«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
21
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Պատերազմ Արցախում
Մենք ո՛չ իրավական, ո՛չ մարդկային խոսելու բան չունենք. Բագրատ սրբազանը՝ ոստիկանապետին Երևանի Կապույտ մզկիթում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Սա վտանգավոր ժամանակ է նաև մեզ համար. Ստեփան Դանիելյան Ձեզ ո՞վ է իրավունք վերապահել քաղաքական որոշումներով Կիրանցում իրականացնել գաղտնի «սահմանազատում». Արման Թաթոյան Բա ասում էիք՝ ով մեր տարածքից մի միլիմետր տա՝ դավաճան է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բոլոր բերման ենթարկվածներն ազատ են արձակվել. Գառնիկ Դանիելյան Փաշինյանի ոստիկանների կողմից հարձակման է ենթարկվել ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը (տեսանյութ) Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ)

Ադրբեջանցիները լայնորեն լուսաբանում և ծաղրում են Փաշինյանի երեկվա մի խոսքը

Արդեն կարիք չկա լուսաբանել Փաշինյանի մտքերը, քանզի կարելի է կարդալ Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարների պահանջները Հայաստանի նկատմամբ և հասկանալ, թե ինչ են նրանք ուզում մեզնից:
Այն, որ Փաշինյանն իրենց ներկայացուցիչն է Հայաստանում, արդեն ոչ ոք գրեթե չի թաքցնում:
Բայց Փաշինյանի երեկվա բոցաշունչ ելույթում, անկախ իրենից, նրա շուրթերից դուրս թռավ հետևյալ միտքը. «…բոլոր այն տարածքները, որոնք պատկանում են Հայաստանին, պետք է լինեն Ադրբեջանի վերահսկողության տակ…»:
Իհարկե այդ խոսքից հետո, Փաշինյանը հայատարարեց, որ սխալվել է (այն էլ՝ դահլիճի, յուրային քպ-ականների արձագանքից դա կռահեց): Սակայն բոլորը գիտեն, թե ինչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի» (կամ՝ «ֆրեյդյան լեզվի սայթաքում»)  հասկացությունը:

            Ի՞նչ է նշանակում «լեզվի սայթաքում ըստ Ֆրեյդի»  հասկացությունը

Ֆրեյդը ենթադրում էր, որ թվացյալ աննշան և անիմաստ սխալ գործողությունները ծառայում են «անգիտակից ցանկությունների» իրականացմանը, լինելով փոխզիջումային կազմավորումներ, որոնք ստեղծվել են համապատասխան գիտակցված մտադրությամբ և անգիտակից ցանկության մասնակի միաժամանակյա կատարմամբ:
Նման իրավիճակները սովորաբար լինում են հոգեկան սթրեսի կամ արագ խոսելու կամ գրելու ժամանակ։ Այս երևույթն արտացոլում է մարդու «անգիտակցականը»։
Չնայած նրանց, առաջին հայացքից,  ակնհայտ անհեթեթությանը և անմեղությանը, Ֆրեյդը մերժեց նման գործողությունները որակել որպես չնչին, դրանց վերաբերվելով որպես հոգեբանորեն կարևոր երևույթի, չլուծված անգիտակից կոնֆլիկտների և ճնշված ցանկությունների արտաքին դրսևորում:

Այսինքն, եթե ճիշտ է Ֆրեյդը, իսկ որ նա ճիշտ էր, արդեն գիտականորեն ապացուցված է,  ապա կարող ենք ասել, որ Փաշինյանն այսօր գտնվում է խորը վախերի մեջ, իսկ Տավուշի գյուղերի հանձնումը նրա համար իդեա ֆիքս (մտասևեռում) է դարձել, քանի որ նա կախվածություն ունի ինչ-որ այլ հանգամանքից, որի մասին մենք չգիտենք:

Որպես վարկած կարող ենք ներկայացնել հետևյալ տարբերակները,-

Տարբերակ առաջին

Ալիևը Փաշինյանի վրա ունի կոմպրոմատ, որով նրան շանտաժի է ենթարկում: Վարկած կա, որ Արայիկ Հարությունյանի միջոցով, նա փաստեր ունի Փաշինյանի կոռուպցիոն  դրսևորումների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ օրեր առաջ հայտարարվեց, որ Արայիկ Հարությունյանը պետք է հանդես գար մի ինչ-որ հարցազրույցով, բայց այդպես էլ հանդես չեկավ: Կարելի է ենթադրել, որ Ալիևը Փաշինյանին շանտաժ է անում՝ դրա դիմաց փորձելով ստանալ զիջումներ:

Տարբերակ երկրորդ

Փաշինյանը մետաֆիզիկական վախ ունի ռուսներից և ամեն ինչ  ուզում է անել, որպեսզի Հայաստանի կապը Ռուսաստանից մաքսիմալ կերպով կրճատվի: Օրինակ, եթե Ռուսաստանից դեպի Հայաստան գազամուղը չլիներ, ապա Փաշինյանին հեշտ կլիներ համոզել հայ հասարակության մի «հատվածին», որ գազ Հայաստանը պիտի գնի, ոչ թե Ռուսաստանից, այլ Ադրբեջանից:
Օրինակ,Գագիկ Մելքոնյանը, այդ մտքի օվերտոնի պատուհանը արդեն բացել է:
Հասկանալի է, որ դրանից հետո Ադրբեջանը կկարողանար պահանջել Հայաստանից ամեն ինչ.Զանգեզուրը, ադրբեջանցիների բնակեցում Հայաստանում և այլն:

Անկախ նրանից, թե որ վարկածն է մոտ ճշմարտության, Հայաստանի հանրության նույնիսկ ամենահետամնաց հատվածն էլ է հասկացել, որ Փաշինյանը ոչ թե Հայաստանի ղեկավարն է այսօր, այլ՝ Ադրբեջանի ներկայացուցիչը, որ խնդիր է դրել երկրիը փուլային եղանակով կազմաքանդել:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan