«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին

Դիտել նաև
Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները
Տավուշում նոր միակողմանի զիջումներ են սպասվում
Այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվելու
«Կարմիրբերետավnրը խլել է քաղաքացnւ hեռախnuը, ջնջել տվյալները, վնասել». «Տավուշը հանուն հայրենիքի»
Կառավարության շենքից մեզ շնորհակալություն էին հայտնում. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
YerevanToday-ի լրագրողը Տավուշ կատարած այցի շրջանակներում նկատել է Ոսկեպարի հատվածում ադրբեջանական մի հենակետ, որը գտնվում է նախկին հայկական դիրքի հատվածում:
Տեղացիների հետ զրույցից պարզեցինք, որ դա հայկական «Նոր տարի» դիրքն է: «Էս դիրքը ուղղակի նվեր տվին: Չափագրումներով իրենց (նկատի ունի Ադրբեջանի) տարածքի մեջ չէր մտնում: Չափագրումների ավարտից մոտ 20-25 օր անց տվեցին»,- ասաց մեր զրուցակիցը:
Բացի այդ, արձանագրեցինք նաև, որ Կիրանցի հատվածում նոր կառուցվող ճանապարհը ևս Ադրբեջանի նշանառության տակ է: Բայց, քանի որ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին «զրկել է» կրակելու լեգիտիմ իրավունքից, համաձայն իրենց, անհանգստանալու կարիք չկա:
Եթե վտանգ հայտնվի, կառավարությունը, ըստ երևույթին, ծառեր կտնկի։