Իշխան Զաքարյանի նկատմամբ երեք տարի առաջ հարուցված քրեական հետապնդումը դադարեցված է. Դատախազություն
Դիտել նաև
Ալիևի նոր հայտարարությունները ուղղված են ոչ թե խաղաղությանը, այլ միտված են հայկական գործոնի և ինքնության ոչնչացմանը. Սաղաթելյան
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի զույգ պալատների անդամների հետ
Առանձնակի կարևորել եմ Ադրբեջանում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը․ Իշխան Սաղաթելյան
«Ճիշտ խաչբառ»․ Վազգեն Սաղաթելյան
«Հեսա գոտին չգցելու համար մի 2 ամսով կկալանավորեն»․ Վազգեն Սաղաթելյան
Պատգամավոր Իշխան Զաքարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը, որ հարուցվել էր 2021 թվականի ընտրություններից հետո, դադարեցվել է: Թե ե՞րբ են իրավապահները նման որոշում կայացրել և ի՞նչ հիմքով, Գլխավոր դատախազությունը չի մանրամասնում։ «Ազատության» գրավոր հարցմանը պատասխանել են՝ Զաքարյանն առհասարակ որևէ քրեական գործով մեղադրյալի կարգավիճակ չունի:
2021 թվականին Իշխան Զաքարյանին մեղադրանք էր առաջադրվել փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու հոդվածներով: