7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ)
8
Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Գալիք ընտրությունների երկարաժամկետ հետևանքները․ քննարկում (տեսանյութ) Իշխանափոխություն Վաղարշապատում, իշխանափոխություն Հայաստանում․ «Մայր Հայաստան» (տեսանյութ) Տնաբույծ իրավապաշտպանների համար ժողովրդավարությունն ընդամենը բիզնես է․Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Վաղարշապատում ՔՊ-ն ունի երկու դաշնակից՝ վարչական ռեսուրսը և անտարբեր քաղաքացին․ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ամբերդ. միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» թվեաթերթիկ թիվ 4 Աղավնատուն. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» N 4 Լեռնամերձ. Միացի՜ր, որ փոխենք. «Մայր Հայաստան» քվեաթերթիկ թիվ 4 Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տատիկիս ասել եմ, որ համար 4-ին ընտրի, ըտենց էլ ասել եմ Հինգ տարի անց. պատերազմ, պարտություն և կորուստներ, որ կարող էին և չլինել. «Փաստ» 7 տարվա մեջ ՔՊ-ն կատարելագործել է ընտրակաշառքի տեխնոլոգիան. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրիում խիարը թարս բուսնեց, նույնը տեղի կունենա Վաղարշապատում. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Կալանավորելու միջնորդությունները մերժվեցին»․ Վահան Քերոբյան Նիկո՛լ, եկեղեցին չես կարողանա քանդել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Փաշինյանի համար իշխանության կորուստը նշանակում է` հայտնվել բանտում. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) «Մայր Հայաստան». Զվարթնոց գյուղ․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Տիգրան Ավինյանի հայրը Ալեն Սիմոնյանի՞ն էլ էր ասում համբալ Ինչ է առաջարկում «Մայր Հայաստանը» վաղարշապատցիներին (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քարոզչական թիմը Վաղարշապատի ընտրություններում իրեն շատ լկտի է պահում․ Թևանյան (տեսանյութ) Կոռուպցիան և ընտրախախտումները ՔՊ-ի ամենասիրած փայն են դարձել. Սամվել Հակոբյան (տեսանյութ) Մասնակցե՛ք ընտրություններին և թույլ մի տվեք, որ ձեր ձայնն օգտագործեն. Աննա Ավետիսյան (տեսանյութ) Ով է բանակցել ՌԴ-ից Ադրբեջանով ցորեն ներկրելու համար ՔՊ-ականները չեն շտապում առաջադրվել 600 մլն դրամ` Հանրապետութան հրապարակը զարդարելու համար ՔՊ-ի ֆեյք ասֆալտապետությունը (տեսանյութ) Այսօր պետք չէ կանգնել առյուծների առաջ՝ նահատակ դառնալու համար, բավական է կանգնել Ճշմարտության կողքին. Ռուբեն վարդապետ Զարգարյան Վարդան Ղուկասյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան. փաստաբան Արագածոտնի թեմի դիվանապետ Տեր Գարեգին քահանա Արսենյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտում է Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ իրականացվող ճնշումները «Մայր Հայաստանի» քարոզարշավը Զվարթնոց գյուղում (տեսանյութ) Մանվել Գրիգորյանի դատավոր դստեր նկատմամբ քրեական հետապնդում կհարուցվի Ո՞ւր է 5 միլիարդ 751 միլիոնը (տեսանյութ) ՀՀ անվտանգության մասին Նոյեմբերի 16-ին պետք է մերժել ՔՊ-ին և նրա կցորդին. Արշակ Սարգսյան (տեսանյութ)

Հանրապետության մեծությամբ երկրորդ գրադարանը լուծարում են. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է
«Կառավարությունը որոշել է լուծարել Հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, որն ունի ավելի քան 22 մլն գրականությամբ պահոց։

ՆՁԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանը գիտատեխնիկական փաստաթղթերի ավանդապահ (դեպոզիտար) գրադարան է, իրականացնում է ավելի քան 8000 գրանցված ընթերցողների գրադարանային գիտատեխնիկական ծառայությունների մատուցում և սպասարկում, ինչպես նաև 100-ի հասնող կազմակերպությունների սպասարկում էլեկտրոնային առաքման ծառայության միջոցով: Այն իր տեսակով միակն է և եզակի՝ որպես մասնագիտացված գրադարան։

Գրադարանի հարուստ ֆոնդերը իր մեջ ներառում են տեխնիկական փաստաթղթերի հատուկ տեսակներ՝ արտոնագրեր, նորմատիվ-տեխնիկական փաստաթղթեր, արտադրությանը վերաբերող տեխնիկական պայմաններ, արդյունաբերական կատալոգներ, ինչպես նաև գիտատեխնիկական ուղղվածության ոլորտն ընդգրկող տարատեսակ փաստաթղթային հարուստ ֆոնդեր՝ գրքեր, պարբերական և էլեկտրոնային հրատարակություններ, սեղմագրային հանդեսներ, ատենախոսության սեղմագրեր։

Գրադարանը գործում է ավելի քան 60 տարի․ 1991 թվականից՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո։ 2009թ. ՀՀ կառավարության ապրիլի 23-ի №454-Ն որոշմամբ, ստեղծվում է ՆՁԱԿ ՊՈԱԿ-ը, որի վարչական կառուցվածքում իր գործունեությունն է շարունակում երբեմնի հանրապետական կարգավիճակ ունեցող գիտատեխնիկական գրադարանը։

Նախարարությունը որոշել է, որ 60-ամյա հսկան հունիսի 2-ից պետք է դադարեցնի իր գործունեությունը, իսկ գրադարանի և գրապահոց հանդիսացող շենքերը աճուրդի են հանվել դեռևս դեկտեմբերի 28-ի որոշմամբ․ հավանաբար, գրադարանի տեղում բազմաբնակարան շենք կառուցելու ախորժակ է բացվել։

Փակվելու են ոչ միայն Երևանի, այլև Հանրապետության տարածքում գործող 4 մյուս մասնաճյուղերը՝ Գյումրիում, Վանաձորում, Հրազդանում և Կապանում։

Գործազուրկի կարգավիճակում կհայտնվեն թվով 72 աշխատակից Երևանում և մարզային մասնաճյուղերում։

Աշխատակիցները սկսել են գոյապայքար՝ պահպանելու այս անչափ կարևոր հաստատությունը։

Գիտատեխնիկական գրադարանը պետության հովանու ներքո առնելու փոխարեն այս մարդիկ ընտրել են լուծարելու տարբերակը՝ շարունակելով կրթությունն ու գիտությունը կազմաքանդելու իրենց քաղաքականությունը։

Սա մեծագույն սխալ է, անընդունելի որոշում, որի իրականացման դեպքում լուրջ հարված կհասցվի Հայաստանի գիտությանը, տնտեսությանը, արդյունաբերությանը, գիտատեխնիկական առաջընթացին։

Կառավարության կողմից պարբերաբար շեշտվում է գիտելիքահենք տնտեսություն ունենալու տեսլականը, սակայն ինչպես պատկերացնել գիտելիքահենք տնտեսություն առանց գիտատեխնիկական տեղեկատվության․․.

Խնդրի կապակցությամբ պատրաստվում եմ գրություններ ուղարկել Էկոնոմիկայի և ԿԳՄՍ նախարարություններ՝ պահանջելով բացատրություն նման որոշման համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan