Փաշինյանը Ալիևի համար հնազանդ «կնոջ» դեր է տանում․ բոլոր պահանջները կատարվում են (տեսանյութ) Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան
17
«Չե՛մ վստահում» ակցիայի երիտասարդները Երևանի կենտրոնում փողոցներ են փակում Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Գործարարներ, «գրպաններդ յուղե՛ք», Աննա Հակոբյանը դարձյալ փող է հավաքում Տեղի կունենա եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի ԱԳ փոխնախարարների մասնակցությամբ «Զա՛րկ, երբ հալածում են քեզ»․ ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Ջահերով երթին ընդառաջ Նոր Սահմանադրության տեքստում չպետք է լինի հղում Անկախության հռչակագրին․ Նիկոլ Փաշինյան «Ավինյանը վազելով գնացել է Ալենի ու Փաշինյանի մոտ». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Չե՛մ վստահում» ակցիայի երիտասարդները Երևանի կենտրոնում փողոցներ են փակում Փաշինյանը Ալիևի համար հնազանդ «կնոջ» դեր է տանում․ բոլոր պահանջները կատարվում են (տեսանյութ) Հայաստանում հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը Երևանի դպրոցներից մեկում 7-րդ դասարանի աշակերտի ինքնազգացողությունը վատացել է «Կարմիր թե դեղին դուռ» խաղի ժամանակ Հիմա ասածդ ի՞նչ է, ի՞նչ ես սպառնում անել․ Քրիստինե Վարդանյանը՝ Ալեն Սիմոնյանին Կայացել է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարների մակարդակով առաջին հանդիպումը ՔՊ-ի ու Փանշինյանի ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. գնում է ՄԻԵԴ Քաղաքապետարանն արհամարհում է Վարչական դատարանին և նրա որոշումը Փաշինյանն Ռուսաստանին զավթիչ է համարում Ուկրաինայում, իսկ Ադրբեջանը՝ ոչ. Ինչո՞ւ պիտի Մոսկվան աջակցի Հայաստանին Նիկոլ Փաշինյանը կրկին մանրադրամ դարձրեց Հայաստանը. պոզով և պոչով դավաճանություն Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 68-ամյա տղամարդու մարմինը «Միրզոյանի հետ հանդիպումը բավականին օգտակար էր»․ Բայրամով Արարատ Միրզոյանը չի բացառում, որ հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրի նույնիսկ Թուրքիայում Կա՛մ Արուսյակ Ջուլհակյանը 42 տարեկանում դեռ մնացել է առաջին դասարանում, կա՛մ իր շեֆի պես անզուսպ ստում է․ Բագրատ Միկոյան Փաշինյանը սրբապղծություն կատարեց. Գեղամ Մանուկյան ՍԴ-ն վճռեց, որ Փաշինյանի «հատիկ-հատիկ» օպերացիան այնքան էլ սահմանադրական չէ․ «Ժողովուրդ» Ժան Կլոդ Վան Դամը դիմել է Պուտինին՝ առաջարկելով գնալ ՌԴ ու դառնալ խաղաղության դեսպան. (տեսանյութ) Մոսկվան նոր կուրատորներ է նշանակել հայկական ուղղությամբ Եվրոպական ուղին կարող է Հայաստանին հասցնել այնպիսի իրավիճակի, որը ստեղծվել է Ուկրաինայում. Դենիս Դենիսով (տեսանյութ) «Խաղաղության» ագռավը․ ադրբեջանցիները դեմ են տալիս Նիկոլ Փաշինյանին Դուք ընդամենը «զապորոժեց» վարող եք. Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ին. Տեսանյութ Գյումրին ընտրեց ՔՊ-ի իշխանազրկումը․ տարոսը՝ Հայաստանին Արցախն ու Հայաստանն առևտրի սեղան են նրանց համար, իսկ ժողովուրդը՝ մարքեթինգային ռեսուրս․ Մետաքսե Հակոբյան «Մովսեսի բնակիչների համար գիշերային կրակոցները սովորական են դարձել»․ Ոսկան Սարգսյան ՔՊ-ում «թաղման դեմքով» էին 9%-անոց իշխանությունը 9%-ով էլ աղբահանությունն է կատարում ՍԴ-ն սահմանադրությանը համապատասխան ճանաչեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը ՍԴ-ն ուղիղ արձանագրել է նաև, որ ընդհանուր հիմքերով վարույթներում բռնագանձման ենթակա է հենց այն գույքը, որը կապ ունի համապատասխան հանցանքի հետ.փաստաբան Ընդդեմ մոռացության, ուրացման ու մանկուրտացման. «Փաստ» Հարցն այն է, թե ինչպե՞ս ու ինչի՞ համար է «լցվում» պետական բյուջեն. «Փաստ»

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է

Այսօր ապրիլյան քառօրյա պատերազմի 8-րդ տարելիցն է: 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմն Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ:

Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով լայնամասշտաբ ռազմական գործողություններ են ընթացել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի միջև: Առավել թեժ մարտեր են ընթացել արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններում։ Ադրբեջանական կողմը կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը։ Ադրբեջանական կողմը ապրիլի 3-ին հայտարարություն է տարածել, որ միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակել է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը։

Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական կողմը ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ: Այնուհետև հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հիմնականում պահպանվել է ապրիլի 5-ի ժամը 12-ին ձեռք բերված կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունը: Ապրիլի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշի) ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ձեռնարկել են դիվերսիոն հետախուզական գործողություն։

Տալով մեկ զոհ՝ հետ են շպրտվել: Ապրիլի 8-ին, համաձայն նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության, հայկական և ադրբեջանական կողմերը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների միջնորդությամբ, իրականացրել են զոհվածների որոնողական աշխատանքներ, որոնց ընթացքում կրակի դադարեցման շուրջ պայմանավորվածությունների խախտում չի արձանագրվել։ 2016 թվականի ապրիլյան մարտերի հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան 100 զոհ և կորցրել է մոտ 800 հա տարածք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan