«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան
![«Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, սխալ է և անթույլատրելի՛». Լևոն Քոչարյան](/timthumb.php?src=/disc/08-04-24/3e9dedd28e6d8f85981f5b6e1a45e2d0.jpg&w=450)
Դիտել նաև
Ռոբերտ Քոչարյանի դատական գործը, հնարավոր է, վերսկսվի
Հովհաննեսը պայքարող և հայրենասեր հայ երիտասարդի բացառիկ օրինակ էր. Ռոբերտ Քոչարյան
«Էս դիրքը ուղղակի նվեր տվին». Տավուշում հայկական դիրք է հանձնվել Ադրբեջանին
Այսօր սահմանազատման և սահմանագծման, Արցախյան օրակարգին վերաբերող հարցեր են քննարկվելու
ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան․ Sputnik
Խորհրդարանի «Հայաստան» խմբակցության պատգամավորները, խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ, այցելել են Տավուշի մարզի Նոյեմբերյանի շրջանի մի շարք բնակավայրեր: Պատգամավոր Լևոն Քոչարյանը իրենց այցի վերաբերյալ գրառում է արել իր ֆեյսբուքյան էջում և զետեղել մի շարք լուսանկարներ ու կարճ տեսանյութեր: Լևոն Քոչարյանը գրել է. «Երեկ այցելեցինք Տավուշի մարզի Կիրանց, Ոսկեպար, Բաղանիս գյուղերը: Այստեղ ապրում են մարդիկ, ովքեր սերունդներ ի վեր կապված են այդ հող ու ջրի հետ և հիմա չգիտեն, թե ինչ է լինելու իրենց վաղվա օրը:
Այն, ինչ ուզում է անել այս իշխանությունը, իսկապես սխալ է և անթույլատրելի՛»:
Արդեն մեկնաբանությունների դաշտում Լևոն Քոչարյանը նաև հավելել է. «Հակազդեցություն և դիմադրություն պետք է ձևավորել միաժամանակ երեք հարթության՝ տավուշյան, համահայաստանյան և համահայկական մակարդակների վրա:
Վերը նշված բոլոր ուղղություններով աշխատանքներն ընթացքի մեջ են:
Դրանցից մի քանիսը, որոնք պլանավորել ենք առաջիկա օրերին.
-Ազգային ժողովում հրատապ օրակարգով նիստ, հայտարարության նախագծի ներկայացում,
-Ազգային ժողովում խորհրդարանական լսումներ,
-աշխատանք միջազգային հարթակներում,
-մարզային հանդիպումների շարք,
- անվտանգության հարցերով մասնագիտական քննարկումների, ֆորումների կազմակերպում,
- համահայկական մասշտաբով իրազեկման եւ զորակցական ակցիաների իրականացում։
Մենք այս բոլոր մակարդակներում համատեղ ուժերով պետք է ձևավորենք իրական հակազդեցություն և համազգային դիմադրություն, որն ի զորու կլինի կոտրել չդադարող զիջումների շղթան և բեկել մեր ընթացքը»։
![](/disc/08-04-24/aedbe2e94c73eec089ad840b4f6e9265.jpg)
![](/disc/08-04-24/ff552ccb2aea3f53ee830ac6f4c6857a.jpg)
![](/disc/08-04-24/292065219c5849c9baff04a459cf7b44.jpg)