Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին
12
Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Գարեգին Երկրորդ Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը և հայ ժողովրդից գողացված Եռատոնը «HABEMUS PAPAM» ընտրուեցաւ կաթոլիկների նոր քահանայապետը` Լեւոն ԺԴ Պատերազմ Արցախում
Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Քաղաքականության մեջ պահ կա, այն մոտենում է. Վարդան Հակոբյան Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ «Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով «Մեր Շուշին որպես երդում պիտի լինի ամեն հայի սրտում». Մանե Գրիգորյանը Շուշիից լուսանկարներ է հրապարակել ՔՊ-ից հեռացվածները այս պահին վարչապետի թեկնածու չունեն Քարերի ու խողովակների արանքում վիրավոր տղա է հայտնաբերվել Ադրբեջանական կրակոցներից երեկ երեկոյան վնասված տանը դեպքի պահին ոչ ոք չի եղել Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը թիմակիցների հետ այցելեց Մայր Հայաստան հուշահամալիր (լուսանկար) Կարեն Սիմոնյանը և թիմակիցները այսօր մասնակցեցին հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառմանը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի հրավերով Ի՞նչ պատվեր էր տվել Ալիևը․ «Կարճ ասած»

Առանց կրակոցի դիրք է հանձնվել․ իսկ պատերազմը կանխատեսվում է տարեվերջին. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Այսօր Հայաստանում ժողովրդավարության վերաբերյալ ֆորում էր։ Ելույթներ եղան, ԵՄ դեսպան, ԱՄՆ դեսպան, բնականաբար՝ ժողովրդավարության բաստիոնչին և այլն։ Գիտե՞ք, Հայաստանում ֆորում անել ժողովրդավարության մասով, ծիծաղելի է։ 20 օր առաջ մեր երկրում տեղի ունեցան սարսափելի իրադարձություններ․ քաղաքացին ոստիկանության պատճառով կորցրեց ձեռքը, 100-ից ավելի մարդիկ ընկան հիվանդանոց։ Հայաստանում ԵՄ անդամ  բազմաթիվ երկրների դեսպանատներ կան, ԵՄ դեսպան կա, ոչ մեկ ձայն չհանեց, բացի ԱՄՆ դեսպանից, որը մի կարճ բան ասաց՝ մեղադրելով ցուցարարներին․ ու էդքանից հետո երես ունեն ելույթ ունենալ ու խոսել ժողովրդավարությունից։ Այս ընթացքում մենք առնվազն 10 դեպք գիտենք, որ լրատվամիջոցին, լրագրողին բռնության են ենթարկել, ոստիկանությունը նռնակ է նետել հատուկ լրագրողների ուղղությամբ, օպերատոր կա, որ մինչև հիմա բուժում է ստանում, Նիկոլը խոսում է, որ լրագրողների նկատմամբ բռնություններն անցյալում են։ Ընդդիմադիրները ստիիպված են հյուրանոցից հյուրանոց ման գալ, որ հավաք անելու համար դահլիճ գտնեն, որովհետև վախենում են տրամադրել, Նիկոլն ասում է, որ այդ խնդիրը անցյալում է։ Ընդդիմադիր թեկնածուն ընտրվում է համայնքապետ, կալանավորում են, որ նոր ընտրություն լինի, ՔՊ-ական ընտրվի, Նիկոլն ասում է՝ ընտրություները ժողովրդավար են, ժողովուրդն է որոշում։ Ոստիկանը ջարդում է քաղաքացուն, թևը պոկում Նիկոլն ասում է ոստիկաններն արժանի են պարգևավճարի և այլն։ Այս բռնությունները, բռնաճնշումները աչքի առաջ ունենալով, որոնք ընդամենը երեկ են տեղի ունեցել, կազմակերպել ժողովրդավարության համաժողով ու ասել՝ տպավորված ենք շոշափելի առաջընթացով, չասեմ ինչ է, որովհետև եթե իրական բառը ասեմ, հաղորդումը ՀՌՀ-ն կփակի։

Ուստի անիմաստ է անդրադառնալ ժողովրդավարության համաժողովին։ Եթե ԵՄ գրասենյակի դիմաց ոստիկանը քաղաքացուն գնդակահարի, նրանք ասելու են՝ ողջունում ենք ոստիկանության բարեփոխումենրը։ Վերջին երկու տարում հիմնական բռնությունները տեղի են ունեցել կառավարական ամառանոցների մոտ, որը ԵՄ գրասենյակի քթի տակ է․ վստահ եմ՝ պատուհաններից նկարել են, բայց էդ կադրերն արխիվներում են պահում, մի օր հաստատ պետք կգա, բայց ոչ հիմա։ Որովհետև հիմա Նիկոլն իրենց պետք է, տարածաշրջանային անվտանգային սիստեմի քանդումը ավարտին չի հասցրել, հլը Ռուսաստանի հետ թշնամի չի դարձել, հլը ԵՄ-ի հուսալի գործընկեր Ադրբեջանին չի հանձնել այն ամենը, ինչը պետք է։ Դրա համար էլ քաղաքացիների կյանքի ու առողջության վնասումի նման «մանր» բաների վրա աչք են փակում։

Այսօր կխոսեմ այն մասին, որ Ադրբեջանին են հանձնվում վերջին դիրքերը, որոնք բարձունք էին և մեզ հնարավորություն էին տալիս վերահսկում իրականացնել։ Մեր տեսախցիկը ֆիքսել է, որ Ոսկեպարի հատվածում հենց հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին։ Այժմ այդտեղ ծածանվում է Ադրբեջանի դրոշը, հայկական դիրքից ու հայկական դրոշից քիչ հեռավորության վրա։ Քանի որ Հայաստանում շատ հատվածներից է ադրբեջանական դրոշը երևում, քաղաքացիները դրան ուշադրություն չեն դարձրել, իսկ զինվորականները լռում են։ Չափագրումից 20-25 օր անց հայկական տարածքում գտնվող դիրքը զիջվում է  Ադրբեջանին։ Սա, կրկնում եմ, այն վերջին դիրքերից էր, որտեղ հայկականն ավելի բարձր էր։ Այժմ Ադրբեջանը լիովին վերահսկողի դերում է։ Մեր պաշտպանական բնագծերն ամբողջությամբ թուլացրել են։ Եվ սա այն դեպքում, երբ հենց իրենք են կանխատեսում պատերազմ նոյեմբերի վերջին։ Այսինքն, մի կողմից կանխատեսում են պատերազմ, մյուս կողմից հանձնում են։

Էսօր Մհեր Գրիգորյանը հայտնում է, որ առաջիկայում նոր կավարտեն սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգի համաձայնեցման գործընթացը, նախագծերը նոր են իրար փոխանցել։ Տասնյակ հեկտարներ եք հանձնել, դիրքեր եք հանձնել առանց էդ համահամաձայնությունների՞։ Բա լավ, բա համաձայնեցնելուց հետո՞ ինչեր կհանձնեք։

Կա՞ որևէ բացատրություն, թե հանձնելուց, չափագրելուց, որոշելուց հետո ինչու եք հանձնել, նվե՞ր եք տվել, բոնո՞ւս է 4 գյուղը հանձնելու համար։ Չի բացառվում, որ պատասխանը հայտնի հիմար թեզն է՝ հանձնել ենք, որ պատերազմ չլինի։ Էդ պատրվակով են ամեն ինչ հանձնել։

Էս հանձնումներով հայկական գյուղեր են հայտնվում ադրբեջանի աքցանի մեջ, Ադրբեջանը վերահսկում է մեր գյուղերը, մեր քաղաքները, Իջևանը, Ալավերդին, Վանաձորը, մեր ճանապարհն է նրանց դիտակետում, մեր ենթակառուցվածքներն են հսկելու։ Եվ վերջապես՝ մեր գյուղերին կպած են։ Հայաստանի վրա պատերազմ են կանխատեսում սրանք․ էդ պատերազմը ո՞րտեղից է լինելու․ մեր հողերից․ Ադրբեջանը գրավել է մեր հողերը ու մեր հողերից հարձակվելու է մեզ վրա։

Երևանում որ միտինգ է լինում, առաջինը պետական շենքերի մոտ են ոստիկաններ կանգնում, որ պաշտպանեն, Տավուշում պետական շենքերը թշնամու թիրախում են։ Սյունիքի բարձունքները հանձնել է, Տավուշի բարձունքները հանձնել է, Գեղարքունիքինը հանձնել է, Վայոց ձորինը հանձնել է, ամեն ինչ տվել է։ Քանդել է պաշտպանական բոլոր բնագծերը։ Ու խոսում է  ինքնիշխանությունից, անկախությունից, պետականությունից, ժողովրդավարության կոնֆերանս է անում։

Ասում են բնակիչներին Կիրանցումփոխհատուցում են տալիս իրենց տների, հողերի համար, բավականին մեծ գումար։ Քաղաքացղուն չես մեղադրի, որ գործարքի է գնում, վերցնում է փողը, գա քաղաք տուն առնի-ապրի, Ադրբեջանի դրոշից հեռու։ Բա վարելահողերը հանձնել ես, արոտավայրերը հանձնել ես, գերեզմանները հանձնել ես, ճանապարհները հանձնել ես, մնան ի՞նչ անեն։ Ստիպված փողը կվերցնեն կգան, հետո կսկսեք ասել ոնցոր արցախցիներին եք ասում՝ բա ինչի՞ փախաք եկաք։ Որ սաղ հանձնել ես, չես էլ պաշտպանում, բա ի՞նչ անեն։

ՔՊ-ականներն ասում են՝ ռազմական բալանսը խախտվել է, չենք կարող ուժի լեզվով խոսել, դրա համար Ադրբեջանին ենթարկվում ենք։ 4 տարի անցել է պատերազմից, պարգևավճար չտայիր, անկապ գործուղումները թարգեիր, անիմաստ ծախսերը թարկեիր, զենք առնեիր․ 4 տարի անցել ա, ինչի՞ չես վերականգնել բալանսը, ասում ես՝ մենք փողի պրոբլեմ չունենք։ Ասում են սաղ տանք, որ պատերազմ չլինի, տալիս են ու ասում են՝ նոյեմբերի 29-ին, որ Բաքվի գագաթնաժողովը պրծավ, կարող ա պատերազմ լինի։ Իրենք են հանձնել, որ պատերազմ չլինի, ու իրենք պատերազմ են կանխագուշակում։

Մի քանի օր առաջ Տավուշի հայկական դիրք էր, հիմա ադրբեջանական, էնքան անաղմուկ են վերցրել, որ պատահական ենք իմանում։ Գեներալներ ունենք, զինվորական գործից գլուխ հանողներ ունենք, ո՞ւր են, կուլ են տալիս, չէ՞, փող են աշխատում։ Լավ իսկ ժողովո՞ւրդը ինչ է մտածում սրա մասին։ Երկու օր վատ լուր չեք լսում սահմանից, մտածում եք վերջ, ամեն ինչ անցա՞վ։ Առանց մի պատրոն կրակելու դիրքերի են տիրանում։ Ասում էիք հող հանձնողին կհանձնենք հողին, ասում էի՝ մի անգամ հեղափոխություն ենք արել, ձևը սովորել ենք, լավը չեղավ, էլի կփոխենք։ Դե բա փոխեք։ Հնարավորություն է տվել մեկին գա իշխանության, որը Արցախից սկսած, մեր բոլոր սրբությունները, մեր արժեքները ու ինքնությունը դեռ տասնամյակներ առաջ կասկածի տակ էր դնում, ծաղրում էր, հիմա էլ իր ու հայ ժողովրդի թշնամիների ծրագրերը սաղ իրականացնում է։ Նիկոլը բերել է ադրբեջանցիներին մեր գյուղերի վրա, վաղը իրենք մեր տարածքից մեզ վրա են հարձակվելու․ նա արել է ամեն ինչ, որ եթե ինքը գնա, մեկ է՝ մեր քթի տակ թուրքերը լինեն։ Ու էս ամենը մի բանի պատճառով, որ Ալիևը չհրապարակի՞ Արայիկ Հարությունյանի հարցազրույցը, որովհետև էնտեղ Նիկոլի համար ավելի վտանգավոր բաներ կան, քան էն, որ հիմա հող է հանձնում ու ասում են դավաճան։

Կարճ ասած՝ Նիկոլն արդեն ապահովում ա էն, որ տապալվի Հայաստանի հաջորդ իշխանությունը։ Նիկոլը կգնա, բայց էդ բարձունքներից էլ թշնամուն ո՞նց ես հեռացնելու։

Թե բա Արցախը տանք հանգիստ ապրենք, Տավուշը տանք հանգիստ ապրենք, Սյունիքը տանք հանգիստ ապրենք․ եկեղեցին թուլացնենք, հանգիստ ապրենք, հերոսներին դատենք, հանգիստ ապրենք, ցեղասպանությունն ուրանանք, հանգիստ ապրենք․ է լավ, էդքանից հետո ո՞նց եք հանգիստ ապրելու։ Թե կարող եք՝ ապրեք»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan