«Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով
![«Մայր Հայաստանը» վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով](/timthumb.php?src=/disc/29-05-24/d37d7290179baff3123d4d83dc1695e7.jpg&w=450)
Դիտել նաև
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ
Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
Արցախցիները պետք է կոմպակտ բնակության վայր ունենան. Ռաֆայել Մարտիրոսյան (տեսանյութ)
Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ
Տիգրան Ավինյանի թեմայով դատական նիստ
Հայաստանի օրվա իշխանությունը լեգիտիմ չէ։ Այդ ոչ լեգիտիմությունը տարածվել է վերից վար։ Սկսած Նիկոլ Փաշինյանից վերջացրած քպկ–ական ամենամանր պաշտոնյայով: Իրենք աթոռները զբաղեցնում են՝ չունենալով դրա համար անհրաժեշտ գիտելիքներ կամ խախտելով օրենքը։ Մասնավորապես խոսքը վերաբերում է Տիգրան Ավինյանին։ Նա քաղաքապետի լիազորությունները ստանձնել է օրենքի խախտումով։
«Մայր Հայաստան» խմբակցությունը վիճարկում է Ավինյանի կողմից քաղաքապետի լիազորությունները ստանձնելու իրավաչափությունը դատական կարգով։
Ինչպես հայտնի է, Ավինյանի գերթանկարժեք երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու նիստում քվորում չի ապահովվել, հետևաբար՝ նա չէր կարող ստանձնել քաղաքապետի լիազորությունները։
Մենք պահանջում ենք ոչ իրավաչափ ճանաչել ավագանու 2023թ․ հոկտեմբերի 13–ին տեղի ունեցած Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:
ՀՀ վարչական դատարանում նիստը կկայանա այսօր՝ մայիսի 29–ին, ժամը 15։30–ին։ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23։
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանի ֆեյսբուքյան էջից