Նոր Հայաստան․ հակաեկեղեցական հիստերիա Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել
24
Քաղաքային իշխանության «նվերը» երևանցիներին Շարժմանը պետք է վերաբերվել որպես իրական սիրո, ոչ թե ընթացիկ ֆլիրտի. Արմեն Աշոտյան Հայաստանը կործանում է Սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկն ու պրոքսի-պատերազմ սանձազերծելու գործիք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին դատարանի նիստերի դահլիճում աջակիցները դիմավորեցին «Ա-շո-տյա՜ն» վանկարկումներով Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան Ղրիմում սուգ է հայտարարված Արցախի հարցը փակելը՝ կնշանակի Հայաստանի հարցը փակել․ մերժել Փաշինյանին ու պոռոտախոսությունը. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ու արցախահայերի խնդիրներով զբաղվող «Արմ Կոնսուլ» փաստաբանական գրասենյակը համագործակցության հուշագիր են ստորագրել (տեսանյութ) Բագրատ Սրբազանի հանդիպումը երիտասարդների հետ Պատերազմ Արցախում
Արամ Ա. կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչներին Երբ այս իշխանություններն ապացուցեցին, որ ստեղծել են «Գեստապո», հասկանալի էր, որ շարժմանը պետք է քաղաքական հարթակ. Կարեն Քոչարյան (տեսանյութ) Քաղաքային իշխանության «նվերը» երևանցիներին Տարածքներ՝ լռության դիմաց․ պատճառը Արայիկ Հարությունյանի հարցազրո՞ւյցն է. «Կարճ ասած» (տեսանյութ) Նիկոլն Ալիևին կհանձնի ևս չորս գյուղ Արբանյակային պատկերները ցույց են տալիս ԼՂ-ի մշակութային ժառանգության լայնածավալ ոչնչացման աճ Շարժմանը պետք է վերաբերվել որպես իրական սիրո, ոչ թե ընթացիկ ֆլիրտի. Արմեն Աշոտյան Տոննաներով ստի արտադրությունը Նիկոլ Փաշինյանի շնորհիվ արդյունաբերական մասշտաբներ է ստացել․ Մհեր Մելքոնյան Ալբերտ Բազեյանն առնչություն չունի իրեն վերագրվող արաքի կատարմանը․ փաստաբան Դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և ցավակցում Դաղստանում զոհերի հարազատներին. ՀՀ ԱԳՆ Նոր Հայաստան․ հակաեկեղեցական հիստերիա ՀՀ իշխանությունները հատել են ինչպես իրավական, այնպես էլ բարոյական արժեքների սահմանը. Արցախի ԱԺ 4 խմբակցություններ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 486-ի՝ մեկ շաբաթում ավելանալով 14-ով «Փաշինյանը ռազմավարական դիրքերն Ադրբեջանին է հանձնել, իսկ Ենոքավանում ամենաերկար բրդուճն են սարքելու». Ոսկան Սարգսյան ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Հովհաննիսյան «Ուժ կիրառեք, բռնեք տարեք». Գյուղացիները փակել են Ապարան-Երևան մայրուղին, բողոքում են հողերը գերակա շահ ճանաչելու դեմ ՌԴ-ն մեր տարածաշրջանում իր դիրքերը զիջելով Թուրքիային մեծ սխալ է թույլ տվել. Կարեն Հովհաննիսյան Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին ՀՀ Վարչական դատարանում գործադուլ է. Վահե Գրիգորյան Հայաստանը կործանում է Սփյուռքի հետ հարաբերությունները. Նիկոլ Փաշինյանը դարձել է իր տիկնիկավարների խամաճիկն ու պրոքսի-պատերազմ սանձազերծելու գործիք. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ Քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին դատարանի նիստերի դահլիճում աջակիցները դիմավորեցին «Ա-շո-տյա՜ն» վանկարկումներով Հասանք հրապարակայնության սկզբունքի դե ֆակտո զրոյացմանը. Ռուբեն Մելիքյան «Բաքվում անցկացվելու է ֆուտբոլային մրցաշար՝ «Արևմտյան Ադրբեջան»-ից տեղահանվածների մասնակցությամբ»․ Վ․ Գեղամյան Ադրբեջանցիներն օկուպացված Ստեփանակերտում արդեն 3 հազար մարդ են բնակեցրել Բաքվում երեք ոստիկան և մեկ քաղաքացիական անձ է սպանվել Պետությունը մարում է, ուրեմն՝ շարժումը պետք է ուժեղացնել «Որևէ մեկը երաշխիք ունի՞, որ վաղը չի ասի՝ մեզ Երևանն էլ բավարար էր». Տիգրան Աբրահամյան Դաղստանի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել ահաբեկչությունների կապակցությամբ Դաղստանում անհայտ անձինք հարձակվել են եկեղեցու և սինագոգի վրա. ՌԴ ՆԳՆ Ուրբաթ օրվանից կսկսենք մարզային այցերը, եկեղեցու բակում հավաքները հինգշաբթի և երկուշաբթի կլինեն. Բագրատ սրբազան

Ինչպես հիմնադրվեց Առաջին հանրապետությունը 1918-ի մայիսին. Իրականություն և միֆեր

Ինչո՞ւ 1918-ին ստեղծվեց Անդրկովկասյան Սեյմը, և ի՞նչ օրգան էր դա

1917 թվականի հոկտեմբերյան բոլշևիկյան հեղաշրջումից հետո,  1917 թվականի նոյեմբերի 11-ին, Թիֆլիսում ստեղծվեց «Անդրկովկասի անկախ կառավարությունը»՝ Անդրկովկասյան կոմիսարիատը։ Անդրկովկասյան կոմիսարիատի հռչակագրում ասվում էր, որ այն գործելու է «միայն մինչև Համառուսաստանյան հիմնադիր ժողովի գումարումը»:

Ազգային խորհուրդների հետ մի շարք խորհրդակցություններից հետո Անդրկովկասյան կոմիսարիատը որոշեց 1918 թվականի փետրվարի 10-ին գումարել Անդրկովկասի Սեյմը՝ որպես Անդրկովկասի օրենսդիր մարմին։ Անդրկովկասյան Սեյմը ներառում էր Անդրկովկասից Սահմանադիր ժողովում ընտրված պատգամավորներ։ Սեյմի գումարումը Խորհրդային Ռուսաստանից Անդրկովկասի անջատման առաջին քայլն էր:

Սեյմը բաղկացած էր 125 պատվիրակներից,

-Վրացի մենշևիկները 32 պատգամավոր էին

- Մուսավաթի ներկայացուցիչներն իրենց միացած անկուսակցական մահմեդական խմբավորման հետ (իրենց թուրք համարող ադրբեջանցի ազգայնականներ) - 30 պատգամավոր.

-Հայկական կուսակցություն «Դաշնակցություն»՝ 27 հոգի և այլն:

Գումարված Սեյմի նախագահն էր մենշևիկյան խմբակցության ներկայացուցիչ Չխեիձեն, իսկ կառավարության ղեկավար է ընտրվել Անդրկովկասյան կոմիսարիատի նախկին ղեկավար  Գեգեչկորին: Փաստացի Սեյմի ղեկավար կազմում գերակա դեր եին կատարում վրացիները:

Թեև Սեյմը արտաքուստ միասնական կառույց էր, իրականում այնտեղ ներկայացված ազգային խորհուրդները հետապնդում էին իրարից շատ մեծ տարբերվող շահեր:

Ադրբեջանցիները երազում էին, որ տարածաշրջանը միանա Թուրքիային, հայերը փորձում էին կառչել Ռուսաստանից, իսկ վրացիները փնտրում էին «երրորդ տարբերակներ»:

1918 թվականի հունվարի 30-ին՝ Անդրկովկասյան սեյմի գումարումից երկու շաբաթ առաջ, թուրքական զորքերը, օգտվելով Կովկասյան ճակատի փլուզումից և խախտելով զինադադարի պայմանները, լայնածավալ հարձակման անցան ռազմաճակատի ողջ երկայնքով։ Գրեթե անմիջապես գրավեցին Երզնկան, իսկ փետրվարի 11-ին՝ Տրապիզոնը։

Անդրկովկասի Սեյմի հենց առաջին ժողովում, փետրվարին,  բուռն քննարկում ծավալվեց Անդրկովկասի անկախության և Թուրքիայի հետ հարաբերությունների վերաբերյալ։ Հայկական (Դաշնակցական) խմբակցությունն առաջարկում էր Անդրկովկասը թողնել Ռուսաստանի կազմում ինքնավարության իրավունքներով՝ բաժանված ազգային կանտոնների, իսկ Թուրքիայի հետ հարաբերություններում՝ պնդելով Արևմտյան Հայաստանի ինքնորոշումը։ Մահմեդական (ադրբեջանական) պատվիրակությունը հայտարարեց, որ Անդրկովկասը պետք է իր ճակատագիրը որոշի Ռուսաստանից անկախ՝ Թուրքիայի հետ խաղաղություն կնքելով։ Ադրբեջանցիներն իրականում սպասում էին թուրքական զորքերի՝ Անդրկովկաս ժամանելուն։ Վրացական խմբակցությունը հիմնականում աջակցում էր մահմեդականներին Անդրկովկասի անկախության հռչակման և Թուրքիայի հետ անկախ պայմանագիր կնքելու հարցում, քանի որ վրացիները իրական շանսեր չէին տեսնում Թուրքիայի հետ ռազմական առճակատման համար։

Հայկական խմբակցության համառ դիրքորոշման պատճառով անկախության հռչակման հարցը ժամանակավորապես հետաձգվեց։ Ինչ վերաբերում է Անդրկովկասի դիրքորոշմանը Թուրքիայի հետ առանձին խաղաղության շուրջ ապագա բանակցություններում, Սեյմը երկար քննարկումից հետո ընդունեց հետևյալ բանաձևը.

Մինչ Սեյմը քննարկում էր, փետրվարի 21-ին թուրքերը գրավեցին Արդահանը։ Փետրվարի 27-ին Վեհիփ փաշայի 25000-անոց թուրքական բանակը մտավ Էրզրում։ Քաղաքը պաշտպանող հայկական ստորաբաժանումները փախել էին՝ թողնելով պարենամթերքի ու զենքի մեծ պաշարներ։ Էրզրումի անկումով թուրքերը փաստացի վերականգնեցին իրենց վերահսկողությունը ողջ Արեւմտյան Հայաստանի վրա։

Այս ընթացքում թուրքական 3-րդ բանակին (45-50 հազար զինվորական) դիմակայում  էին հայկական և վրացական կորպուսները։ Դեռևս իր կազմավորումը չավարտած հայկական կորպուսը պետք է պաշտպաներ 400 կմ երկարությամբ ճակատը՝ Քելքիթից մինչև Երզնկա և Խինիսից մինչև Վան։ Վրացական կորպուսի զորքերը պետք է տեղակայվեին հայկական դիրքերից հյուսիս և զբաղեցնեին Գյումուշխան-Տրապիզոն գիծը։

       Բրեստ-Լիտովսկի պայմանագիր Թուրքիայի և բոլշևիկյան Ռուսաստանի միջև

Այս պայմանագրով ռուսական զորքերը պետք է լքեին Արդահանի, Կարսի և Բաթումի շրջանները։ Անդրկովկասի Սեյմը չճանաչեց պայմանագիրը և մարտին Տրապիզոնում սկսեց առանձին բանակցություններ Թուրքիայի հետ, որոնք արդյունք չտվեցին։ Թուրքիան, մերժելով բոլոր առաջարկները, ձեռնարկեց ռազմական հարձակում՝ այն ուղեկցելով հայերի ջարդով։

Հուսալով խաղաղություն՝ Ա.Չխենկելին, առանց Սեյմսի և իր կառավարությունից հայ նախարարներին տեղյակ պահելու, գեներալ Ֆ.Նազարբեկովին հրամայեց հանձնել թուրքերին  Կարսը, որը, ըստ փորձագետների, կարող էր մի քանի ամսով զսպել թուրքական գերակա ուժերի գրոհը։ Բերդը հանձնելու որոշումը խուճապ է առաջացնում  քաղաքի խաղաղ բնակչության շրջանում։ Մի քանի ժամվա ընթացքում հազարավոր հայեր փախնում են դեպի  արևելք՝ հասնելով Էրիվան նահանգի սահմանները։ 1918 թվականի ապրիլի 25-ին Օսմանյան 3-րդ բանակի ստորաբաժանումները մտան բերդ և գրավեցին զենքի ու տեխնիկայի հսկայական պաշարները։

Չխենկելին ցանկանում էր փրկել վրացական Բաթումը հայկական Կարսը հանձնելով։ Սակայն, Կարսի կամավոր հանձնումը չխանգարեց թուրքական զորքերին, որոնք շարունակեցին հարձակումը։ Կարսի կորստով հայկական ուժերը կորցրեցին արդյունավետ պաշտպանության հնարավորությունը, և ապրիլի 28-ին ստիպված եղան նահանջել Արփա–չայից այն կողմ՝ մինչև 1877 թ. սահմանը: Միևնույն ժամանակ, Անդրկովկասի Սեյմը, չնայած հայկական պատվիրակության հակազդեցությանը, հռչակեց Անդրկովկասի անկախությունը և Անդրկովկասի Դեմոկրատական ​​Դաշնային Հանրապետության ստեղծումը։

Անկախությունը Թուրքիայի  պահանջն էր, որպեսզի նրանք հետագայում լեգիտիմ  կերպով կարողանային իրականացնել  իրենց ծրագրերը Անդրկովկասում, առանց ռուսների  տեսակետը հաշվի առնելու։

Ապրիլի 22-ին Անդրկովկասի Սեյմի նիստում բուռն քննարկումներից հետո, չնայած հայկական պատվիրակության հակազդեցությանը, որոշվեց Անդրկովկասը հռչակել «Անկախ, Դեմոկրատական ​​և Դաշնային Հանրապետություն»։ Որպես հայկական պատվիրակության անդամ, սոցիալիստ-հեղափոխական Թումանյանը վրացի մենշևիկներին ուղղված իր ուղերձում հայտարարեց. «Ձեզ համար պետք է պարզ լինի, որ ներկա պայմաններում Անդրկովկասի անկախության հռչակումը ոչ այլ ինչ է, քան Թուրքիայի ստրուկը դառնալը։ Անկախ  Անդրկովկասը ոչ միայն խաղաղություն չի բերի Թուրքիայի հետ, ոչ միայն չի բարելավի մեր վիճակը, այլեւ ստրկության շղթաներ կդնի մեզ վրա»։

Վրացական պատվիրակությունը սակայն, Խորհրդային Ռուսաստանի հետ խզումը և անկախության հռչակումը ընկալեց որպես Թուրքիայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու հնարավորություն։

                    Բաթումի խաղաղության կոնֆերանսը 1918 թվականի մայիսին

Խաղաղության համաժողովը Բաթումում բացվել է մայիսի 11-ին։ Երկու շաբաթ տեւած բանակցությունները բացահայտեցին արտաքին քաղաքական սուր տարաձայնություններ հայկական և վրացական ազգային խորհուրդների և մահմեդական ազգային կոմիտեի միջև: Ինչպես նշում էր  տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների ականատես, վրացի պատմաբան Զուրաբ Ավալովը, Բաթումի կորուստը, իհարկե, հարված հասցրեց Վրաստանի և Անդրկովկասի տնտեսությանը, սակայն Կարսի կորուստը Հայաստանին սպառնում էր լիակատար կործանմամբ։ Բոլորովին այլ դիրքում էին ադրբեջանցիները, ովքեր թուրքերի մեջ տեսնում էին հարազատ մարդկանց, որոնք կարող էին օգնել իրենց նպատակներին հասնելու։

Բանակցություններում Թուրքիան ներկայացրեց նույնիսկ ավելի բարդ պայմաններ, քան նախատեսված էր Բրեստ-Լիտովսկի պայմանագրով:  Նրանք Անդրկովկասից պահանջեցին Թուրքիային հանձնել Բաթումի շրջանը, Էրիվան նահանգի տարածքի երկու երրորդը, Թիֆլիսի Ախալցխայի և Ախալքալաքի շրջանները։ Ինչպես նաև հանձնել Անդրկովկասյան երկաթուղու հսկողությունը (Կարս-Ալեքսանդրապոլ և Ալեքսանդրապոլ-Ջուլֆա երկաթուղիներ):

Այսպիսով, Վրաստանը կորցրեց նախկին Թիֆլիս նահանգի հետ սերտորեն կապված տարածքները, իսկ Հայաստանի համար նոր սահմանը գրեթե լիակատար ֆիզիկական ոչնչացում էր  նախանշում: Ինչպես նշում էր  Զուրաբ Ավալովը, այդ պահանջների ընդունումը հարված հասցրեց Անդրկովկասին որպես երեք ժողովուրդների միության, քանի որ նման բաժանումից հետո Հայաստանից   գրեթե  ոչինչ չմնաց։ Մայիսի 15-ի գիշերը Թուրքիան վերջնագիր է ներկայացրել Ալեքսանդրապոլը հանձնելու և հայկական զորքերը քաղաքից դուրս բերելու մասին։ Հայկական զորքերը դուրս են  բերվում  Ալեքսանդրապոլից և նահանջում  երկու ուղղությամբ՝ Սարդարապատ և Ջալալօղլի։

1918 թվականի մայիսի 15-ին թուրքական զորքերը հայերի եռանդուն, բայց կարճատև պաշտպանությունից հետո գրավեցին Ալեքսանդրապոլը։ Թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի շրջանի գրավումն ուղեկցվել է  Կարսից, Արդահանից, Օլթուից և մինչ այդ թուրքական զորքերի կողմից գրավված այլ տարածքներից հայ փախստականների ջարդով։ Այնուհետև թուրքական բանակը հարվածներ հասցրեց Էրիվան-Ջուլֆա երկաթուղու հարավում և արևելքի ուղությամբ՝ Ղարաքիլիսա-Թիֆլիս-Բաքու գծով: Մեկ շաբաթ անց թուրքական զորքերը և տեղի մահմեդական զինված ուժերը մի կողմից գրեթե շրջափակեցին Երևանը,  իսկ մյուս կողմից հարձակվեցին հայկական Ղարաքիլիսա   քաղաքի վրա, որն իրականում Թիֆլիս տանող դարպասն էր։

Այդ ընթացքում Թիֆլիսում խուճապ է տիրում։ Հարյուր հազարավոր փախստականներ Արևմտյան Հայաստանից, վախենալով իրենց կյանքի համար, եթե թուրքական զորքերը գրավեն Թիֆլիսը, շարունակեցին փախչել հյուսիս՝ դեպի Վլադիկավկազ։

Մինչդեռ ռազմական հաջողություններով ոգեշնչված՝ Բաթումի բանակցություններում թուրքական պատվիրակությունը նոր վերջնագիր ներկայացրեց Անդրկովկասյան Հանրապետությանը, ըստ որի՝ արդեն գոյություն ունեցող տարածքային պահանջներին գումարվեցին Էրիվան նահանգի էլ ավելի մեծ հատվածը զիջելու պահանջները։ Թուրքերը Ա.Չխենկելիի կառավարությանը վերջնագիրն ընդունելու համար տվել եին 72 ժամ...։

Միաժամանակ, երբ Անդրկովկասում ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում, Գերմանիան բանակցում էր Խորհրդային Ռուսաստանի հետ Կովկասում ազդեցության ոլորտների բաժանման շուրջ։ Նախատեսվում էր, որ Բաքվի տարածաշրջանը կհայտնվեր Ռուսաստանի ազդեցության գոտում, իսկ Գերմանիան կստանար  բացառիկ նախապատվություններ և հասանելիություն էներգետիկ ռեսուրսներին։ Թուրքական ներխուժումը տարածաշրջան էապես բարդացրեց Կայզերական Գերմանիայի ծրագրերի իրականացումը։ Գերմանացի պատվիրակները և լիազորված անձինք Թուրքիայից պահանջել են կատարել Բրեստ-Լիտովսկի խաղաղության պայմանագրի պայմանները՝ հավելելով, որ իրենք այլևս չեն արդարացնի թուրքական ջարդերը, տեղի քրիստոնյաների հանդեպ։

Կարսի և Բաթումի հեշտ գրավումը Էնվեր փաշային համոզեց, որ նա կարող է կրկնել 1914 թվականի իր պանթուրքիստական ​​  նպատակները։ Թուրքերի երկու հիմնական նպատակներն էին Բաքվի գրավումը և Կովկասի ու Իրանական Ադրբեջանի օկուպացիան։ Ռուսաստանի շարունակվող փլուզման ֆոնին առաջարկվեցին ավելի համարձակ սխեմաներ՝ ներխուժում Անդրկասպյան տարածաշրջան և Թուրքեստան, ինչպես նաև պանիսլամական ապստամբության կազմակերպում բրիտանացիների դեմ Աֆղանստանում, հարավային Իրանում և հյուսիսային Հնդկաստանում:

