Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ
16
«Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ուզում են արագ տեմպերով Հայաստանը Սիրիա դարձնել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան 10.000 մարդ ապրում է տնակում, իսկ ասում են՝ փակել ենք աղետի գոտու էջը. Գյումրիի ավագանու թեկնածու (տեսանյութ) Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Կարեն Ջալավյանը նաև ներկա է Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Տրանսպորտի ուղեվարձը նորից 100 դրամ դարձնելու նախաձեռնություն. ստորագրել է 17 հազար երևանցի (տեսանյութ) Գյումրիի էմանսիպացիան, կրոնական համայնքները․ քննարկում (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հոլովակը՝ նվիրված Գյումրիին․ Գյումրին Սեր է Ժողովուրդ, կռիվը ոչ միայն Գյումրիի, այլև Հայաստանի համար է. Գյումրիի մոտ նոր Ջարդի ձորեր չեն լինելու. Ռուբեն Մխիթարյան Թրամփը կարգադրել է լուծարել «Ամերիկայի ձայնը», «Ազատություն» ռադիոկայանը և ևս 7 գործակալություն․ NYTimes Կարեն Սիմոնյան. «Մեր թիմը հետևողական է լինելու, որ խնդիրները գտնեն իրենց արդար լուծումները» Գյումրեցիները 100 տարի առաջ զգացել են այն, ինչ արցախցիները զգացին 2023թ-ին Կրակոցներ՝ Սարի թաղում․ կա 1 զոհ, 1 վիրավոր Միջազգային դատական հայցերից փոխադարձաբար հրաժարվելով՝ Ադրբեջանը մեկ հիմնական նպատակ է հետապնդում․ Վարդան Օսկանյան (տեսանյութ) Ալիևի տեղապահը ժողովրդին շանտաժի է ենթարկում. Աննա Գրիգորյան «Ցայգ» ՀԸ ռեպորտաժը՝ արցախցիների հետ «Մայր Հայաստան»-ի՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի հանդիպումից Շատ մտահոգ եմ քաղաքիս ու երկրիս ներկա իրավիճակով, օր առաջ պետք է ուղղել այն սխալը, որը կատարել ենք 2018-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը չի ընդունելու որևէ փաստաթուղթ, որը ստորագրվել է Հայաստանի պետական շահերի հաշվին․ հայտարարություն Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների ցավը մենք՝ գյումրեցիներս, շատ լավ ենք հասկանում․ Դերենիկ Մալխասյան (լուսանկար) Կարեն Սիմոնյանի ընտրարշավը մեկնարկեց Գյումրիում բնակվող արցախցիների հետ հանդիպմամբ Մեկ փորձից գուշակեք, թե ո՞վ է 750 միլիոն դոլար «ներարկել» «խաղաղասեր» Փաշինյանի իշխանությանը Միացի՛ր, որ փոխենք. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մասնակցության մասին որոշումս էլ, դաշինքի ընտրությունն էլ պայմանավորված են մեկ գործոնով՝ քաղաքս տեսնել բարելավված ու զարգացած Գյումրու ընտրությունները համահայկական նշանակություն են ունենալու. ռուսաստանցի քաղաքագետ Արդյունավետ համագործակցություն, որը ստեղծեց բաց հարթակ գյումրեցի կանանց զարգացման, տեղեկացվածության և փորձի փոխանակման համար (տեսանյութ) Հայաստանը սողացող կապիտուլյացիայի է ենթարկվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Ծննդատուն է տեղափոխվել 40 օրական տղայի մարմին Հետո կարող է պետք չլինել, հետո կարող է շատ ուշ լինել. «Փաստ» Կործանելով՝ «փրկում» են ու հոխորտում. «Փաստ» «Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ»․ ԱԱԾ

Ադրբեջանն իր սահմանագծման գործընթացը Նիկոլ Փաշինյանի ձեռքերով է անում. ՊՆ զորամիավորումը պետք է պահանջի գրավոր հրաման. Սեյրան Օհանյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը Տավուշում է:
Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ սահմանազատում չի իրականացվել, և ՀՀ իշխանությունները միանգամից սահմանագծում են իրականացնում, որն իր մեջ վտանգ է պարունակում:
«Ամենակարևոր վտանգը կայանում է նրանում, որ այստեղ չեն նշվում այն սկզբունքները, որի շուրջ պետք է իրականացվի այդ ամբողջ գործընթացը: Իսկ սկզբունքներից ամենակարևորն այն է, որ ապագա ճշգրտված սահմանները չեն կարող հանդիսանալ հետագա լարվածության, սադրանքների, ապակայունացման առիթ: Եվ եթե ուզում ենք դա չլինի, առաջին հերթին Ադրբեջանը պետք է դուրս գա  ՀՀ այն տարածքներից, որն ինքը  զբաղեցրել է 200 քկմ-ի չափով, որից հետո պիտի  իրականացվի սահմանագծում»,- շեշտել է Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը պարտադրում է Հայաստանին այս գործընթացը՝ հաշվի առնելով և՛ գործընթացի հատվածականությունը, և՛ ժամկետների սահմանումը:

«Ապրիլի 19-ի հայտարարությունում նշվում է ժամկետ՝ մինչև  մայիսի 15-ն ավարտել սահմանազատումը և անցնել սահմանագծման: Եթե մենք ունենք վեճ, մենք կարո՞ղ ենք ասել, թե դա երբ կավարտվի: Ինչո՞ւ ենք նշում այդքան հապճեպ ժամկետ: Այս փաստերը խոսում են այն մասին, որ հակառակ կողմը պարտադրում է»,- ընդգծել է Սեյրան  Օհանյանը՝ հիշեցնելով, որ դեռ սրանից առաջ Ադրբեջանն իր հարձակողական գործողություններով, փաստացի մեր սահմաններից ներս սահմանագծում էր իրականացնում, գծում էր իր սահմանը:

«Այսօր Ադրբեջանը շարունակում է իր սահմանագծման գործընթացն արդեն ՀՀ իշխանությունների, Նիկոլ Փաշինյանի ձեռքերով»,- շեշտել է նա:

Ինչ վերաբերում է Տավուշում սահմանագծման գործընթացի համատեքստում անվտանգության խնդրին, ապա, ՀՀ պաշտպանության նախկին նախարարի խոսքով, խախտվում է ամբողջ պաշտպանության համակարգը, որը կարող է հետագայում իրական հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման:

Անդրադառնալով կոնկրետ զորամիավորման անելիքին, Սեյրան Օհանյանը նշել է, որ նա  իր պարտականությունները պետք է կատարի:

«Նրանք մեր սահմանների պաշտպանության համար են նախատեսված, ոչ թե մեր սահմանները հանձնելու,- ընդգծել է նախկին նախարարը և շարունակել,- Այս ամենը ապօրինի գործողություններ են, ուստի նրանք պետք է պահանջեն գրավոր հրաման, որովհետև այդ գրավոր հրամանները հետագայում ՀՀ իշխանությունների համար քրեական հետապնդման առիթ են հանդիսանալու»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan