Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին
24
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից. «Հրապարակ» Պատերազմ Արցախում
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը նախևառաջ մեր երկրի համար անվտանգության հարց է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս եղանակային պայմաններում ժողովրդի ներկայությունն ուղերձ է ամբողջ աշխարհին․ Իշխան Սաղաթելյան Ջահերով երթ Թբիլիսիում՝ Մեծ Եղեռնի 110-րդ տարելիցի առթիվ Գլուխները պատին են տալիս. Լևոն Քոչարյանը՝ ՔՊ-ականների մեղադրանքներին ի պատասխան Ցեղասպանությունը ավարտված չէ, քանի դեռ ժխտումը պետական քաղաքականություն է․ Գեղամ Մանուկյան Որքան մարդ է մասնակցում Ջահերով երթին. Տեսանյութ Ջահերով երթի մասնակիցները վառեցին Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշները. Տեսանյութ Հայոց ցեղասպանության ցավը շարունակվում է մինչ օրս․ Զատուլին ՈՒՂԻՂ. Մեկնարկում է ջահերով երթ. ովքեր են ներկա «Ավետյաց լեռը» վավերագրական ֆիլմը Հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ» Որպեսզի Փաշինյանը մենակ ու թիկնազորքով կարողանա գնալ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, քաղաքացիների մուտքը փակ կլինի մինչև 10:00-ն Վաշինգտոնը դուրս կգա Ուկրաինայի շուրջ բանակցություններից, եթե Մոսկվան և Կիևը մերժեն ԱՄՆ-ի պլանը. Վենս Ջահերով երթը ցույց է տալու, որ դեմ ենք թուրքական օրակարգին. Սևակ Նազարյան Նիկո՛լ Փաշինյան, սա՞ է իրականացրածդ բարեփոխումը. հերթեր, հերթեր, էլի՛ հերթեր Դանակահարվել է 38 երթուղին սպասարկող հանրային տրանսպորտի վարորդը Ջրվեժի ու Ձորաղբյուրի անտերության մատնված ճանապարհները (տեսանյութ) Ֆրանցիսկոս Պապը, միջկրոնական համերաշխությունը Ադրբեջանն ու Չինաստանը կհամագործակցեն շուրջ 20 ոլորտներում Ապրիլի 24-ին որ արգելոցներն ու արգելոց-թանգարաններն են աշխատելու Դավիթ Բաբայանի խոսքը՝ Բաքվի բանտից. «Ես ասել եմ՝ Իվանյանի դեպքերի պատասխանատուն հենց ադրբեջանական կողմն է… մեր մասին մի՛ մտածեք» (ձայնագրություն) Ստամբուլում իրար հետևից 2 երկրաշարժ է տեղի ունեցել ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեն ակցիա է անում կառավարական շենքերի դիմաց Ուղիղ «Ավետյաց լեռը». ֆիլմ–բողոք՝ հայոց խորհրդանիշները մոռացության մատնելու ջանքերի դեմ Կառավարությունը «Սպայկա»-ին շուրջ 10 մլն դոլարի արտոնություն տվեց «Ջահերով երթն ինչո՞ւ է այսպես թիրախավորվում»․ Քրիստինե Վարդանյան 49 մլն դրամ՝ Սիրիայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելու նպատակով Ի՞նչ են հուշում ուկրաինական խնդրի լուծման Թրամփի եղանակները մեզ՝ հայերիս «Ջահերով երթը մեր հայ լինելու մասին է»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ

Ինչո՞ւ են ԱՄՆ-ի կոնգրեսականները ժամանել Հայաստան

Երևանը կրկին ԱՄՆ-ից  պատվիրակություն է ընդունում: Այս անգամ  Հայաստանի մայրաքաղաք է ժամանել ամերիկյան Կոնգրեսի պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են երկու կուսակցությունների ներկայացուցիչներ, և պատվիրակությունը գլխավորում է սենատոր Ռոջեր Ուիկերը։

Հիշեցնենք, որ ընդամենը շաբաթներ առաջ, Նիկոլ Փաշինյանին էին այցելել ԱՄՆ-ի պետքարտուղարի   օգնականը, իսկ այնուհետև՝ պետքարտուղարի տեղակալը: Նման բարձրաստիճան պատվիրակության այցերը նշանակում էին մեկ բան.  Նիկոլ Փաշինյանը որոշել էր էապես բարձրացնել հայ-ամերիկյան հարաբերությունների մակարադակը:

Նույնիսկ խոսվում էր այն մասին, որ մինչև տարվա վերջ, երկու երկրների հարաբերությունները «ռազմավարական երկխոսությունից»   կբարձրանան մինչև «ռազմավարական գործընկերության»  մակարդակի:

Այսինքն, Հայաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի հետ կդառնան այնպեսիսին, ինչպիսի մակարդակ առկա է ԱՄՆ-Վրաստան հարաբերություններում:

Իսկ դա կնշանակի, որ Փաշինյանը պաշտոնապես կխզի հայ-ռուսական ռազմավարական բնույթի հարաբերությունները, Հայաստանը դուրս կբերի ՀԱՊԿ-ից, իսկ ռուսական ռազբակայանի դուրս բերման հարցը կդառնա ուղակի ժամանակի խնդիր:

Փաստացի կփլվի հայ-ռուսական անվտանգային ողջ համակարգը՝ հանուն ԱՄՆ-ի հետ խիստ անորոշ հարաբերությունների հաստատման:

Թե ինչ տվեցին այդ հարաբերությունները Վրաստանին, գիտեն նույնիսկ վրացի դպրոցականները, երբ 2008-ին ամերիկացիները նույնիսկ  ձևական  քայլ  չարեցին վրացիներին աջակցելու համար:

Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա հայ-ռուսական անվտանգային համակարգի փլուզման արդյունքում անորոշ է դառնալու գետնի վրա հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների հետագան: Քանի որ Թուրքիան Հայաստանի հետ վերաբերվում էր, հաշվի առնելով ռուս-թուրքական պայմանագրի դրույթները, որ կնքվել էր 103 տարի առաջ, և հայ-ռուսական հարաբերությունների փլուզման արդյունքում թուրքերի կողմից առկախվելու հեռանկար կարող է ունենալ:

Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա այս երկիրն ընդհանրապես չի շտապում կարգավորել Հայաստանի հետ հարաբերությունները, հույս ունենալով մարտավարական բնույթի նոր զիջումներ կորզել Փաշինյանից, իսկ հեռանկարում, եթե հայ-ռուսական հարաբերությունները վերջնականապես   փլուզվեն,  կյանքի կոչեն իրենց  դարավոր երազանքը՝ Հայաստանը ոչնչացնելու համար:

Երեկվա ամերիկյան պատվիրակության այցի շեշտը այն է, որ Ռոջեր Ուիքերն անմիջական կապ ունի ամերիկացի զինվորականների հետ. նա նաև Սենատի զինված ծառայությունների հանձնաժողովի ավագ անդամ է:

Ամերիկյան պատվիրակության կազմում են նաև  հելսինկյան հանձնաժողովի նախագահ   Ջո Ուիլսոնը, համանախագահ սենատոր Բեն Քարդինը, ով նախագահում է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, ինչպես նաև՝ սենատոր Ջոն Քորնինը, ներկայացուցիչներ Ռոբերտ Ադերհոլտը, Ռիչարդ Հադսոնը և Թրենթ Քելլին։

Հիշեցնենք նաև մեկ հանգամանք ևս, հանրապետական ​​սենատոր Ռոջեր Ուիկերը «հայտնի է դարձել»  այն կոչով, որը հնչեցրել է դեռևս ռուս-ուկրաինական պատերազմից   առաջ՝ Ռուսաստանին կանխարգելիչ միջուկային հարված հասցնելու վերաբերյալ։

Ուիկերը Fox News-ի եթերում ասել է 2021 թվականի դեկտեմբերին, որ նախագահ Ջո Բայդենը պետք է նախ քննարկի միջուկային զենքի կիրառումը Ռուսաստանի դեմ՝ «Ուկրաինայի նկատմամբ թշնամական գործողություններում»։

Ահա այսպիսի գործիչների հետ է ընկերություն անում Նիկոլ Փաշինյանը: Եվ հենց այդ պատճառով էլ Ադրբեջանը արդարացիորեն սկսում է հավատալ, որ Փաշինյանի քայլերի արդյունքում ինքը ոչ միայն կկարողանա կազմաքանդել Հայաստանի պետականությունը, այլև Հայաստանը կարճ ժամանակահատվածում դարձնել, այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»:

Իսկ ինչով են զբացված մեր ընդդիմադիր գործիչները, նույնպես հայտնի է. խորհրդակցություններ են անցկացնում, խորհուրդներ են ձևավորում, իրար են պախարակում, հիմնավորելով, թե ում պատճառով է մարում «շարժումը» և ձեռքի հետ հայտարարում, որ «այն երբեք չի մարի, քանի կլինի Փաշինյանը»:

Բայց կարող է և Փաշինյանը մի օր հեռանա, սակայն դրա տեղը կհայտնվեն ոչ թե ընդդիմության հայտնի ներկայացուցիչները, այլ Ալիևի էմիսարները, որոնք կզբաղվեն ադրբեջանցիների ներգաղթով , իրենց բնորոշմամբ՝ «Արևմտյան Ադրբեւջան»:

Իսկ  այս  սցենարի զարգացման տարբերակը շահավետ կլինի Թուրքիային, Ադրբեջանին, ԱՄՆ-ին ( քանի որ չկա հայ, չի լինի ռուսական ազդեցություն) և Նիկոլ Փաշինյանին ու իր շրջապատին, ովքեր պատմական  հանցագործությունների   համար պատասխանատվության չեն ենթարկվի, քանի որ չի լինի այդ պատասխանատվությանը ենթարկելու սուբյեկտը, այսինքն՝ Հայաստան պետությունը:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan