«Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում
![«Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության. դատն այսօր, 14:30-ին, Վարչական դատարանում](/timthumb.php?src=/disc/15-04-24/58d5e40bd3f02a371d590ee7947f311e.jpg&w=450)
Դիտել նաև
Նույնիսկ թուրքական թերթն է զգուշացնում, որ Հայաստանը դառնում է ԱՄՆ-ի մանրադրամը. Իսկ Հայաստանի քաղաքական դաշտի մեծ մասը դեռ լուռ է...
Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ
Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
Արցախցիները պետք է կոմպակտ բնակության վայր ունենան. Ռաֆայել Մարտիրոսյան (տեսանյութ)
Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը գրել է. ««Մայր Հայաստանն» ՝ ընդդեմ Տիգրան Ավինյանի ապօրինի երդմնակալության (լիազորությունների ապօրինի ստանձնման)
Հարգելի՛ երևանցիներ,
«Մայր Հայաստանի» որոշմամբ դատական հայցեր եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ, քանզի, այսպես կոչված, երդման արարողության ժամանակ Երևանի ավագանու քվորումն ապահովված չի եղել։ Մեր պահանջն է՝ ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ Երևանի քաղաքային համայնքի Երևան քաղաքի ավագանու 13.10.2023թ-ի Երևանի քաղաքապետի երդման արարողության հատուկ նիստը:
Մեր ներկայացրած հայցերից մեկով դատական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանում (հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23):
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման»։