Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից
11
Ժողովրդավարական ֆաշիզմ Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան Խուզարկել են Գեղամ Մանուկյանի տունը, որդուն՝ Տարոնին, ձերբակալել (ուղիղ) Աբու Դաբիում ընդլայնված հանդիպման մասնակիցները դուրս են եկել սրահից ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես դեմքը, ով երևի մտքում անընդհատ կրկնում է` «Մարտունին Ադրբեջան է և վե´րջ». Աբրահամյան Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը ԺՀՄԻԳ-ը տեղյակ է Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ առկա հակասություններին. հայտարարություն Պատերազմ Արցախում
Ժողովրդավարական ֆաշիզմ Ի՞նչ նոր հրահանգ ստացավ Փաշինյանը Ալիևից․ «Կարճ ասած» ԵՊՀ Աստվածաբանութան դեկան Անուշավան սրբազան Ժամկոչյանն ազատվել է աշխատանքից. 24news Հասկանո՞ւմ եք, որ սա տարածքային զիջում է. Հրանտ Բագրատյան ԵՊՀ-ում դադարեցրել են Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը. Էդուարդ Գալստյան Վերահաստատում ենք, որ վարչախումբը իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ դեմ. ՀՅԴ Պետրոս Ղազարյանից պահանջում ենք եթերում հերքել աղավաղված տեղեկատվությունը․ հայտարարություն ԱՄՆ-ն արձագանքել է ապաշրջափակման վերաբերյալ Երևանին և Բաքվին առաջարկ ներկայացնելու լուրերին Թուրքիան պաշտոնապես մտավ Հայաստանի տարածք․ Արթուր Խաչիկյան Թուրքիան շտապում է, Փաշինյանն օգնում է, իսկ ԱՄՆ-ը պատրաստվում է գումար աշխատել Հայաստանի հաշվին Ինչո՞ւ է այսօր Հայաստանում «ավելի մեծ պատիվ» ճաղերից այն կողմ լինելը. «Փաստ» Պետրոս Ղազարյանը վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը Ադրբեջանը կարճ ժամանակ ունի, հետո իրենով զբաղվելու են ՌԴ-ն ու Իրանը. քաղաքագետ (տեսանյութ) Ձեր երկրի մեջով անցնող ճանապարհը հանձնում եք չգիտեմ ինչ մասնավոր ընկերության, ու դա ինքնիշխանությո՞ւն է. Արա Պողոսյան Սա ակնհայտ ապօրինի հետապնդումների շարք է՝ ուղղված մեր կուսակցության դեմ. Իշխան Սաղաթելյան Գլխավոր դատախազը լծվել է նախաքննության փուլում Միքայել Աջապահյանի մեղադրանքը հրապարակային հիմնավորելու գործին. հայտարարություն Նռնականման առարկայի մեջ սիսեռի հատիկներ են․ առգրավված զենքերը օրինական են․ ՀՅԴ Հիմա էլ ծաղկի արտահանումն է դարձել անհնարին․ Գևորգ Ստեփանյան Փաշինյան-Ալիև հանդիպումը Թրամփին քծնելու ժեստ է. Ձյունիկ Աղաջանյան Կրկեսի շենք-շինություններն ու հողամասը բռնագանձելու համար Պետգույքի կառավարման կոմիտեն դատական վեճ է սկսել. Hetq.am Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը ՀՀ ԱԳՆ-ն՝ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպման մասին «Nike-ի զեղչի քարտով ո՞նց կարելի է պատրաստվել ահաբեկչության»․ Արթուր Սուքոյան Հայրենակիցները հայտնվել են անելանելի վիճակում (տեսանյութ) Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից «ԵՊՀ-ում դադարեցվել է Ազգալդյանի անվան մարտական պատրաստության ակումբի գործունեությունը»․ Էդուարդ Գալստյան Ստամբուլում շտկել են գրաֆիտին՝ Թալեաթի անվան վրա գրելով Թեհլերյանի անունը «Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան Առգրավել են օրինական զենքեր, հերթական շոուն է. Սերգեյ Հարությունյան «Կապկպված են նույն շղթայով». ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը վերից վար «փչացնում» իր թիմին. «Փաստ»

Աննա Հակոբյանը հավաքել էր հին ու նոր օլիգարխներին. 1 մլն դրամանոց ընթրիքի հետքերով

«Իմ քայլը» հիմնադրամն, ավելի կոնկրետ՝ Աննա Հակոբյանը, ապրիլի 14-ին նախաձեռնել էր «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» ընթրիքը։

Այս միջոցառմանը մասնակցելու, այն է՝ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար մուտքավճարը 1 մլն ՀՀ դրամ էր:

Նախօրեին համացանցում արդեն կադրեր հայտնվեցին, թե ինչպես են «կին գործարարները» գերթանկարժեք մեքենաներով ժամանում ընթրիքի վայր՝ «Արմաս» գինու գործարան։

Բայց իրականում, մեր տեղեկություններով, իր հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարելու Աննա Հակոբյանի նախաձեռնությունը ձախողվել է․ իրական գործարար կանանցից քչերն են արձագանքել նրա կոչին։ Եվ որպեսզի միջոցառումն ինչ-որ կերպ կայանա ու փորձեն խուսափել խայտառակ լինելուց, որոշել են «բերման ենթարկել» ՔՊԿ-ական իշխանության սրտի հին ու նոր օլիգարխներին՝ պարզապես նրանց կանանց տեսքով։

Մասնավորապես Աննա Հակոբյանի հետ 1 միլիոնանոց ընթրիքին մասնակցել է Սամվել Ալեքսանյանի, նույն Լֆիկ Սամոյի կինը՝ Շողերինա Մկրտչյանը, ով իր հետ տարել է նաև իր աղջիկներին, ազգականներին և ընկերուհիներին։

Գերթանկարժեք ընթրիքին մասնակցել է նաև «Մարիաննա» կաթնամթերք արտադրող ընկերության սեփականատիրոջ ընտանիքի կին անդամը, «Վիվառո» բուքմեյքերական ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանի կինը, ով ժամանել է շքեղ Maybach-ով։

Մեր տեղեկություններով՝ հյուրերի թվում են եղել նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինը, ՔՊԿ-ական օլիգարխ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դուստրը, «Նոր Հայաստան» հեռուստաընկերության սեփականատիրոջ կինը, եղել են այլ գործարարների կանայք ևս։

Ի դեպ, այս ընթրիքին Լֆիկ Սամոյի տիկնոջ հորդորով մասնակցել է նաև «Դան-Դեսերտ» քաղցրավենիքի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր կանանցից մեկը։ Ուշագրավ է, որ ըստ օդում կախված լուրերի՝ մինչ այդ նիկոլական հարկայինի աշխատակիցներին ուղարկած են եղել այդ ընկերություն՝ ստուգումների անվան տակ ճնշումներ գործադրելու։ Շողերինա Մկրտչյանը հուշել է, որ եթե Աննա Հակոբյանի հետ ընթրելու համար 1 մլն դրամ վճարեն ու մասնակցեն ընթրիքին, ապա այդպիսով ցույց կտան իրենց հնազանդությունն այս իշխանությանը և կխուսափեն ավելորդ խնդիրներից։

Ահա այսպես են օլիգարխիայի դեմ պայքարի լոզունգներով իշխանության եկածները օլիգարխների նոր որջ բուծում։

Հայկ Ուսունց
7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan