Սա ՀՀ տարածքի ապօրինի օտարում է․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից
![Սա ՀՀ տարածքի ապօրինի օտարում է․ Կիրանցի 31 բնակիչ ստորագրությամբ հրաժարվել է փոխհատուցումից](/timthumb.php?src=/disc/24-05-24/62769bbf6359258ca6b32ffb9815b88c.jpg&w=450)
Դիտել նաև
Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ
Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել
Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել
Այսօր Կիրանցի 31 բնակիչներ սեփական ստորագրություններով հայտարարություն են տարածել, ըստ որի՝ վերջիններս հրաժարվում են փոխհատուցումից և ցանկանում են ապրել իրենց հայրենիքում:
«Հայտնում ենք, որ համաձայն չենք այս անօրինական սահմանազատմանը, որի հետևանքով Ադրբեջանին է անցնում ՀՀ-ին պատկանող տարածքներ, Կիրանց գյուղի հողամասեր ու շինություններ։ Կառավարությունը սկսել է փոխհատուցել այս շինությունների դիմաց։ Այս գործողությունը դիտում ենք՝ ՀՀ տարածքի ապօրինի օտարում, Ադրբեջանին հողի վաճառք։ Սա պետական դավաճանություն է։ Ուստի, ներքոստորագրյալներս՝ ընտանիքի անդամներով հանդերձ, հրաժարվում ենք ցանկացած փոխհատուցումից»,-հայտնեց Կիրանց գյուղի բնակիչը։
Աղբյուրը՝ news.am
![](/disc/24-05-24/eba30aa6292afb85446c9490f142afd0.jpg)