«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Իրանում ընտրությունների արդյունքները վճռորոշ կլինեն երկրի ապագայի համար

Իրանցիներն ուրբաթ օրը քվեարկել են նոր նախագահի օգտին։ Ընտրությունների երկրորդ փուլ են անցել  «բարեփոխիչ»  Մասուդ Պեզեշկիանը և Գերագույն առաջնորդի պահպանողական հովանավորյալ Սաիդ Ջալիլին։ Ընտրություններին մասնակցությունը կազմել է մոտ 40 տոկոսը, 61 մլն-ից  մասնակցել է ընդամենը  24,5 միլիոնը։

Այս ընտրության անսպասելին այն էր, որ երկրորդ փուլ չանցավ այդ երկրի խորհրդարանի նախագահն՝ Բաղերին, որին գրեթե բոլորը կանխատեսում եին ընդհանրապես հաղթանակ այս ընտրություններում:

Սակայն նա հավաքեց ձայների ընդամենը 15 տոկոսը, մինչդեռ նրա մրցակիցները հավաքեցին մեկը 44 տոկոս ( Պեզեշկիանը), մյուսը՝ 40 (Ջալիլին):

Այսպիսով, ամենաշատ ձայները հավաքեց  «բարեփոխիչ» Մասուդ Պեզեշկիանը: Թեև պարզ էր, որ պահպանողականները հանդես էին գալիս մի քանի թեկնածուներով, և այդ իսկ պատճառով  նրանց ձայները բաժանվեցին հենց այդ թեկնածուների միջև:

Եթե երկրորդ փուլում մասնակցությունը լինի այնպիսին, ինչպիսին էր առաջին փուլում, ապա Ջալիլիի հաղթանակը կլինի գրեթե կանխորոշված: Սակայն չի բացառվում, որ ոգևորված այսպիսի արդյունքներով, այդ երկրի դժգոհ զանգվածը առավել ակտիվ մասնակցի ընտրությունների երկրորդ փուլում և իր ձայնը տա Պեզեշկիանին:

Ավելին, փորձագետների հաշվարկներով, եթե վերջինիս հաջողվի համոզել, որ բնակչությունը ավելի ակտիվ մասնակցի ընտրություններին և այդ ցուցանիշը հատի 60 տոկոսի սահմանը,ապա Պեզեշկիանի հաղթանակը կլինի գրեթե անխուսափելի:

Այսինքն, պահպանողականներին շահավետ է, որ մասնակցությունը ավելի քիչ լինի, քան 60 տոկոսը, որպեսզի երկրի ներսում մեծ ցնցումներ չլինեն, և հաղթանակ տանի իրենց թեկնածուն:

Շատերը սխալմամբ կանխատեսում են, թե իբր այս ընտրությունները մեծ նշանակություն չեն ունենա Իրանի զարգացման ուղու վրա, քանի որ այդ երկրում նախագահը չի որոշում երկրի զարգացման ուղին:

Սակայն դա պարզամիտ մոտեցում է, քանզի երկրի նախագահի ընտրությունը կարող է անուղղակիորեն վճռական ազդեցություն ունենա այդ երկրի զարգացման վրա:

Բանն այն է, որ երկրի հոգևոր առաջնորդը՝ Ալի Խամենեին 85 տարեկան է, և հեռու չէ այն օրը, երբ գալու է նրա փոխարինողը:

Սակայն ո՞վ կարող է լինել նրա փոխարինողը: Մինչ Ռաիսիի մահը գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ դա լինելու էր Ռաիսին:

Այսօր նման համարժեք գործիչ կարող է լինել Ջալիլին, ով մասնակցում է այս ընտրություններում: Եթե նա հաղթեց այս ընտրություններում, ապա կասկած չկա, որ նա էլ կփոխարինի Խոմենին, նրա մահից հետո:

Իսկ եթե Ջալիլին պարտվեց այս ընտրություններում, այն էլ Պեզեշկիանին, ապա նա չի կարողանա հավակնել  երկրի հոգևոր առաջնորդի դերին, քանի որ չի կարող երկրի հոգևոր առաջնորդը, ով ղեկավարում է երկիրը և նախագահին, ավելի փոքր վարկանիշ ունենա, քան իր ենթական՝ նախագահը:

Դրանից հետո երկրի քաղաքական համակարգը կարող է ցնցվել այդ փաստից:

Եթե դա չի կարող դառնալ Ջալիլին, հնարավոր պարտությունից հետո, ապա Ալի Խոմենեի տեղը բաց կմնա, որին հավակնում է նրա որդին:

Իսկ եթե այդ պաշտոնում ընտրվի Խոմենեի որդին, ապա դա կնշանակի իշխանության ժառանգականության հաստատում, որը խորապես հակասում է այդ երկրի չգրված օրենքներին՝ 1979 թվականի հեղափոխությունից հետո:

Մյուս կողմից հոգևորականների շրջանում այլ ազդեցիկ մարդ չի մնացել, ով կհավակներ այդ պաշտոնին: Իսկ մի պայմանում, երբ երկրի նախագահ դառնում է «բարեփոխիչների» ճամբարի ներկայացուցիչ, ապա այդ երկրի հետագա   քաղաքական ցնցումները կդառնան գրեթե անխուսափելի:

Մանավանդ, որ Պեզեշկիանը հպարտանում է, որ պատկանում է այդ երկրի ազգային փոքրամասնությանը ( հայրը ադրբեջանցի է, մայրը քուրդ), ինչը իր հերթին կարող է ազգային զարթոնք առաջացնել այդ երկրի ազգային փոքրամասնությունների  միաջավայրերում:

Այնպես  որ, այսօրվա թվացյալ կայուն իրավիճակը Իրանում  կարճ ժամանակ անց կարող է կտրուկ փոխվել, եթե ընտրությունների երկրորդ փուլում  հաղթի Պեզեշկիանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>