տեսանյութ) Պատրաստվե՜ք լավ փոփոխությունների Արջի բնի մոտ կապիկություններ են անում․ կնեռվայնանա, թաթով կխփի (տեսանյութ) Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում «Առաջարկ Հայաստանին» ծրագրի մշակութային ոլորտի հիմնական դրույթները Մշակույթը մեր ազգային ինքնության, պատմական հիշողության և արժեքային համակարգի կարևորագույն հենասյուներից է Նախընտրական հանդիպումների հերթական կանգառները Կոտայքի մարզում էին (տեսանյութ) Արմավիրի համայնքային ոստիկանները հայտնաբերել են շանը մեքենային կապած վարորդին․ նա ձերբակալվել է Փաշինյանը որոշել է խզել կապերը Ռուսաստանի հետ, սակայն ուզում է, որ առաջինը Պուտինը քայլը կատարի, որպեսզի պատասխանատվությունն իր վրա չվերցնի Ջուր չի լինի «Բա ինքն էլ ա լացում, բա ո՞նց...» Անմխիթար ցուցանիշներ՝ ագրարային համալսարանում Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորել է Վրաց Ուղղափառ Եկեղեցու նորընտիր Կաթողիկոս-Պատրիարքին

Երերացող իշխանության էժան ու ճղճիմ պահվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Թե ինչ է իրենից բովանդակային առումով ներկայացնում Փաշինյանի ու նրա ՔՊ-ի իշխանությունը, հասկացողներին պարզ էր ի սկզբանե: Կողքից չափավոր ոգևորվածներին պարզ դարձավ 2018-ի հոկտեմբերին, մյուսներին՝ հաջորդ տարի, իսկ 2020-ին պարզ դարձավ գերակշիռ մեծամասնությանը: Իսկ վերջին 3-4 տարվա մասին նույնիսկ անիմաստ է խոսել, քանի որ ակնհայտ ու ակներև է մղձավանջը, որի մեջ այդ «իշխանությունը» նետել է Հայաստանը ու շարունակում է ընկղմել: Այս օրերին, ինչպես հայտնի է, շարունակում է ծավալվել «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժումը՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

Հիմնական պահանջը պարզ է ու կենսական. եթե խիստ հակիրճ ձևակերպելու լինենք, ապա կարելի է գործածել «հեռացում՝ հանուն փրկության» բանաձևը: Այսինքն, իմաստն այն է, որ թե՛ քաղաքական, թե՛ գործնական, թե՛ բարոյական առումներով լիարժեք սպառված փաշինյանական իշխող խումբը պիտի հեռանա, որպեսզի Հայաստանը, Հայաստանի ժողովուրդը փրկության շանս ունենա: Բագրատ Սրբազանը նախօրեին առաջադրեց կամ վերաառաջադրեց «Հայրենիք ու պատիվ» կարգախոսը: Դա բնութագրական է. պայքարը հանուն Հայրենիքի է, պայքարի զուգահեռ նպատակը, արդյունքը պետք է լինի ազգի ոտնակոխված պատվի ու արժանապատվության վերականգնումը: Սակայն ոչ պակաս բնութագրական էր, որ այս կարգախոսից հետո առավել կատաղեց իշխող խումբը: Բնական էր, անհայրենիքությանն ու անպատիվությանը հակադրվել էր «Հայրենիքն ու պատիվը»:

Իսկ այն, ինչ նրանք արեցին մայիսի 28ին, դժվար է այլ կերպ անվանելը, քան էժանություն ու ճղճիմություն: Չենք ասում սրբապղծություն, քանզի ակնհայտ է, որ նրանք չունեն որևէ սրբություն, բացի պաշտոնն ու փողը:
Եվ այսպես, մայիսի 27-ի երեկոյան հազարավոր աջակիցների ուղեկցությամբ Բագրատ Սրբազանն ու շարժման ղեկավարները ուխտի գնացին Սարդարապատի հուշահամալիր, գիշերն անցկացրեցին այնտեղ: Մայիսի 28-ի լուսաբացը, հասկանալի է, դիմավորեցին Սարդարապատում, օրվա խորհրդին հարիր ու դրան համահունչ պայքարին վերաբերող ելույթներ եղան, որից հետո կեսօրին վերադարձան մայրաքաղաք: Նիկոլ Փաշինյանը վախեցավ դեմ առ դեմ Բագրատ Սրբազանին ու հազարավոր հայ մարդկանց հանդիպել, ու միայն այն բանից հետո, երբ իմացավ, որ Սարդարապատի հուշահամալիրից հայերն արդեն Երևան են վերադառնում, կարելի է ասել՝ վազեվազ եկավ Սարդարապատ:

Բոլորը հասկացան՝ այլևս ժողովրդական շարժումն է իր ակտիվությամբ «որոշում», թե ուր գնա կամ չգնա Փաշինյանը: Ու հասկանալի է, որ հերթական հարվածն իր հիմքերին նա հենց այնպես կուլ չէր տալու: Այդպես էլ եղավ: Ի վերջո, Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե, քպականների լեզվամտածողությամբ ասած, մի «աբառոտկա չֆռար»: Բոլորը տեսան այն իսկապես աննախադեպ խայտառակությունն ու այլանդակությունը, որ դրսևորվեց Սարդարապատի հուշահամալիրի մատույցներում: Փաշինյանի ոստիկանները փորձեցին արգելել Ամենայն Հայոց կաթողիկոսի և նրան ուղեկցող հոգևոր դասի ներկայացուցիչների մուտքը Սարդարապատի հուշահամալիրի տարածք:
Կանգնել կաթողիկոսի ճանապարհի՞ն, խոչընդոտել 1723-ամյա Հայոց Ազգային սուրբ եկեղեցու առաջնորդի ընթա՞ցքը: Այդ խայտառակագույն եղելությունն արդեն իսկ ավելին է, քան էժանությունը, դա ճղճիմությունից էլ այն կողմ է: Հասկանալի է, որ դա միայն կամ ոչ այնքան կաթողիկոսի անձի՝ Գարեգին Երկրորդ հայրապետի, որքան հենց Հայ առաքելական եկեղեցու, միլիոնավոր հայ մարդկանց դեմ բացահայտ թշնամանքի դրսևորում է: Դե, չեն սիրում այս մարդիկ Հայաստանը, հայերին ու ազգայինը, այդ թվում՝ Հայ առաքելական եկեղեցին...

Դա հասկանալի է, բայց էլ ինչի՞ մասին են վկայում Փաշինյանի նման քայլերը: Չէ՞ որ նա հրաշալի գիտակցում է, թե ինչ է անում: Իսկ նման պահվածքը վկայում է արդեն իսկ պարզորոշ ու ակնհայտ այն բանի մասին, որ հողը փախչում է Նիկոլ Փաշինյանի ոտքերի տակից: Երեկ հայտնի քաղաքագետներից մեկը գրել է. «Երբ դուք փորձում եք խոչընդոտել Ամենայն Հայոց Կաթողիկոսի մուտքը Սարդարապատի հուշահամալիր, դա արդեն խոսում է այն մասին, որ քայլերի ու պլանավորման, գործիքների կիրառման մասով կա քաոտիկ ու իրականությունից կտրվածության վիճակ: Իսկ նա, ով իրականությունից կտրվում է, նրան իրականությունը քշում տանում է»:

Դժվար է ավելի դիպուկ բնորոշում տալ այս վիճակին: Բայց... պետք է միշտ հաշվի առնել, որ երերացող իշխանությունը, այն էլ՝ Փաշինյանի գլխավորած իշխանությունը, ընդունակ է ամեն ինչի: Ինքը՝ Փաշինյանը, ոչ մեկ անգամ է ապացուցել, որ ատրաստ է ամեն ինչի՝ սկսած 2008 թվականի մարտի 1-ից: Իշխանություն եղած ժամանակ էլ է ապացուցել: Կարևոր է չտրվել Նիկոլ Փաշինյանի, նրա քպականների ու հատկապես ոստիկանության սադրանքներին...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>