Հայաստանը և Վրաստանը, որոնց տարածքներով անցնում էին տրանսպորտային կարևոր ուղիները, միակ խոչընդոտն էին։ Վեհիփ փաշայի բանակի համար այս նահանգների դիմադրությունը կոտրելը դժվար չէր թվում, բայց ավելի շատ զորք էր անհրաժեշտ, քանի որ անգլիացիները անտարբեր չէին մնա Բաքվի և հյուսիսային Իրանի ճակատագրի նկատմամբ։ Թուրքիայի դաշնակից Գերմանիան հավանություն չէր տալիս Էնվեր փաշայի պանթյուրքիստական ​​ծրագրերին՝ ունենալով Բաքվի և Վրաստանի հետ կապված սեփական ծրագրերը։

Վրաստանում արդեն  գերմանական զորքեր եին մտցվել,  թուրքական հարձակումը կանխելու համար։ Բայց հայերի համար իրավիճակն այլ էր, գերմանացիները շահագրգռված չէին Հայաստանի պաշտպանությամբ և դեռ ավելին,  խրախուսում էին թուրքական հարձակումն Իրանի դեմ Հայաստանի միջոցով, ինչը կարող էր կասեցնել բրիտանական գործողությունները Բաքվի նկատմամբ:

Փաստացի միակ անպաշտպան տարրն այդ պահին մնացել էին հայերը, որոնց հույսը մնացել էր միայն Աստվածն ու սեփական ուժերով մինջև վերջ դիմադրելը:

Այս իրավիճակում Վրաստանի Ազգային խորհուրդը դիմեց Գերմանիային օգնության և պաշտպանության համար։ Գերմանացի ներկայացուցիչները խորհուրդ տվեցին Վրաստանի Ազգային խորհրդին անհապաղ հռչակել անկախություն և պաշտոնապես խնդրել Գերմանիային պաշտպանություն՝ թուրքական ներխուժումից և մահից խուսափելու համար:

Կարսի և Ալեքսանդրապոլի անկումով Հայաստանն ամբողջովին կտրվեց արտաքին աշխարհից։ 

                                                            Հետևություններ

Եթե ​​Անդրկովկասյան դաշնության ստեղծման պահանջը նախ և առաջ Թուրքիայի պահանջն էր, որպեսզի այնուհետև օրինականացվի Անդրկովկասի հետագա բռնագրավումն առանց Ռուսաստանի հետ բացատրության, ապա երեք անկախ պետությունների ստեղծման հետագա պահանջն արդեն իսկ  Գերմանիայի պահանջն էր, որը ցանկանում էր Վրաստանի գոնե մի մասը ապահովել թուրքական հետագա հարձակումից։ Բրեստ-Լիտովսկի պայմաններով Թուրքիան արդեն ստացել էր Բաթումը, սակայն այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ հայ-վրացական դիմադրությունը ջախջախվել է, Թուրքիայի նկրտումները մեծացան և նա արդեն պահանջում էր ավելին, քան ձեռք բերվեց Բրեստ-Լիտովսկում։ Հենց այստեղ վրացիները, տեսնելով իրենց գոյության վտանգը, առանձին բանակցություններ սկսեցին Գերմանիայի հետ, որը համաձայնեց նրանց   իրենց  հովանավորության  տակ վերցնել։ Ադրբեջանը Թուրքիայի բնական դաշնակիցն էր, և միայն Հայաստանը հայտնվեց անպաշտպան վիճակում։ Այդ պատճառով էլ հայերը Անդրկովկասի դաշնության բաժանումն առանձին հանրապետությունների համարեցին որպես թիկունքից հարված Վրաստանից, որն արդեն Գերմանիայի հետ պայմանավորվել էր պրոտեկտորատի շուրջ։

Այստեղից էլ տարածված հայկական առասպելը վրացիների մասին, ովքեր վերջին պահին կարող են դավաճանել իրենց քրիստոնյա եղբայրներին։

Արդարության համար պետք է նշել, որ պատմության մեծ մասում վրացիներն օգնել են պետականության բացակայության պայմաններում ապրած հայերին։

Բայց   ինչպես ցույց է տալիս պատմական փորձը, և վրացիները, և հայերն իրենց գործողություններում առաջնորդվում էին առաջին հերթին իրենց ազգային շահերից։ Այսպիսով, սելջուկների արշավանքի ժամանակ, ինչպես նաև մոնղոլների արշավանքի ժամանակ, հայերն ու վրացիները միասին կռվել են։ 18-րդ դարում, երբ Հովսեփ  Էմինը օգնություն խնդրեց վրաց Հերակլիոս 2-րդ թագավորից, մերժում ստացավ։ 18-րդ դարում Դավիթ Բեկի ապստամբության ժամանակ Վրաստանը օգնեց հայերին, իսկ բոլշևիկյան հեղաշրջումից հետո վրացական և հայկական կորպուսները միասին կռվեցին թուրքերի դեմ։ Բայց երբ նրանք պարտություն կրեցին, Վրաստանը անհատապես ցանկացավ փրկվել թուրքերից, քանի որ Գերմանիան հրաժարվեց օգնել Հայաստանին։

Այս պայմաններում հայերը մնացին մինչև վերջ պայքարելու՝ միայնակ գոյատևման համար, որքան հնարավոր է:

Եվ միայն Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը փրկեց հայերին, լիակատար ոչնչացումից: 

                                    Անդրկովկասյան դաշնության փլուզումը

Մայիսի 26-ի գիշերը թուրքական պատվիրակությունը վերջնագիր է ներկայացրել Անդրկովկասյան ֆեդերացիայի լուծարելու մասին։ Անդրկովկասյան Սեյմի վրացական խմբակցությունը, ենթարկվելով ճնշումներին, լքեց  ԱԴՖՀ-ն (Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետությունը): Մայիսի 26-ին Վրաստանի Ազգային խորհուրդը հռչակեց Վրաստանի Դեմոկրատական ​​Հանրապետության ստեղծումը։

Նույն օրը Բաթումի բանակցություններում թուրքական պատվիրակության ղեկավար Խալիլ բեյը իր վերջնագիրը ներկայացրեց վրացական, հայկական և ադրբեջանական պատվիրակություններին` յուրաքանչյուրն առանձին։

Մայիսի 27-ին Անդրկովկասյան Սեյմի մահմեդական խմբակցության անդամներն իրենց ժողովում որոշեցին հռչակել Ադրբեջանի անկախությունը՝ իրենց հռչակելով Ադրբեջանի ժամանակավոր ազգային խորհուրդ։ Մայիսի 28-ին հռչակվեց անկախ Ադրբեջանի Դեմոկրատական ​​Հանրապետությունը։ Նույն օրը դաշնակցականները հայտարարեցին Էրիվան մայրաքաղաքով,  Հայկական Հանրապետության ստեղծման մասին, իսկ Հայոց ազգային խորհուրդը պատվիրակություն նշանակեց Բաթումում անկախ պետության անունից բանակցելու համար։

Այսպիսով այն միֆերը, թե իբր հայերը դեմ էին անկախությանը 1918-ի մայիսին, քանի որ կառչած էին Մոսկվայից, կատարյալ տգիտություն է:

Նման բաներ ասող մարդիկ ո՛չ պատմություն գիտեն, ո՛չ էլ տարրական քաղաքական գիտելիքներ ունեն և, հենց այդ պատճառով էլ, պրիմիտիվ եզրակացություններ են կատարում այդ դեպքերի վերաբերյալ:

Իսկ իրականությունն այն էր, որ Թուրքիան փորձում էր, երկու փուլով անջատել Անդրկովկասը Ռուսաստանից, որպեսզի հետո կարողանար լեգիտիմ կարգով նվաճել այս տարածաշրջանը:

Վրացիները դա լավ էին հասկացել և գերմանացիների միջոցով մի կերպ կարողացան փրկվել: Ադրբեջանցիների համար դա երկար սպասված երազանք էր, և միայն հայերն էին մնացել մեն մենակ մահվան առջև և կարողացան փրկվել Սարդարապատում հաղթանակ տանելու արդյունքում:

Այսօր, ցավոք կրկնվում են նույն գործնթացները, սակայն այլ աշխարաքաղաքական պայմաններում:

1918-ին մենք մնացել էինք միայնակ: Այսօր, բացառապես Նիկոլ Փաշինյանի միտումնավոր ջանքերով, կրկին փորձ է իրականացվում Հայաստանը թողնել միայնակ: Դժվար չէ կռահել, թե իրականում ում շահերից են բխում Փաշինյանի քայլերը:

Իսկ աշխարհը զարմաքնքով հետևում է, թե հայ ժողովուրդը Փաշինյանին որքան է թույլ տալու ծաղրել իրեն, միաժամանակ երկիրը գցելով իսկական փորձանքի մեջ:

Երվանդ Բոզոյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan