ՔՊ-ն շատ էժան և կեղտոտ քարոզչություն է սկսել իրականացնել «Մայր Հայաստան»-ի դեմ. Դերենիկ Մալխասյան Փաշինյանի ՔՊ-ի թեկնածու Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները Արցախից բացի էլ ի՞նչ հայկականն է Փաշինյանը համարում ադրբեջանական
26
Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան Գյումրեցիների ոգևորությունը ֆանտաստիկ է. քարոզարշավի 11-րդ օրը (լուսանկար) ՔՊ-ն ցուգցվանգի մեջ է․ գյումրեցիները նոր ուժ են ընտրելու. Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Միացի՜ր, որ հեռացնենք «Քաղաքացիական պայմանագրին», միացի՜ր, փոխենք «Մայր Հայաստանը» և Կարեն Սիմոնյանը շարունակում են հանդիպումները Գյումրիում «Մայր Հայաստանի» քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը հանդիպում է գյումրեցիների հետ (ուղիղ) «Մայր Հայաստանն» իրազեկման երթ է իրականացնում Գյումրիում (ուղիղ) ՔՊ-ն Գյումրիում «պայթելու է»․ Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Արցախցիների կազմակերպած հանրահավաքը սկսել է անհանգստացնել իշխանություններին Իրավապահները մտել են Էջմիածնի քաղաքապետի տուն ու խուզարկություն սկսել Գյումրի, միացի'ր, որ փոխենք (տեսանյութ) «Հայաստանյան իշխանության քաղաքական վարքագիծն Ադրբեջանին նոր արկածախնդրության է մղում»,-Տիգրան Աբրահամյան Փաշինյանը սկսել է պատգամավորներին՝ ծննդյան օրերին Չարենցի «Երկիր Նաիրի» վեպը նվիրել Աշխարհաքաղաքական տեսանկյունից՝ սա փոքր ու ժամանակավոր պատուհան է, այդ թվում՝ երկրի ներսում ազգային իշխանությունը վերականգնելու համար «Ֆեյք տարածող» Չախոյանը հեղինակազրկել է իշխանությանը Սրբուհի Գալյանը հասել է վարչության պետերին Հինգ գիշեր է` սարսափի մեջ ենք. Սյունիքի Խոզնավար ու Խնածախ գյուղերի բնակիչները հաստատում են, որ կրшկnցներ կան Փաշինյանի հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ Վարչական շրջանի պատասխանատուն խաբում է՝ ասելով, թե դպրոցականի համար ձեռնտու է գնել 7200 դրամանոց փաթեթը. Թադևոս Ավետիսյան Ներկայումս Ադրբեջանը վերախմբագրում է Հայաստանին իջեցվող պահանջների հերթական խմբաքանակը. Աբրահամյան Լուսավոր Սարիկը հագել է ՔՊ-ի կոստյում. Արմենուհի Կյուրեղյան Մոսկվան և ԱՄՆ-ն պայմանավորվել են քայլեր ձեռնարկել ՌԴ-ի և Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին հարվածները 30 օրով դադարեցնելու ուղղությամբ Արայիկ Հարությունյանը բոլոր քայլերը համաձայնեցնում էր Հայաստանի հետ․ Դավիթ Մելքումյան. Alphanews.am Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը․ ՊՆ Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Պատասխան տալու ժամանակը․ «Կարճ ասած» էստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, Ավինյանի հետ կապ ունեցող՝ ծառ ներմուծող ընկերություններ կան․ Սուքիասյան (տեսանյութ) Այն ջրաղացին ենք ջուր լցնելու, որն իրական Գյումրու զարգացում է բերելու. Կարեն Սիմոնյան Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրшկոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը. ՊՆ Կադաստրի կոմիտեի և ՊՆ պաշտոնյաները մեղադրվում են ապօրինի վարձատրություն և կաշառք ստանալու մեջ Սարիկը հայտարարել է, որ Գյումրի այցելելու իրավունք պետք է ունենան միայն ՔՊ անդամատոմս ունեցողները. Գառնիկ Դանիելյան Մեր քաղաքը սոցիալական արդարության խորհրդանիշ ենք դարձնելու․ Ռուբեն Մխիթարյան Երևան-Սևան մայրուղում վրաերթի է ենթարկվել մի տղամարդ, ում որդին երեկ է նույն վայրում մահացու վրաերթի ենթարկվել Գնում ենք մեծամասնություն վերցնելու` ակնկալելով բոլոր ընդդիմադիրների աջակցությունը. Սիմոնյան ՔՊ-ն շատ էժան և կեղտոտ քարոզչություն է սկսել իրականացնել «Մայր Հայաստան»-ի դեմ. Դերենիկ Մալխասյան Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Գերիների, անհետ կորածների հարազատները կշրջափակեն Փաշինյանի ամառանոցը Գյումրեցիների ոգևորությունը ֆանտաստիկ է. քարոզարշավի 11-րդ օրը (լուսանկար)

Ապրիլի 5-ի հանդիպումից հետո սկսվելու է Հայաստանի փլուզման, տարածքների կորստի և նոր՝ 21-րդ դարի ցեղասպանության գործընթացը

Նիկոլ Փաշինյանը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը կհանդիպեն ապրիլի 5-ին Բրյուսելում՝ համաձայնեցնելու Երևանի եվրոպական  ինտեգրման պայմանները: Միջոցառման նախապատրաստման շրջանակներում կողմերը քննարկելու են  Արևմուտքից Հայաստանի անվտանգության երաշխիքների «խոստումները», ինչպես նաև՝ ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթաց սկսելու հնարավորությունը:

Այս գեղեցիկ ձևակերպումների հետևում թաքնված են իրական նպատակները:

Արևմուտքը Փաշինյանի ձեռքերով ուզում է կազմաքանդել Հայաստանը, որպեսզի այդ քայլով հարված հասցնի նաև Մոսկվային: Ուկրաինական ճակատում անհաջողություն արձանագրելուց հետո, Արևմուտքը ուզում է ռևանշ վերձնել մեր տարածաշրջանում, ընդ որում՝ Փաշինյանի միջոցով: Իսկ «գործիքի»  դերը վերապահված է Հայաստանին:

Պարզ է, որ այս քայլերը խիստ բացասական են դիտարկում Մոսկվայում: Իսկ Բաքվում հետևում են, թե երբ են կարողանալու զգալ այն պահը, որպեսզի օգտվեն այս իրավիճակից  և սկսեն Հայաստանի կազմաքանդման գործնթացը:

Մոսկվան արդեն հրապարակավ արձագանքել է, նշելով, որ  «Երևանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առջև»:

Իսկ  Ադրբեջանը հայտարարում է, որ այս հանդիպումը, կարող է  «...խանգարել  Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նախապատրաստական աշխատանքներին...»:

Եթե այս դիվանագիտական ձևակերպումները փոխարինենք պարզ, մարդկային արտահայտություններով, ապա կնշանակի հետևյալը: Մոսկվան հայտարարում է, որ թույլ չի տալու Արևմուտքին ամրապնդվել Հայաստանում, իսկ Ադրբեջանը, իր հերթին, հայտարարում է, որ պատրաստ է օգտվել այս իրավիճակից, մեծ տարածքային «նվերի» դիմաց:

Այս գործընթացը իրականում սկսվել էր արդեն 44-օրյա պատերազմից հետո: Սակայն միս ու արյուն ստացավ անցյալ տարվա հոկտեմբերի 5-ին, Նիկոլ Փաշինյանի՝ Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին այցի ժամանակ:  Հենց այդ ժամանակ հայտարարվեց անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին միջոցառումը կազմակերպելու անհրաժեշտության մասին՝ ի աջակցություն նրա՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բրյուսելում հանդիպման նախապատրաստման շրջանակում Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անցած շաբաթ օրը Երևանում հավատարմագրված ԱՄՆ, ԵՄ, Ֆրանսիայի և արևմտյան այլ երկրների դեսպանների հետ քննարկել է, այսպես կոչված,  «զգայուն ապրանքների»  արտահանման և տարանցման խնդիրները:

Հիշեցնենք, որ Փաշինյանի կողմից թմբկահարված տնտեսական աճի հիմնական պատճառը հենց այս  «զգայուն ապրանքները» Ռուսաստան արտահանմամբ է պայմանավորված եղել: Արևմուտքը, որ պարտություն է կրում Ուկրաինայում, փորձում է ողջ Աշխարով մեկ է՛լ ավելի խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությունը: Հենց այդ հանգամանքով է պայմանավորված, որ նրանք առաջարկում են Փաշինյանին «այլնտրանքներ» նախանշել, որպեսզի Հայաստանը մի կողմից հրաժարվի այդ «զգայուն ապրանքների»  արտահանումից դեպի Ռուսաստան, իսկ մյուս կողմից՝ ստանա «երաշխիքներ», որ դրա դիմաց կունենա կոմպենսացիա՝ Արևմուտքի կողմից:

Արևմուտքի հետ Երևանի նոր հարաբերությունների համար առաջարկվող ռազմավարությունը ուրվագծվում է Բրյուսելում հանդիպումից առաջ հրապարակված ծավալուն զեկույցում, որը «Հայաստանի բարեկամների ցանց» է անվանվում: Փաստաթուղթը պատրաստվել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի ղեկավարությամբ և ստացել է ամպագոռգոռ`  «ԵՄ-Հայաստան հարաբերությունների խորացում. ավելի շատ Եվրոպա Հայաստանում, ավելի շատ Հայաստան Եվրոպայում»  անվանում:

Այդ զեկույցի հեղինակները կոչ են անում ստեղծել Հայաստանի համար Արևմուտքի վրա հիմնված անվտանգության նոր համակարգ, որը կպահանջի երկրից դուրս բերել 102-րդ ռուսական ռազմակայանը, ինչպես նաև դադարեցնել Երևանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական ընկերակցությանը:

Մոսկվան այնքան էր զայրացած այս զեկույցից, որ իր ԱԳՆ-ն նույնիսկ հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ «...102-րդ ռուսական ռազմակայանի և ռուս սահմանապահների առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է...»:

Արևմտյան այդ եզրակացության մեջ նույնիսկ խոստովանված էր, որ Երևանին աջակցությունը, իրեն չարդարացնող ծրագիր է: Այսինքն, արևմտյան փորձագետները ցինիկաբար խոստովանում են, որ Հայաստանի արևմտամետության գործնթացը էֆեկտիվ չէ, նույնիսկ այսօրվա Արևմուտքի շահերից: Չափից դուրս շատ մեծ են ռիսկերը, որոնք Արևմուտքը ի վիճակի չէ կոմպեսացնել:

Ողբերգությունը այն է, որ Փաշինյանն է այս գործնթացի գլխավոր ջատագովը, քանզի դրանից է կախված լինելու իր քաղաքական ապագան: Իսկ ինչ վերաբերում է ռիսկերին, ապա Փաշինյանի համար կա մի փրկության բանաձև:

Կա՛մ Հայաստանը պիտի լինի Ռուսաստանի ազդեցությունից դուրս, կա՛մ... չլինի ընդանրապես, որպեսզի իր իշխանությունը կորցնելուց հետո, ինքը՝ Փաշինյանը չկանգնի դատարանի առաջ: Հենց դրա պատճառով էլ նա պատրաստ է զոհաբերել ամեն ինչ, որպեսզի կյանքի կոչի իր այդ ծրագիրը:

Ավելին, Փաշինյանը Ալեն Սիմոնյանի շուրթերով հայտարարում է հետևյալ միտքը. «Չնայած անվտանգության մարտահրավերներին, որոնց բախվել է Հայաստանը վերջին ամիսներին, մենք անդրդվելի ենք մեր վճռականության մեջ՝ կառուցելու հասարակություն, որն ամբողջությամբ կարտացոլի այն արժեքները, որոնք մենք կիսում ենք ԵՄ-ի հետ: Մենք ողջունում ենք մեր համագործակցությունը խորացնելու ԵՄ հանձնառությունը և անհամբեր սպասում ենք գործընկերության նոր առաջնահերթություններին»:

Սա, մարդկային ընկալելի լեզվի թարգմանելով, ստացվում է, որ Փաշինյանը Սիմոնյանի շուրթերով հայտարարում է հետևյալը. քանի որ խաղասեղանին դրված է իմ անվտանգության խնդիրը, ապա Հայաստանը պատրաստ է վճարել ցանկացած գին, միայն թե՝ Հայաստանը դուրս գա Մոսկվայի ազդեցությունից:

Ավելին, Ալենը այնքան է շտապում, որ պատրստ չէ սպասել ԵՄ-ի դռների հետևում, ինչպես Թուրքիան և Վրաստանը: Պատկերացնո՞ւմ եք, իր կաշին փրկելու Փաշինյանի ցանկությունն այնքան մեծ է, որ նա պատրաստ է Վրաստանից էլ, Թուրքիայից էլ ավելին անել, որպեսզի Արևմուտքը համաձայնի Հայաստանին դարձնել ԵՄ անդամ:

Հասկանալի է, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ Սիմոնյանը չեն հավատում իրենց այս խոսքերին: Պարզապես հույս ունեն, որ վերջապես Մոսկվան իրենց այս քայլերին կոշտ կարձագանքի, որպեսզի դրանից հետո նրանք կարողանան Հայաստանի կազմաքանդման խնդիրը բարդել Մոսկվայի վրա: Դրանից հետո, դեպի Արևմուտք ճողոպրելը ավելի «լեգիտիմ» տեսք կստանա, ըստ իրենց պատկերացումների:

                 Իսկ որտե՞ղ է գտնվում ընդդիմությունը. Ինչո՞ւ նրա ձայնը չի լսվում

Եվրախորհրդարանի ավելի վաղ ընդունված բանաձևում նշվում է, որ եթե Հայաստանը շահագրգռված է ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ ստանալու համար և շարունակի ժողովրդավարությունը ամրապնդող բարեփոխումների ուղին, «դա կարող է ճանապարհ հարթել ԵՄ-Հայաստան հարաբերություններում վերափոխման համար»:

Եվրախորհրդարանի պատգամավորներն ընդգծել են նաև, որ Եվրահանձնաժողովը և ԵՄ խորհուրդը պետք է «ակտիվորեն աջակցեն ԵՄ-ի հետ համագործակցությունն ընդլայնելու Հայաստանի ցանկությանը ոչ միայն տնտեսական գործընկերության, այլ նաև քաղաքական երկխոսության, մարդկանց միջև շփումների ոլորտում: Ոլորտային ինտեգրում և անվտանգության ոլորտում համագործակցություն»:

Ո՞վ գիտե, միգուցե այդ «քաղաքական երկխոսության» և «մարդկային շփումների» մասով ինչ-որ մի փայ հասել է նաև ընդդիմությա՞նը:

Չի բացառվում, որ ընդդիմությունն էլ իր հաշվարկներն ունի՝ փլատակների հաշվին, կապիտալիզացնել իր շահերը:

Պարզ է մեկ բան. այդ նպատակները ոչ մի կապ չունեն հայ ժողովուրդի իրական շահերի  և նպատակների հետ:

Բոլորի  իրական առերեսման պահը մոտենում է:

Ադրբեջանն արդեն պատրաստվում է օգտվել այս իրավիճակից:

Անցյալ շաբաթվա վերջին Բաքվում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և ՌԴ ԱԳՆ հատուկ նշանակության դեսպան Պավել Կնյազևի հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում: Ինչպես հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, «...տարածաշրջանից հեռու երկրները խոչընդոտում են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, մասնավորապես, Բաքվի անհանգստությունն է հարուցում ԱՄՆ-ԵՄ-Հայաստան առաջիկա հանդիպումը...»:

Շարունակելով Բայրամովի խոսքերը, այդ երկրի ԱԳՆ խոսնակը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «... տարածաշրջանում բոլոր տիպի անկանխատեսելի գործընթացների համար պատասխանատվությունը պիտի կրեն Հայաստանի հետ միասին ԵՄ-ն և ԱՄՆ-ն նույնպես...»:

Թե ինչ է դա նշանակում, հասկանում են բոլոր տառաճանաչ շրջանակները:

Այսօր արդեն կարող ենք քննարկել, թե ինչպես է կազմաքանդվելու Հայաստանը, իսկ իր բնակչությունը՝ կրկնելու ղարաբաղցիների ճակատագիրը:

Պարզապես պիտի  նաև նշենք, որ այս հարցում Փաշինյանը չի լինելու միակ պատասխանատունև դա արդեն հասկանում է մեր հանրության մեծ մասը:

Սա՛ է իրականությունը:

 Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan