Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛ (տեսանյութ)
18
«Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս Մեր նվազագույն խնդիրը Գյումրիում ՔՊԿ-ի իշխանազրկումն է․ «Մայր Հայաստան»-ի քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան (տեսանյութ) «Գյումրեցին հստակ գիտի, որ պիտի միանանք, որ փոխենք»,- Կարեն Սիմոնյան Նիկո՛լ, եթե ռիսկ ունես, գլուխդ բնից հանի՛, արի՛, գյումրեցիներին ներկայացի. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի նախընտրական հավաքը Գյումրիում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հ2-ի անդրադարձը՝ Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքին Տրանսպորտի թանկացման դեմ բոյկոտը շարունակվում է Ապարանում հայտնի «Գնթունիք» սուպերմարկետի աշխատակիցների վիճաբանությունը վերածվել է ծեծկռտnւքի․ մեկ հոգի ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց Գիտեն, որ վատ բան են արել, միայն չգիտեն ինչ պատիժ են ստնալու․ «Կարճ ասած» «Գյումրին սեր է, հաղթանակը` մոտալուտ»,-Կարեն Սիմոնյան Թրամփի խորհրդական. Հաջիևին ասացի՝ մենք պետք է ազատենք բանտարկյալներին, վերջնականացնենք այս խաղաղության համաձայնագիրը Ստախո՛ս, փաստաթուղթը հրապարակի՛ր․ Սրբազանը՝ Փաշինյանին Գյումրու ընտրությունները ոչ միայն քաղաքային, այլ նաև աշխարհաքաղաքական նշանակություն ունեն․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ոստիկանության բաժիններում ծեծն ու խոշտանգումը դարձել են օրինաչափ երևույթներ․ Վարդուհի Սարգսյան Գյումրու քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը դրամահավաք է իրականացնում Նիկոլ Փաշինյանի պապային նվիրված... ֆուտբոլային հուշամրցաշար է անցկացվել Վարդան Ղուկասյանը հանդիպում է ընտրողներին Փաշինյանի վարչախումբը մանդատ չունի հայ ժողովրդի ապագան կանխորոշելու. Դիվանագետների համահայկական խորհուրդ Բոյկոտ` տրանսպորտի սակագնի թանկացման դեմ «Մայր Հայաստան»-ի նախագծի քննարկման նիստից առաջ (տեսանյու Գյումրու «Երեխաների տուն» մանկատանը հայտնաբերվել է 13 տարեկան աղջնակի մարմին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) 5-րդ ալիքի ռեպորտաժը Գյումրիում «Մայր Հայաստան»-ի նախընտրական մեծ հավաքի մասին Գյումրու կենտրոնում ծանոթացնում ենք «Մայր Հայաստանի» ծրագրերին. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Արթիկ» ՔԿՀ խցերից մեկում հայտնաբերվել է 49-ամյա կալանավորի մարմին Գուցե իսկապե՞ս արժանի ենք … Կարեն Սիմոնյանի հետ շփվում ենք գյումրեցիների հետ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Փաշինյանը մեկ օրում ՀՀ պետական պարտքն ավելացրել է ավելի շատ, քան Քոչարյանը 10 տարում. Մեսրոպ Եսայան Ամեն անգամ Փաշինյանը շոկի է ենթարկում բոլորին` կատարելով թշնամու ամենաաներևակայելի պահանջները. Արա Պողոսյան Գյումրին իր խոսքն ասաց․ Միացի՛ր, որ փոխենք (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին պետք է թղթի կտոր, որի վրա ուղղակի խաղաղություն բառը լինի․ Արթուր Խաչատրյան «Հայկական ավիուղիներ»-ը ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում Միացի՛ր, որ փոխենք, Գյումրի՛ (տեսանյութ) Ամբողջ աշխարհը հետևելու է այդ ընտրությանը, որի ելքը շատ բան է կանխորոշելու Հայաստանի ներսում և Հայաստանից դուրս Աբովյան քաղաքում տղամարդու դի է հայտնաբերվել

Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ)

Ի՞նչ են ակնկալում արևմտյան գործընկերները Փաշինյանից:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Տևական ժամանակ է ինչ մարդու իրավունքների պաշտպանությունն Արևմուտքի համար հայտարարված առաքելությունից վերածվել է քաղաքական ճնշման լծակի։ Արևմուտքում ստեղծվել է մի ամբողջ «վարկանիշավորման» համակարգ։ Գնահատվում է ամեն ինչ՝ սկսած «ընտրությունների թափանցիկությունից և մրցունակությունից» մինչև պետական կառավարման համակարգի ներառականություն։ Եթե կոնկրետ երկրի իշխանությունը լոյալ վերաբերմունք չի ցուցաբերում արևմտյան վերնախավի քաղաքական և տնտեսական գործունեությանը, ապա այն երկրները, որոնք իրականում ղեկավարում են վերոհիշյալ «վարկանիշավորման» համակարգերը, սկսում են խեղդել անցանկալի կառավարություններն ամեն տեսակ վարկանիշներով։

Ավելին, ամբողջ աշխարհում ստեղծվել են տարբեր կառույցներ, որոնք օրինականացնում են հետախուզական տվյալները, անհրաժեշտ նարատիվները մտցնում հանրային դիսկուրս և «արտահոսքեր կազմակերպում» քաղաքական շահարկումների համար անհրաժեշտ տեղեկատվություն տալով հասարակություններին։ Խոսքն այնպիսի կառույցների մասին է, ինչպիսիք են OCCRP (Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության ուսումնասիրության կենտրոն), «Reporters Without Borders», «Bellingcat», «Freedom house» և այլն։

Այս կազմակերպություններից յուրաքանչյուրն ունի իր գործընկերներն աշխարհի այս կամ այն տարածաշրջանում. Ռուսաստանի ФБК-ից մինչև Ուկրաինայի «Շաբաթվա հայելի»։ Եվ հենց այն պահին, երբ Արևմտյան էլիտաներն ուզում են կոնկրետ ինչ-որ բան ստանալ այս կամ այն իշխանությունից, միացվում է «վարկանիշավորման» համակարգը և հրապարակվում է կոմպրոմատների անհրաժեշտ չափաբաժինն այս կամ այն երկրի, այս կամ այն քաղաքական գործչի վերաբերյալ։

Պարզ օրինակ. երբ Ուկրաինայի արևմտյան գործընկերներին պետք էր հեռացնեին Ալեքսեյ Ռեզնիկովին երկրի պաշտպանության նախարարի պաշտոնից, 2023 թվականի հունվարին համացանցում հայտնվեց տեղեկություն, որ Ուկրաինայի Զինված ուժերում հսկայական անօրինական սխեմաներ են իրականացնում զինվորականների համար սնունդ մատակարարելու առումով։

Օրինակ՝ հրապարակված փաստաթղթերից հայտնի է դարձել, որ Ուկրաինայի զինված ուժերի համար ձեռք բերված ձվի գները կազմել են 17 գրիվնա մեկ հատի համար (մինչդեռ Կիևի ստանդարտ խանութում մանրածախ գինը կազմում էր մոտ 7 գրիվնա մեկ հատի համար), կարտոֆիլը՝ 22 գրիվնա կիլոգրամի համար (խանութում՝ մոտավորապես 8-9 գրիվնա) և այլն։ Արդյունքում՝ Ռեզնիկովը հեռացվեց զբաղեցրած պաշտոնից, թեև բոլորին պարզ է, որ հիմնական խարդախությունները և «գորշ սխեմաները» գործում են ոչ թե սննդամթերքի, այլ զենքի գնման ժամանակ: Ավելին, պարզ էր, որ «գորշ սխեմաները» գործում էին 2022 թվականի փետրվարից։
Կարող եք հարցնել՝ ի՞նչ կապ ունի Հայաստանն այս ամենի հետ։ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անցած շաբաթ հրապարակեց իր «Ազգերը տարանցման մեջ 2024» տարեկան զեկույցը, որում նշվում էր Հայաստանում ժողովրդավարական կառավարման ազգային վարկանիշի անկում։ Հայաստանում ժողովրդավարության գնահատականը 3.11-ից նվազել է 3.07-ի»,- նշվում է փաստաթղթում։

«Քաղաքացիական պայմանագրի» ընտրարշավի համար գումար (խոսքը 2023 թվականին Երևանի քաղաքապետի ընտրարշավի մասին է) փոխանցած մարդկանց մեծ մասը տեղյակ չէին իրենց անունից արված նվիրատվություններից, կամ նվիրաբերել էր իր ստացած եկամտից ավելին։ Բացի այդ, նվիրատվությունների իրականացման գործում ներգրավված էր «Հայէկոնոմբանկ»-ը, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։

«Մտահոգիչ է, որ իրավապահ մարմիններն այս հրապարակումներում օրենքի խախտման տարրեր չտեսան, Դատախազությունն՝ իշխող կուսակցության հետ համերաշխ, հերքել է դրանք։ Առավել տագնապալի է այն, որ իրավապահ մարմինները հանեցին իշխող ուժի դեմ ուղղված բոլոր մեղադրանքները, իսկ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց, որ իր կուսակցությունը ոչ մի օրենք չի խախտել»,- նշում է Freedom House-ը:
Խոսքը OCCRP-ի հետաքննության մասին է, ըստ որի՝ Հայաստանի իշխող կուսակցության գրառումներում առկա նվիրատվությունների բնույթը հարցեր է առաջացրել դրամական միջոցների աղբյուրի վերաբերյալ, քանի որ «ՔՊ»-ին միջոցներ նվիրաբերողներից շատերը նույնիսկ չգիտեին այդ մասին։

Ակնհայտ է, որ 2018 թվականից ի վեր սա ամենավառ կոռուպցիոն սկանդալը չէ՝ կապված Փաշինյանի և նրա ղեկավարած կուսակցության և կառավարության հետ (հիշեք ծխախոտի մաքսանենգության պատմությունները, հարյուրավոր պետական գնումներ առանց մրցույթի մեկ աղբյուրից, խոշոր ընկերությունների (Վիվա ՄՏՍ-ից մինչև Լիդիան Արմենիա և այլն) բաժնետոմսերի իբր նվերներ՝ պետությանը, սակայն հենց «ՔՊ» քարոզարշավի վրա է ուշադրություն դարձրել Freedom House-ը և իջեցրել Փաշինյանի «ժողովրդավարության բաստիոնի» վարկանիշը։

Ավելի տրամաբանական է ենթադրել, որ Արևմուտքն ակնկալիքների մի ամբողջ շարք է կուտակել Ն. Փաշինյանից, և օգտագործելով «մտրակի և բլիթի» մեթոդը՝ մի կողմից Բրյուսելում խոստացել է համապատասխանաբար 270 + 65 միլիոն եվրո և դոլար, իսկ մյուս կողմից հրապարակավ մատնացույց են արել փաշինյանական կառավարության մեղքերը, ինչով նեղացրել են նրա համար «մանևրելու տեղը»։

Արևմուտքում Հայաստանից շատ հստակ ակնկալիքներ կան՝ երկրից ռուսական ռազմական ներկայության դուրսբերում, հայ-իրանական սահմանի վերահսկողության փոխանցում երրորդ կողմին։ Իսկ Freedom House-ի հրապարակումը հուշում է, որ Արևմուտքի սպասելու ժամանակը սպառվում է…

Մտածե՛ք այդ մասին…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan